Երևան, 20.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել Ղարաբաղյան պատերազմում Հայաստանը հաղթել էր և 26 տարի ուներ այն կայուն խաղաղության փոխակերպելու համար Մոսկովյան հանդիպում խորքային ենթատեքստերով Հայտնի են դերասան Գասպար Ուլիելի մահվան մանրամասները 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հարավում Ողբերգական դեպք՝ Երևանում. ուսանողուհուն գտել են կախված վիճակում Ուկրաինական «կրոսվորդ» Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր» «Երևան Սիթին» թանկացրել է տոպրակների գինը


«Չպաշտպանված բիզնեսի ու չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները շարունակում են հայտարարել ներդրումային բումի հնարավորության մասին, խոսում նաև օտարերկրյա ներդրողների՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկութան մասին։ Իսկ արդեն վերջերս հայտարարվում է ներդրումների աճի մասին, ինչին մասնագետները, սակայն, թերահավատորեն են մոտենում՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր, որոնք դեռ առկա են Հայաստանում ու ամենևին լուծում չեն ստացել։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում թե՛ ներդրումների աճի, թե՛ առհասարակ ներդրումների հնարավորության առումով մի շարք ռիսկեր է մատնանշել։ Խնդիրը դիտարկելով տնտեսական իրավիճակի տեսանկյունից՝ տնտեսագետը նախ նշեց. «Մեր երկրում տնտեսական իրավիճակը չափազանց տխուր է։ Անցած տարիների ընթացքում որոշում կայացնողները շատ ցցուն ձևով ցույց տվեցին, որ չեն կարող կառավարել, չեն կարող տնտեսական հարցերը լուծել։ Այս ու շատ խնդիրներ ամենացայտուն ձևով հենց ներդրումների համատեքստում են նկատվում։ Տնտեսության մեջ հենց ներդրումային ինստիտուտն է ցույց տալիս, թե տնտեսությունը որքանով է ռիսկային։ Մեզ մոտ չափազանց մեծ ռիսկայնություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է հենց այս կառավարությամբ։ Սա է պատճառը, որ բազմաթիվ մարդիկ մտածում են, որ, ամենայն հավանականությամբ, իրականացվում է մի ծրագիր, որ Հայաստանում տնտեսությունը ևս, որպես այդպիսին, ընդհանրապես դադարի գոյություն ունենալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ այս մեծ ռիսկայնության պայմաններում ներդրումների մասին խոսելն առնվազն անհամեստություն է»։

Նրա խոսքով, տնտեսության մեջ ամենանուրբ ինստիտուտը ներդրումային գործունեությունն է։ «Առհասարակ, յուրաքանչյուր գործունեություն իրականացնող շահ է հետապնդում։ Բացի ներդրումային գործունեությունից, մնացած բոլորի դեպքում շահն անմիջապես կարողանում են տեսնել։ Իսկ ներդրումային գործունեություն իրականացնողները պետք է սպասեն որոշակի ժամանակահատված, ֆինանսական մեծ ռեսուրսներ ծախսեն այն ակնկալիքով, որ տարիներ հետո կարող են շահ ստանալ։ Հենց այստեղ է ծագում ռիսկը։ Ես դեռ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, այլ խոսում եմ մեր ներդրողների մասին։ Բոլորը գիտեն, որ ֆինանսական ռեսուրսները կորցնելու հավանականությունը չափազանց մեծ է։

Բազմաթիվ երկրներում, որոնց թվում ԱՄԷ-ն է, կանոնակարգվածության բարձր մակարդակ կա։ Այդ երկրներում օրենքով սահմանված մեծ երաշխիքներ են տրվում, որոնց շնորհիվ գրեթե զրոյական ռիսկայնություն կա, ինչն էլ իր հերթին զարգացում է ապահովում։ Իսկ Հայաստանում ընդհանրապես ո՛չ օրենքով, ո՛չ պետության և ո՛չ կառավարության կողմից նման երաշխիք գոյություն չունի։ Միայն այս հանգամանքները բավարար են, որ ներդրողը նման գործունեությունից առաջ մի լավ մտածի։ Ավելին ասեմ, գոյություն ունի հարձակում սեփականության իրավունքի վրա։ Իրենց իշխանությունը պահելու համար հարձակումներ են գործում առաջին հերթին այն մարդկանց նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալում ու որի արդյունքում մեր պահանջմունքներն են բավարարում։ Եթե հարձակվում են նման գործունեություն ծավալողների վրա, այդ դեպքում գործունեությունը շարունակելն անհնար է դառնում։ Հիմա մինչև անգամ պետք է զարմանալ այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով կարողանում են այսպիսի իրավիճակում գործունեություն ծավալել»,-ասաց Վ. Բոստանջյանը՝ նշելով, որ մեզ մոտ, ընդհանուր առմամբ, բիզնեսն անպաշտպան է։

«Երբ հարձակվում են մարդու եկամուտների ու գործունեության վրա, սա հենց չպաշտպանված բիզնես է կոչվում, իսկ չպաշտպանված բիզնեսի, չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել։ Քաղաքակրթված, կանոնակարգված ու զարգացած երկրներում, ինչ էլ լինի, հասկացել են, որ սեփականության իրավունքը հարկավոր է պաշտպանել օրենքով ու Սահմանադրությամբ։ Երբ 1995 թվականին առաջին Սահմանադրությունն ընդունվեց, կար 28-րդ հոդված, որով սեփականության իրավունքը պաշտպանվում էր։ Հետագայում հանեցին այդ հոդվածը, ինչի պարագայում Հայաստանում որևէ մեկը չի կարող տալ երաշխիքներ, որ այդ սեփականությունը կպահպանվի ու կպաշտպանվի»,-հավելեց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ այս ընթացքում ընդունվել են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք ավելի են խորացրել խնդիրը։««Բանկային գաղտնիքի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքներ և այլն։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում, չափազանց մեծ ռիսկայնության դաշտում են»,-հավելեց նա։

Անդրադառնալով տնտեսությանը՝ առկա չլուծված հարցերի, շարունակվող ճգնաժամի ու անվտանգային խնդիրների համատեքստում՝ Վ. Բոստանջյանը հավելեց. «Անորոշության պայմաններում տնտեսության վիճակը զրոյական է դառնում։ Տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներն առավել ևս անպայման որոշակիություն են ուզում։ Անորոշության պայմաններում պետք է դիմել չափազանց մեծ ռիսկերի, որոնց ճնշող մեծամասնությունը կարող է չարդարանալ։ Առհասարակ, ցանկացած երկրում, որտեղ կան մեծ անորոշություններ, առկա է սոցիալ-տնտեսական շատ բարդ ու ահավոր վիճակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրենքի պահանջը չի կատարվում. Միրզոևան` ազգային փոքրամասնությունների լեզուներով ծրագրերի մասինՎերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել Ղարաբաղյան պատերազմում Հայաստանը հաղթել էր և 26 տարի ուներ այն կայուն խաղաղության փոխակերպելու համար Մոսկովյան հանդիպում խորքային ենթատեքստերովՀայտնի են դերասան Գասպար Ուլիելի մահվան մանրամասները 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հարավում Ողբերգական դեպք՝ Երևանում. ուսանողուհուն գտել են կախված վիճակում Ուկրաինական «կրոսվորդ»Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր» «Երևան Սիթին» թանկացրել է տոպրակների գինը Կրեմլը պատասխանել է Ռուսաստանի հասցեին Բայդենի սպառնալիքներին Իշխանության առաջ քաշած հերթական անհեռանկար գործիքակազմը Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները. Զախարովան՝ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ Մեզ կտում են տնտեսական եւ սոցիալական շահերի միֆերով. Արմեն Աշոտյան Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն և բուք Ռուս խաղաղապահները ժամանակակից զենքերի օգտագործմամբ վարժանքներ են իրականացնում Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեսանյութ. Պատրոն Դավոն՝ Փաշինյանի քմահաճույքի պատանդ Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում. Բացառություն պետք է արվի հունվարի կոմունալները չմուծելու համար. Թումասյան Մահացել է Մաքսիմ Սարգսյանը Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի ներկայացրած գրավոր փաթեթին. ԱԽ քարտուղար Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի.Ալեքսանյան Պարոն Դումանյան, ոստիկանները ձեզ էլ ե՞ն տարել площадка. Փաշինյանը՝ Դումանյանին Արցախի էջը իշխանազաթները փակել են. Ո’չ գնում են, ո’չ խոսում, ո’չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում. Աննա Մկրտչյան Զինծառայողներն այսուհետ կարող են արձակուրդ գնալ ու ունենալ տեսակցություններ՝ պատվաստվելու եւ թեստավորվելու պայմանով Զորացրվել են 44-օրյա պատերազմի մասնակից զույգ եղբայրները (տեսանյութ, լուսանկարներ) Բոլոր խանութներն ու ռեստորանները կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյան Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները «Բնակարանային գողության ահավոր մեծ տոկոս ունենք, պարեկները կարևոր գործ ունեն». Փաշինյան «Նախագիծը կգնա առաջին ընթերցման փուլ». ՔՊ-ն դեմ քվեարկեց իր իսկ հեղինակած նախագծին Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. նման դեպք 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել. Փաշինյան Թուրքերը հասան իրենց նպատակին․ Հարություն Մեսրոբյան «Տեղի բնակիչներն օր ու արև չունեն». Նինա Կարապետյանց Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը ՈՒղիղ. Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում Հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, ապաքինվել է 103 քաղաքացիՍտեփանակերտի «Կրկժան» թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել Արդյո՞ք սամուրայների հիմնական զենքը սուրն է. «Փաստ» Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք Եվրոպական ինդեքսներն աճել են Մենք արդեն սկսել ենք աշխատել «լսողականթերապիա» մեթոդով. Նարինե Մանուկյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆՎԱՐԻ). Բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը. «Փաստ» Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Պատերազմի հետևանքով զոհերի թիվը կազմում է 3809 անձ,199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է․ ՔԿ Ավելի լավ ապացույց, որ ուրացել են հայկական շահը ու բավարարել բոլոր թուրք-ադրբեջանական նախապայմանները չկա. Աննա Մկրտչյան Զորքերի հայելային հետքաշման և ստոկհոլմյան չհրապարակված հանդիպման մասին. Հայկ Մամիջանյան