Հայկական բանակի հակահարվածը. իրավիճակը փոխվում է
SocietyԵրասխում եւ Գեղարքունիքի մարզում հայկական բանակը դիմադրեց Բաքվի զինված ներխուժումների փորձերին, որոնք սկսել են մայիսի 12-ին եւ նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերին: Հուլիսի լույս 28-ի իրադարձությունները ցրեցին վերջին կասկածները, եթե այդպիսիք մնացել էին. հայկական բանակի հակահարվածից հետո Մոսկվայի ու Բաքվի արձագանքներն այդ հարկադրանքի վկայությունն են:
Հուլիսի լույս 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։