Երևան, 25.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ճարտարագիտությունը կարող է աջակցել գիտության տարբեր ճյուղերին. քննարկումներ «Ինժեներական շաբաթ 2021»-ի շրջանակներում Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Խոշոր ավտովթար. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են Առողջապահության նախարարի նոր հրամանը Ապօրինի հատվել է 111 թաց, կանգուն ծառ․ ոստիկանություն Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացել կատարվող աշխատանքներին


Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան

Քաղաքական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ):

«Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։   Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1  դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Ա

յս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենաք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»֊նշեց Հայկ Չոբանյանը։

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և համալսարանի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ՀԱՊՀ-ում գործող «Խելացի լուծումներ» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի վերանորոգված և սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններին, կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։

Հաջորդիվ, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Օդային ռոբոտատեխնիկայի  ուսումնահետազոտական  կենտրոն, որը զբաղվում է անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմամբ և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմամբ։

Կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանը Հայկ Չոբանյանին է ներկայացրել համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերի շնորհիվ իրենց մշակած մոդելները, խոսել կենտրոնի ձեռքբերումներից և խնդիրներից։

Օլեգ Գասպարյանը նշել է, որ կենտրոնը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԱՊՀ-ում գործող մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով հագեցած «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»:

Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է հարթակի մաս կազմող փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, ժամանակակից սարքավորումներով համալրված լաբորատորիաները, ՀԱՊՀ-ի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված  գործիքները, խոսել է ինովացիոն ծառայությունների և ինովացիոն պորտալի մասին։

Շրջայցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն։

Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինտիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը Հայկ Չոբանյանին ներկայացրել է էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների նորագույն սարքավորումները:

ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նախարարությունը պետք է կատալիզատորի դեր կատարի համալասարանի և բիզնեսի միջև, ուղղորդի ԲՈՒՀ-երին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու հարցում։

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Գոռ Վարդանյանը, նախարարի պաշտոնակատարին է ներկայացնել ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ ՀՀ ԲՏԱՆ և ՀԱՊՀ ներկայացուցիչները քննարկել են նախարարության և համալսարանի համագործակցության հեռանկարները։

Կարևորելով ԲՈՒՀ-ի բացառիկ դերը մեր երկրի զարգացման գործում իբրև արդյունաբերության թիվ 1 հենարան՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ որքան  բարձր լինեն ոլորտի մասնագետների որակական և քանակական ցուցանիշները, այնքան բարձր կլինի մեր երկրի արդյունաբերության ցուցանիշը։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է  նաև ՀԱՊՀ-ի միջազգայնացման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, կրթության և բիզնես ոլորտների համագործակցության հարցերին։

Ինչպես ճարտարագիտությունը կարող է աջակցել գիտության տարբեր ճյուղերին. քննարկումներ «Ինժեներական շաբաթ 2021»-ի շրջանակներումՀաշվի առնելով պատերազմի վտանգը, դեռ 4 տարի առաջ, ձեռնամուխ եղանք Արցախում ճգնաժամային կենտրոն հիմնելուն. Տիգրան Աբրահամյան Ծանր ժամանակներ են, վստահ եմ սա էլ կանցնի. Վազգեն Սաղաթելյան «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում Եվրոպական միության գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջների ցանցի զարգացումը Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացելՈվքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Բազմազան տեսականի՝ նաև օնլայն հարթակում expert1.amԽոշոր ավտովթար. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են Առողջապահության նախարարի նոր հրամանը Ապօրինի հատվել է 111 թաց, կանգուն ծառ․ ոստիկանություն Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացել կատարվող աշխատանքներին «Հայկական կողմն Ադրբեջանից այդ ազդակը կարող է կորզել շնորհիվ ռուս խաղաղապահ ուժերի»․ փորձագետ Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի Վարչական դատարանի դատավոր է նշանակվել Եթե Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնենք. Պեսկով Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՏարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Գազ չի լինելու նշված հասցեներումԵվրոպական ինդեքսներն աճել են Սաակաշվիլիին արյան փոխներարկում են արել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Երկու նոյեմբերի 9-ը դաժան կլինի Հայ ժողովրդի համար. Արթուր Թովմասյան Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունն Արցախին Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ. ՀՀ նախագահ Ռեբուս. գրելու տեխնիկայից՝ գլուխկոտրուկ. «Փաստ»Ուժգին երկրաշարժ է գրանցվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը․ «Փաստ»Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի․ Հայկ Մարության Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1962, մահվան՝ 39 նոր դեպք «Երևանի զիջումները միայն կավելացնեն Անկարայի ախորժակը»․ «Փաստ»Սյսօր ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի մտքերի գագաթնաժողովում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է. Փաշինյան«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Դենդրոպարկի տարածքը կվերադարձվի նախկին տեսքին և կշահագործվի ըստ նպատակի․ Ռոմանոս Պետրոսյան Կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը. նոր նախագիծ․ «Փաստ» Առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Հերթական ինստիտուտի «զավթման» ճանապարհին. իշխանությունները չեն թաքցնում իրենց նպատակներն ու ոգևորությունը․ «Փաստ»ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Լոնդոնի «Արսենալի» հաղթանակը՝ 3։1Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր «Զբաղվում ենք նոր դեղամիջոցների փնտրտուքով, ունենք նշանակալի հաջողություններ»․ «Փաստ»Ինչպե՞ս են խժռում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ապագան և ընդհանրապես ապագան․ «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով