Երևան, 21.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուշադրություն. Ինչ է տեղի ունենալու հոկտեմբերի 22-ին. Խնդրում ենք խուճապի չմատնվել ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին Գյումրիում տղան փորձել է սպանել մորը, մկրատով հարվածներ հասցրել քրոջը Հնարավոր է՝ դպրոցում քովիդով հիվանդ երեխա կա. փորձում ենք անել ամեն ինչ, որ հիվանդությունը չտարածվի. Սարատակ համայնքի ղեկավար Գազամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ Զինվորի տունը շուտով կունենա գերժամանակակից նոր վիրահատարաններ Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը, անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան Օհանյան Էրդողանը սիրիական բանակին սպառնացել է ծանր զինատեսակներով Ալեն Սիմոնյանն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին


Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն

Հասարակություն

Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտն ու IDBank-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Բանկի աջակցությամբ մշակվում և ներդրվում է «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագիր։

Նշված մասնագիտացմամբ հայտարարվել է ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար:

«Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսագիտության մեջ և բիզնեսում» ամբիոնի վարիչ Անի Ավետիսյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է IDBank-ի մասնագետների անմիջական մասնակցությամբ և տվյալների վերլուծության ոլորտի արտասահմանյան բուհերի շրջանավարտ հանդիսացող մասնագետների ներգրավմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի և միջազգային աշխատաշուկայի արդի պահանջները։ «Մեզ համար շատ կարևոր է համալսարան - մասնավոր սեկտոր համագործակցությունը, քանի որ բացի տեսական գիտելիքներից՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողներին ապահովել պրակտիկ դասընթացներով։ Ուրախ ենք, որ IDBank-ը՝ որպես ոլորտի առաջատար ընկերություն, ի դեմս իր պրոֆեսիոնալ աշխատակիցների, պատրաստակամություն հայտնեց մասնակցելու ծրագրի մշակմանը»,- ասել է Անի Ավետիսյանը և նշել, որ դասերը վարելու են կրթական համակարգի և տվյալների վերլուծության ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև այլ երկրներից։

Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն իր խոսքում կարևորել է «Տվյալների վերլուծություն» մասնագիտացումը՝ որպես զարգացող ուղղություն։ «Ներկայում ոչ միայն բանկային համակարգը, այլև տնտեսության բոլոր ճյուղերն առաջնորդվում են տվյալահեն ռազմավարությամբ։ Առանց տվյալների բազայի, և, որ ավելի կարևոր է, դրա ճիշտ վերլուծության, ժամանակակից աշխարհում դժվար է, եթե չասեմ՝ անհնար է կայացնել ռազմավարական ճիշտ որոշումներ։ Սա վերաբերում է նաև մեր պետությանը․ միայն որակյալ կրթությամբ է կարելի ամուր պետություն կառուցել։ Հենց այդ պատճառով մեզ հետաքրքրեց Հայ-Ռուսական համալսարանի առաջարկը, ու շնորհիվ մեր համագործակցության՝ Հայաստանում այս ոլորտը կհամալրվի բանիմաց, գիտակ մասնագետներով», - ասել է Կարեն Նալբանդյանը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանը նշել է, որ աշխատաշուկայում այս պահին տվյալների վերլուծության մասնագետները պահանջված են, սակայն համապատասխան որակավորում տվող մասնագիտացումներ գրեթե առկա չեն, ուստի ուսանողները ստիպված են լինում որակավորում ստանալ միջազգային դասընթացների միջոցով։ «Ուրախ ենք, որ IDBank-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ այսուհետ մեր ուսանողները հնարավորություն կունենան կրթվել Հայաստանում՝ միաժամանակ ստանալով Հայ-Ռուսական համալսարանի բարձր որակավորում։ Ի դեպ՝ նշեմ, որ լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի իրենց գիտելիքները գործնականում կիրառել IDBank-ում՝ պրակտիկայի շրջանակներում կամ այլ ձևաչափով», - նշել է Մարիանա Էդիլյանը։

«Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու համար այցելե՛ք համալսարանի կայք:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ուշադրություն. Ինչ է տեղի ունենալու հոկտեմբերի 22-ին. Խնդրում ենք խուճապի չմատնվել ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին Գյումրիում տղան փորձել է սպանել մորը, մկրատով հարվածներ հասցրել քրոջը Հնարավոր է՝ դպրոցում քովիդով հիվանդ երեխա կա. փորձում ենք անել ամեն ինչ, որ հիվանդությունը չտարածվի. Սարատակ համայնքի ղեկավար Գազամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներումԶանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ Զինվորի տունը շուտով կունենա գերժամանակակից նոր վիրահատարաններ Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը, անվտանգության միջավայրը փխրուն է. Սեյրան Օհանյան Էրդողանը սիրիական բանակին սպառնացել է ծանր զինատեսակներով Ալեն Սիմոնյանն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին Միրզոյանը ՆԱՏՕ-ի քարտուղարին ներկայացրել է ՄԽ մանդատով ԼՂ հարցը լուծելու կարևորությունը IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը Մոսկվայում նոր սահմանափակումներ են ընդունվել՝ «Քովիդ-19»-ի պատճառով Պաշտպանության բանակը ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանումՋրի սակագները մեծ արագությամբ անընդհատ աճելու են. նույնը սպասվում է նաև գազին և էլեկտրականությանը Պիկեն կրկնել է Կառլոսի ռեկորդը Օդի ջերմաստիճանը կնվազի ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել Իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ՝ պայքարելով ԶԼՄ–ների դեմ. Արամ Վարդեւանյան Երկրաշարժ է գրանցվել Օտարերկրյա ընկերությունների համար լիցենզավորման պայմանները հեշտացվում են Հայաստանում ռուսական դպրոցներ են բացվելո՞ւ. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան Հոկտեմբերի 25-ից կհայտարարվի ձմեռային զորակոչ Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան Հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի Թարմ տվյալներ՝ Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից Հստակ թվեր չունենք, թե քանի արցախցի է ուզում վերադառնալ Արցախ, քանիսը տանիք չունի. Մետաքսյա Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԿորոնավիրուսային իրավիակը՝ ՀայաստանումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչպե՞ս և որտե՞ղ է առաջացել առաջին խաղատան գաղափարը․ «Փաստ»Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ․ Լևոն Տեր-Պետրոսյան Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Պայթյուն ածխահանքում, կամրջի փլուզում, նավի անհետացում․ «Փաստ»Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր էԹանկարժեք մետաղների գները նվազել են Նման ռազմավարությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում. ի՞նչ է սպասվում առաջիկայում․ «Փաստ»«Հիմնական խնդիրը ֆինանսական ոչ բավարար միջոցներն են»․ «Փաստ» Մեծ թվով ոստիկանական մեքենաներ Երևանի կենտրոնում Եվրոպայի լիգա․ Օրվա հանդիպումների անոնս Ինֆորմացիայի պակասի և ոչ պատշաճ իրազեկման հետևանքով առաջին հերթին տուժում են քաղաքացիները. «Փաստ»Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև Ջուր չի լինելու«Սուբսիդավորեն, թե ոչ, յուրաքանչյուր թանկացում մեր գրպանից է գնում». «Փաստ»Մի շարք հասցեներում լույս չի լինի Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ) Ժամանակին ասում էին՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, հիմա ասում են՝ ինչ ուզում, անում ենք. «Փաստ»Ուշադրություն. կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․.-4 աստիճան ցուրտ