Երևան, 28.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան Դոլարն ու եվրոն թանկացել են ԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Հայտնի է վիրավոր զինծառայողի ինքնությունը. ՊՆ Զինծառայող է վիրավորվել «Ի՞նչ 44-օրյա ստերի շքերթ էր և ո՞վ էր բունկերում հրամաններ տալիս». Աննա Մկրտչյան Նիկոլը ՄԱԿ-ի ելույթում խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք էլի»․ Արծվիկ Մինասյան ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու 11 ժամ գազ չի լինի


Որքա՞ն պետք է այսպես շարունակվի. փորձագետը՝ ջրային ռեսուրսների մասին․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջրային ռեսուրսներին առնչվող հարցերը բավականին սրվել են՝ թե՛ պատերազմի, թե՛ կլիմայական խնդիրների պատճառով առհասարակ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ խնդիրները բազմազան են: «Նախ՝ համարվում ենք սակավաջուր երկիր, միջազգային ինստիտուտների գնահատականով 160-ից ավելի երկրների ցանկում զբաղեցնում ենք 34-րդ տեղը: Այս առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ունենք մաքուր, բարձր որակի ջուր: Եթե տերմիններ չօգտագործենք, պարզ ասած, մեր ջուրը պիտանի է խմելու համար:Աշխարհում կա տարբեր որակի ջուր, բայց մեր ջուրը բարձրորակ է, որը մենք անխնա աղտոտում ենք և օգտագործում:

Այն տեղերում, որտեղ կարելի է օգտագործել ավելի ցածրորակ, մեկ անգամ օգտագործված և մաքրված ջուր, միևնույնն է՝ օգտագործում ենք բարձրակարգ ջուրը, ընդ որում, նաև հանքարդյունաբերության ոլորտում, ձկնաբուծության համար: Սա շատ սխալ գործելաոճ է: Երրորդ՝ ունենք հատուկ ջրային ռեսուրսներ, օրինակ՝ Սևանա լճի նման: Չնայած, որ Սևանի ջուրը հիմա շատ աղտոտված է, բայց եթե այն մաքրվի, չաղտոտվի, ապա դրա որակը նույնիսկ համապատասխանում է խմելու ջրի որակին: Բայց, իհարկե, հիմա որևէ տեսակի համապատասխանության մասին խոսել չի կարելի, քանի որ այն աղտոտված է կոյուղաջրերով, բացի դա, այն գետերը, որոնք անցնում են հանքարդյունաբերական տարածքներով և թափվում են Սևանա լիճ, իրենց հետ բերում են մետաղական երկօքսիդ էլեմենտներ, նաև լիճն աղտոտում են կոնկրետ աղբով, հատկապես պլաստիկ աղբը սպանում է Սևանա լճի էկոհամակարգը: Սրան գումարած՝ մաքրման կայաններն աշխատում են միայն մեխանիկական ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Ընդգծում է՝ լուրջ խնդիր ունենք գետերի հետ կապված: «Կան գետեր, որոնք արդեն Սևան չեն էլ հասնում, դա վատ կառավարման հետևանք է: Գետերի մի մասն օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի համար, դա մեծ տարածություն է զբաղեցնում, գետը հիմնականում չոր վիճակում է մնում: Մարդիկ ոռոգման, անգամ խմելու համար ջուր ստանալու նպատակով գետերի տարբեր հատվածներից ջուր են վերցնում, ընդ որում՝ անկառավարելի ձևով: Գետն ուղղակի չի հասնում լճին: Ոչ թե ուղղակի խախտում ենք գետի էկոհամակարգը, այլ նաև անկառավարելի ենք դարձնում Սևանա լճի էկոհամակարգը: Մենք այսօր ևս մեկ ցավալի փաստ ունենք. էներգետիկ նպատակով օգտագործում ենք այն աղբյուրները, որոնք գտնվում են գետի ջրավազանի ձևավորման տարածքում, մոտավորապես՝ երեք հազար մետր բարձրության վրա: Գետի աղբյուրները չի կարելի օգտագործել, դա արգելվում է մեր օրենսդրությամբ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է, որ Սևանա լճի խնդիրները շատ են, բացի դա, այժմ մեղմացրել են լճի և այնտեղ թափվող գետերի համար սահմանված նորմերը, մինչդեռ, Զարաֆյանի խոսքով, դրանք պետք չէր մեղմացնել:

Հիշեցնում է, որ մեր գետերը և լճերը փոխկապակցված են: «Մեր գետերի հիմնական աղբյուրներից մեկը ստորգետնյա ջրերն են: Մինչև հիմա ստորգետնյա ջրերին առնչվող հարցերին լուծում չի տրվում: Օրինակ՝ Արարատյան դաշտի սակավաջրությունը շատ մեծ խնդիր է մեզ համար, այնտեղ ոռոգման համակարգն իդեալական պետք է աշխատի, մինչդեռ գիտենք, որ համակարգը շատ մաշված է, ջրերի կորուստները շատ են: Սրան գումարած՝ ջուրը պոմպերով «վերցնում են» վեց-յոթ ձկնաբուծարան: Փաստորեն, այդտեղի հողատարածքները կորցնում են իրենց նշանակությունը: Ստորգետնյա ջրերի ամբողջ ավազանի բալանսը խախտված է: Արմավիրի մարզի վերին հատվածում արդեն իսկ ջրային սով է: Ինձ ուղղակի մի հարց է հետաքրքիր՝ որքա՞ն պետք է այսպես շարունակվի, այսինքն՝ մենք ֆիքսենք, թե ինչ իրավիճակ ունենք և ուղղակի անցնենք առաջ»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Ընդգծում է՝ ջրային ռեսուրսների քիմիական աղտոտվածության հիմնական պատճառն, իհարկե, հանքարդյունաբերությունն է: «Հանքարդյունաբերության բոլոր օբյեկտները՝ սկսած հենց հանքավայրերից՝ բաց կամ փակ եղանակով շահագործվող, պոչամբարներից, որոնց դեպքում պարբերաբար վթարներ են լինում, լցակույտներից, դատարկ ապարներից և այլն, մոտ տասն անգամ ավելի աղտոտում են իրենց հարակից տարածքը: Օրինակ՝ եթե հանքարդյունահանող ընկերության տրամադրության տակ գտնվում է 1000 հեկտար տարածք, մոտ տասը հազար հեկտար շառավղով տարածքը աղտոտված է»,- նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այս իրավիճակը միանգամից փոխել հնարավոր չէ, պետք են շատ հստակ քայլեր, պետք է պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր մեղավոր են ջրի աղտոտման, մարդկանց՝ ջրից օգտվելու իրավունքից զրկելու համար: «Մի կողմից՝ արգելել, գործի դնելով օրենսդրությունը, մյուս կողմից՝ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն այդ աղտոտվածությունը: Միայն արգելելով ոչինչ անել չես կարող, պետք է ջուրը մաքրել, դրա համար տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն: Այո՛, հոսող ջուրը կարող է մաքրվել, բայց դրա հատակը հագեցած է տոքսիկ մետաղներով: Հատակի նմուշները չեն հետազոտվում, պետպատվեր չկա»,-եզրափակում է Ինգա Զարաֆյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության ավտորիտարիզմը ու ընդդիմության ոչ ադեկվատությունըԱրծրուն Հովհաննիսյանն ի՞նչ իրավունքով է ռազմական գործի մասին աշխատություն գրում. Էլիզաբեթ Պետրոսյան 5 պատճառ, թե ինչու եմ սատարում Առուշ Առուշանյանին. Արտուր Խոջաբաղյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք փողոցից երբեք չենք հրաժարվել. Վահե Հակոբյանը՝ իշխանափոխության իրենց պահանջի մասին Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան Դոլարն ու եվրոն թանկացել են Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա Հայտնի է վիրավոր զինծառայողի ինքնությունը. ՊՆ Զինծառայող է վիրավորվել«Ի՞նչ 44-օրյա ստերի շքերթ էր և ո՞վ էր բունկերում հրամաններ տալիս». Աննա Մկրտչյան Նիկոլը ՄԱԿ-ի ելույթում խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք էլի»․ Արծվիկ Մինասյան ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու 11 ժամ գազ չի լինի Գազի գինը Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 խմ-ի համար 1000 դոլարը Հայտնի է՝ վաղը ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Մահացել է «Բեթմեն»-ի և «Տարզան»-ի աստղ Ջին Հեյլը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով «Շատ հայեր նախընտրում են անգլերենը». ի՞նչն այն չէ Ռուսաստանի «փափուկ ուժ»-ի մեջ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվերով հարվածելու գործով Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխում «գեյ-պարադի» կազմակերպչի հայրը․ պաշտպան Քոչարյանի և Գեւորգյանի գործով դատական նիստը (ուղիղ)ՈՒղիղ. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը․ պարզաբանում Ազատ արձակել գերիներին․ ԵԽԽՎ-ն ԼՂ-ի մասով բանաձև է ընդունել «Հայաստան» խմբակցությունը հաշվետվություն է պահանջել Կառավարությունից Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Կառավարության մասնաշենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Ինչքա՞ն միս պետք է լինի բժշկական երշիկում. «Փաստ»ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Հաղթանակ» զբոսայգու մոտ կրակոցներից Պայթյուն է որոտացել բնակելի տներից մեկում, կան տուժածներ․ դեպքի վայրը՝ Շվեդիա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանը. «Փաստ»Հայաստանի իշխանությունները գործում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով. «Փաստ»Ծայրահեղ ծանր է, շնչում է արհեստական սարքով. վերջին նորությունները հիվանդանոցից Փաստաթղթի իսկական բովանդակությունը մշուշով է պատված. արդյո՞ք Փաշինյանը բանավոր խոստում է տվել. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատված ղեկավարության, արտադրամասի պետերի և ևս 38 հոգու վերադարձը Արգենտինայի դեսպանությունը Երևանում մեկնարկում է Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը Շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ Քերում են մեր արժանապատվությունը, մեր հոգուց մնացածը...«Փաստ» 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երկար լռությունից հետո Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի երգերից մեկը Սյունիքի մարզում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ «Ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ». թուրքական ռադիոալիքների տարածումը չի՞ խանգարում. «Փաստ»Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին. ՇարմազանովԿրակոցներ` Երևաում. կա 1 զոհ, 1 վիրավոր Միանգամից տեղի է տվել. «Փաստ»