Մամիջանյանը ցավակցեց ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ական որոշ պատգամավորների ընտրվելու կապակցությամբ
Քաղաքական«Ես ցավակցում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Ձեր խմբակցության որոշ պատգամավորների ընտրվելու կապակցությամբ Ձեր շնորհավորանքին ի պատասխան»,-ԱԺ-ում ի պատասխան ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Բանն այն է, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Կազանի փաստաթուղթը կարդալու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց նախ շնորհավարանքով։
«Շնորհավորում եմ ԱԺ պատգամավոր դառնալու առիթով։ Ես ներողամտությամբ եմ վերաբերվում Ձեր ոչ կոռեկտ պահվածքին, որովհետև կարծում եմ՝ երիտասարդ պատգամավորներին պետք է խրախուսել և ներողամաիտ լինել»,-ասաց Ռուբինյանը։
Մամիջանյանն ասաց՝ առաջին անգամ իր տարեկիցից լսում է «երիտասարդ» եզրույթը, բայց ոչինչ։
«Շատ բաներ կլսեք, պարոն Մամիջանյան»,-ռեպլիկ թողեց Ռուբինյանը։
«Ինչ վերաբերում է ոչ կոռեկտությանը, ապա դեռ կհասցնեք տեսնել»,-ասաց Մամիջանյանը։
Ի դեպ, ԼՂ խնդրի կարգավորման մասին խոսելիս Մամիջանյանը նշեց, մենք լավ տեսել ենք, թե ինչ էին բանակցում նախորդ բանակցողները, և ինչ բանակցեցին ու հանձնեցին գործողները։
«Շնորհակալ եմ, պարոն Մամիջանյան, լավ եղեք»,-այպես պատասխանեց Ռուբինյանը։