Երևան, 27.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեկ օրում Վրաստանում 30 մարդ է մահացել Covid-19-ից ՈՒղիղ. Ջահերով երթ՝ դեպի Եռաբլուր. մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են կատարում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է «վերցնել» իշխանությունը Ինչու՞ եք դուք ուզում պատվաստել արդեն իսկ Քովիդ տարած ու ապաքինված մարդկանց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ստուգայցեր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գեներալ Սեյրան Սարոյանը անճանաչելի է դարձել, նա գամված է հաշմանդամի սայլակին


Երբ «պողպատե մանդատը» վերածվում է «թղթե շերեփի». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մեկ ամիս ժամանակ է անցել Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից, իսկ ապագայի նկատմամբ անորոշությունները պահպանվում են։ Ընդ որում, ոչ միայն փաշինյանական, այլև իսկական ապագան: Փաշինյանի իշխանության վերարտադրության իրողությունը նոր պատուհաս է դարձել մեր պետականության գլխին։ Ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն այս պահին խախտված են, որովհետև ադրբեջանական զինված ուժերը, ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք, ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև սկսել են ամրանալ իրենց գտնվելու վայրերում, դրա համար էլ սկսել են հենակետեր կառուցել ու ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Ու այսքանից հետո Բաքուն, երբ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են այս իրողության հետ ու ընդունակ չեն պաշտպանել պետության ինքնիշխանությունը, անցնում է նոր սադրանքների։ Դրա համար էլ Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքով անհանգիստ վիճակ է, իսկ կոնկրետ Երասխի հատվածում հակառակորդն ագրեսիվ գործողությունների է անցել՝ փորձելով իրավիճակը ռազմական բախումների հասցնել։ Մյուս կողմից էլ՝ այս լարվածության ֆոնին ոչ պակաս վտանգավոր կարող է լինել Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը կամ, եթե կուզեք, ներքին տեղաշարժը։ Ընտրություններից առաջ Փաշինյանը ժողովրդին խաղաղություն էր խոստանում, բայց հիմա ոչ միայն խաղաղություն չկա, այլև բացառված չէ նաև նոր պատերազմի հավանականությունը։ Հակառակորդը ոչ միայն չի բավարարվում այն զիջումներով, որոնք իրեն արվել են պատերազմի արդյունքում, այլև ամեն անգամ ավելին է ցանկանում ստանալ։ Այսպես հակառակորդի ախորժակը շարունակ աճում է։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է օգտվել իր «պատմական շանսից», քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ակտիվ գործողությունների դիմել, որովհետև կարող է հանկարծ իրավիճակ փոխվել ու իշխանափոխություն տեղի ունենալ, որի դեպքում Բաքուն ի վիճակի չի լինի իրեն պահել այնպիսի սանձարձակ ձևով, ինչպես հիմա է պահում։ Եվ այս կոնտեքստում հետաքրքիր է, որ Ադրբեջանը իրեն բավական «համեստ» էր պահում ընտրությունների ողջ ընթացքում, իսկ ահա ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ Փաշինյանն ընտրվել է, ոչ միայն այդ երկրով մեկ ցնծություն էր տիրում, այլև սկսվեցին սադրիչ գործողությունները, որոնք, փորձագետների համոզմամբ, Հայաստանից նոր զիջումներ ստանալու միջոց են:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները. նրանք նույնիսկ այս վիճակում ընդդիմադիրների նկատմամբ տոտալ ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով են զբաղված։ Արդեն տևական ժամանակ իշխանությունների ուշադրության կենտրոնում միայն Սյունիքում ընդդիմադիր կեցվածք ունեցող բազմաթիվ համայնքապետների վրա գործեր կարելն է։ Հիմա էլ տեղեկություններ կան, որ զուգահեռ գործեր են կարում մարզերում գործարարությամբ զբաղվող մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Իշխանություններն այլևս ընդունակ չեն հասարակությանը համախմբել պետության հզորության վերականգնման համազգային օրակարգի շուրջ, նրանց մոտ միայն ատելություն գեներացնելը, քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելն ու հասարակական բևեռացումն է լավ ստացվում։

 Թերևս Փաշինյանի համար հատուկ սիմվոլ դարձած մուրճը միայն ընդդիմադիրների համար է նախատեսված։ Իսկ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու գործում Փաշինյանը դառնում է գլխիկոր, զիջողական ու վախվորած։ Եվ երբ գործը հասնում է թշնամուն արժանի հակահարված հասցնելուն, ապա Փաշինյանի «պողպատե մանդատը» րոպեական վերածվում է «թղթե շերեփի»։ Իսկ այսպիսի պայմաններում ժամանակը, բնականաբար, աշխատում է ոչ ի օգուտ Հայաստանի։ Եվ քանի դեռ գործող իշխանությունները պաշտոնավարում են, ապա նրանք շարունակելու են սկուտեղի վրա հակառակորդին մատուցել Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց համար կյանքի ու մահու հարց է միայն սեփական աթոռը, որը պահելու համար ամեն մի քայլի ընդունակ են։ Չնայած, ընդհանրապես, անմտություն կլինի սեփական կապիտուլ յացիոն պարտությամբ հպարտացող իշխանություններից որևէ լուրջ ակնկալիք ունենալ։ Ուստի ընտրություններում իշխանությունների վերարտադրությունից շատ չանցած՝ նրանց հեռացման հարցն արդեն օրակարգային նշանակություն է ձեռք բերել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղերքը իրենց կյանքը տվել են, որ Հայաստանն ու Արցախը լինեն. Նարինե Մանուկյան Հայաստանն ապրում է մահվան մեջ, լուսավոր տղերքի անձայն, բայց մշտական ներկայությամբ. Ռոբերտ Հայրապետյան Մեկ օրում Վրաստանում 30 մարդ է մահացել Covid-19-ից ՈՒղիղ. Ջահերով երթ՝ դեպի Եռաբլուր. մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են կատարումՀայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է «վերցնել» իշխանությունը Ինչու՞ եք դուք ուզում պատվաստել արդեն իսկ Քովիդ տարած ու ապաքինված մարդկանց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ստուգայցեր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գեներալ Սեյրան Սարոյանը անճանաչելի է դարձել, նա գամված է հաշմանդամի սայլակին Ձերբակալվել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Վոլոդյայի Մուրադյանը Հսկայական վտանգավոր երկնաքարը մոտեցել է Երկրին տեսանելի հեռավորության վրա Այդ օրը ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզակի զնգուն ծիծաղով. Կարին Տոնոյան Լավ է ես չլինեմ, քան տեսնեմ հակառակորդին մեր հողի վրա. Անդրանիկը պատերազմից հետո դարձավ զինվորական Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից Ինձ համար կրկնակի դավաճան է բանակին պարտված անվանողը, պարտվել է իշխանությունը. Օհանյանի ուղերձը Ալիևից հետո Փաշինյանն է որոշել բացահայտել կոնֆիդենցիալ մանրամասներ Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել. փողոցներն ու բակերը հեղեղված են ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը․ ԱԱՏՄ Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել Հայաստանի կատարած «ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին»․ Նաիրա Զոհրաբյան Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Արցախում ՌԴ խաղաղապահների հրամանատարի հապճեպ փոփոխություն․ ինչ է կատարվել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել Տեսանյութ. Ինչպես են 60-ից ավելի զինվորները դուրս եկել շրջափակումից... Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները44-օրյա պատերազմի հերոսների հոգեհանգիստ՝ Անթիլիասի Մայրավանքում Օդի ջերմաստիճանը կնվազի 21-ամյա արցախցին շրջել է Ստեփանակերտում ու ասել, որ Խանքենդիում է. Արցախի ԱԱԾ-ի բացահայտումը Արարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Լավրովը հայտնել է Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման թեման Կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք․ ԱՆ Երեք մարդ է զոհվել Մոնտանա նահանգում գնացքի վթարի հետեւանքով Միրզոյանն ու Գուտերեշը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը Ադրբեջանը հերքում է Բաքվի Հեյդար Ալիևի պալատում հրդեհի մասին լուրերը «Գազպրոմ Արմենիա»ն տեղեկացնում է. Մի շարք հասցեներում գազ չի լինելու Հայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Բախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը Նախազգուշացում Հայաստանին Իրանից․ Ժամանակը չի սպասում Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է Պուտինը Շոյգուի հետ հանգստանում սիբիրյան տայգայում (տեսանյութ) Բաքվում հրդեհվել է Հեյդար Ալիևի պալատը (տեսանյութ) Օրվա հանդիպումների անոնս Հայկոյի վիճակը կտրուկ վատացել է. վերջին նորությունները՝ հիվանդանոցից (լուսանկար, տեսանյութ) Տեսանյութ. Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելուՊատվաստվելուն կողմ եմ, աղանդավոր նախարար ունենալուն եմ դեմ․ Տեր Վրթանես Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․ՂազինյանՌԴ-ն հերթական անգամ խմբագրեց իր մեսի՞ջը. Ինչո՞ւ Կոսոբոկովին փոխարինեցին