Գազ չի լինի մի շարք հասցեներում
ՀասարակությունՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ավելին՝ այստեղ