Երևան, 16.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը Օդի ջերմաստիճանը կնվազի ՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը Հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով խաղաղության.Փաշինյան UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Տարադրամի փոխարժեքը փոխվել է . ԿԲ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (տեսանյութ) Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր Մեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվել


Նույն իշխանությունն է, նույն գործելաոճը... .«Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ մեկնարկեց նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Նիկոլ Փաշինյանն էլ ավտոմատ կերպով նշանակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Պարզ է, որ երկրում խորհրդարանական պայքարը նոր թափ է ստանալու, սակայն դեռևս բազմաթիվ հարցականներ կան, թե իշխող քաղաքական թիմն ինչ դիրքորոշում կորդեգրի հետագա քաղաքական ճանապարհի ընտրության տեսանկյունից։ Այս հարցում հնարավոր է երկու տարբերակ։ Մի ճանապարհը քաղաքական կառուցողական դիսկուրսի ճանապարհը և ատելության խոսքից հրաժարվելու ուղին է, իսկ մյուսը՝ քաղաքական վենդետաների ու թշնամական առճակատման ճանապարհն է, որի մասին նախընտրական շրջանում հայտարարում էր Փաշինյանը՝ մուրճով սպառնալով ընդդիմությանը։

Սակայն նորընտիր խորհրդարանի առաջին նիստում իսկ պարզ դարձավ, որ իշխանություններն ընթանում են կոշտ դիրքորոշման և քաղաքական հետապնդումների ճանապարհով։ Այլապես ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու անդամները չէին մնա կալանքի տակ։ Ու այս գործելակերպը տեղավորվում է իշխանական դիրքորոշմանը չսատարող համայնքապետերից քաղաքական առումով վրեժ լուծելու Փաշինյանի հայտարարությունների շրջանակներում։ Ըստ այդմ, պատգամավորներին կալանքի տակ պահելու հանգամանքը իշխանությունները փորձում են արդարացնել նրանով, թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև մանդատ ստանալը, և նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումներով։

Սակայն գրեթե բոլոր իրավաբանները, այդ թվում՝ նույն դատախազության աշխատակիցների դասախոսներն ու համապատասխան դասագրքերի հեղինակներն ընդգծում են, որ, ինչպես նշում է իրավաբան Արթուր Ղամբարյանը, եթե «անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը»։ Իսկ համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, և պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից։ Այսինքն, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։ Իսկ քանի դեռ տվյալ պատգամավորների հետ կապված ԱԺ-ն իր համաձայնությունը չի տվել, ապա նրանք պետք է ազատ արձակվեն։

Իրավաբանական մասնագիտական համայնքը անտրամաբանական և իրավական առումով ոչ հիմնավոր է համարում պատգամավորներին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատախազության պարզաբանումները։ Որպես արդյունք՝ հնչում է նաև քաղաքական գնահատական, որ, ըստ էության, դատախազությունը վերածվել է իշխանությունների քաղաքական քմահաճույքները կատարող կառույցի։ Մի խոսքով, ինչպես ցույց տվեց ԱԺ առաջին իսկ նիստը, այս իշխանություններն ինչպես երեք տարի շարունակ, կոպիտ ասած, թքած են ունեցել օրենքի վրա, այժմ էլ շարունակում են նույն գործելաոճը։ Մյուս կողմից՝ նրանք շարունակում են իրենց պահվածքը, թե՝ մեծամասնությունը մենք ենք, ինչ կուզենք, կանենք: Սակայն այս հարցում իշխանություններին լուրջ հիասթափություն է սպասվում՝ էական հակազդեցության տեսքով։

Հարցն այն է, որ առաջին իսկ նիստում խորհրդարանական ընդդիմությունը ցույց տվեց, որ մի կողմից՝ իրենց քաղաքականությունը հիմնարար, առաջնային հարցերում կառուցում են միասնական օրակարգից ելնելով, մյուս կողմից՝ որ միասնական և կուռ դիրքորոշում ունեցող, մտավոր բարձր որակներ ունեցող ընդդիմության գործունեությունը ծանր օրեր է խոստանում իշխանություների համար։ Եվ նրանք ի վիճակի չեն լինելու թերի, խնդրահարույց, օրենքին հակադիր և հատկապես նաև երկրի շահերից չբխող նախաձեռնությունները անցկացնել հեշտությամբ, ինչպես երազում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու դասասենյակ անվանակոչվեց ի պատիվ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ` Վահե Ադյանի և Արման Ալեքսանյանի անմար հիշատակի. Գ․Ծառուկյան«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ Շարմազանով«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը Օդի ջերմաստիճանը կնվազիՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը Հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով խաղաղության.Փաշինյան UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Տարադրամի փոխարժեքը փոխվել է . ԿԲԱդրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (տեսանյութ) Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր Մեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվել Աշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է Պայթյուն Է որոտացել շիա մահմեդական մզկիթում. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ Ռուսաստանում բնակչության մարդահամար է սկսվել Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Հայկական կողմում տեղադրված տեսախցիկները արձանագրել են ադրբեջանցիների կողմից արձակած դիմահար կրակոցները (տեսանյութ) Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր. Տիգրան Աբրահամյան Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը (տեսանյութ) Գազ չի լինելու նշված հասցեներումԱհա, թե ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Հայ-ադրբեջանական սահմանինԻրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. Նա ծանոթացել է իրանցի դատապարտյալների պայմաններին Հայաստանի անունով անվանակոչվեց Փարիզի սրտում գտնվող Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած, Սենա գետին հարող ընդարձակ տարածքը Բժշկական դիմակով և դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ ՊԲ Զինվորական է ինքնասպան եղել Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ. Թաթոյան Կորոնավիրուսային իրավիճակը՝ Հայաստանում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԿրիշտիանու Ռոնալդուն՝ նինձյայի դերում Ադրբեջանցիները ԱԹՍ-ով են հարվածել հայկական դիրքին. Վահան ԲադասյանԱռուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. «Առուշ Առուշանյան» դաշինք Վարչապետը ուղերձ է հղելԲիլ Քլինթոնին հոսպիտալացրել ենԵրեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան Ռուս խաղաղապահները մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերից. «Հրապարակ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Դիրքապահ զինվորը գիշերում է վրանում, որի վրա արձակված կրակահերթից 9 զինվոր է վիրավորվում. Ռոբերտ Հայրապետյան Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. Արցախի ՊԲ Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է. Նոր մանրամասներԻնչ իրավիճակ է Արցախում. մանրամասներԱդրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող. ՄԻՊ Նիկոլ Փաշինյանն անձամբ կգա խորհրդարան. «Ժողովուրդ»