Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Հայաստանում թոշակի իրական չափը նվազել է մոտ 7 տոկոսով

Տնտեսություն

Հաճախ կարծիք է հնչում, թե, իբր, մեզ մոտ ուժեղ են ավանդույթները, եւ ոչ ոք  առանց նյութական օգնության չի թողնի իր հարազատներին։ Բայց նման կարծիքը չափազանց  պարզեցնում է թոշակառուների հետ կապված խնդիրը։

Նախ՝ Հայաստանում քիչ չեն միայնակ մարդիկ, որոնք ստիպված են հույսը դնել միայն իրենց թոշակի վրա։ Երկրորդ՝ պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիներին, այդ թվում թոշակառուներին, արժանապատիվ կյանք։ Ընդ որում՝ ոչ միայն թոշակներ վճարելով, այլեւ մի շարք արտոնություններ տրամադրելով թոշակառուներին։

Ռուսաստանում, օրինակ, կան դաշնային մակարդակի արտոնություններ, որոնց նահանգները կարող են գումարել իրենց սեփականները։ Այդ արտոնությունների լայն ցանկից թվենք միայն մի քանիսը, քանի որ դրանք քիչ չեն։ Ասենք՝ թոշակառուն կարող է չմուծել գույքահարկ։ Բացի այդ, նահանգները կոմունալ ծառայությունների, հանրային տրանսպորտով երթեւեկելու վճարման արտոնություններ են տրամադրում։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ թոշակառուներին արտոնություններ են տրվում դեղորայք եւ սանատորիաներում բուժում ստանալու համար։ Մի խոսքով՝ երկնային դրախտ մեր թոշակառուների համար։

Միջին թոշակի մեծության համար մեծ նշանակություն ունի աշխատողների (որոնք մուծումներ են անում Կենսաթոշակային հիմնադրամին) եւ թոշակառուների թվաքանակի հարաբերակցությունը։ Այդ նույն Ռուսաստանում աշխատողների թվաքանակի հարաբերակցությունը թոշակառուների թվին կազմում է 2։1։ Բայց կան այդ ցուցանիշի վատթարացման միտումներ։ Ուստի այնտեղ նախատեսում են մինչեւ 2030թ. այդ հարաբերակցությունը դարձնել 3։1։ Իսկ մեզ մոտ յուրաքանչյուր թոշակառուի բաժին է ընկնում... 1 աշխատողից պակաս։

Թոշակի միջին չափը, ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 43,4 հազար դրամ, մեկ տարում կրճատվել է 0,3 հազար դրամով (կամ 0,7 տոկոսով)։ Այստեղ սենսացիա չկա, այդ անկումը պայմանավորված էր միայն թոշակառուների կազմի կառուցվածքային տեղաշարժերով։ Կոնկրետ անձանց թոշակի չափը չի փոխվել։ Բայց ակնհայտ չափազանցություն կլիներ դա դրական համարել։ Ներկայիս բավական բարդ պայմաններում պահանջվում է ոչ թե «կայունություն», այլ գնաճին համարժեք թոշակների աճ թոշակառուների բոլոր կարգերի համար։

Ընթացիկ տարում ծանր հարված հասցրեց հենց գնաճը (հունիսին՝ 6,5 տոկոս), որը «խժռեց» առանց այդ էլ սուղ թոշակի ոչ փոքր մասը։ Ըստ հաշվարկների՝ իրական թոշակի միջին չափը երկրում կրճատվել է 6,8 տոկոսով։ Այսինքն՝ մոտ 7 տոկոսով։ Ընդ որում՝ հաշվի առնենք, որ շատ ապրանքներ (ասենք՝ ավտոմեքենաներ, կահույք եւ այլն) պարզապես անհասանելի են շարքային թոշակառուին։ Շատ ավելի վատ ազդեցություն թոշակառուների կենսամակարդակի վրա  թողեց մթերային գնաճը՝ հունիսին հասնելով 8,8 տոկոսի։

Գնողունակության գնահատման համար հաճախ օգտագործում են տավարի մսի գինը։ Տվյալներ ներկայացնենք, ասենք, վերջին հինգ տարվանից։ Եվ այսպես, 2016թ. 1-ին կիսամյակում միջին թոշակով կարելի էր գնել 16,5 կիլոգրամ տավարի միս։ Հաշվետու կիսամյակում այդ ցուցանիշը կազմում է արդեն 14,4 կիլոգրամ։ Այսինքն՝ այդ տարիներին կրճատվել է 2,1 կիլոգրամով։

Իհարկե, նման հաշվարկները կրում են զուտ հայեցողական բնույթ։ Չէ՞ որ թոշակառուներին, կոմունալ ծառայությունների համար վճարելուց, առաջին անհրաժեշտության ոչ մթերային ապրանքների, ինչպես նաեւ հացի ու կարտոֆիլի գնումից հետո հազիվ թե տավարի միս գնելու փող մնա։

Սպառողական զամբյուղի արժեքը «մեծահասակների համար» ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում կազմել է 59,0 հազար դրամ ամսական։ Ինչպես տեսնում ենք, այդ ցուցանիշի եւ թոշակի միջին մեծության միջեւ տարբերությունը հասնում է ամսական 15,6 հազար դրամի։ Իսկ լրացուցիչ որքա՞ն փող է պետք, որպեսզի հաղթահարվի աղքատության շեմը երկրի բոլոր կարգի թոշակառուների համար։

Մեր հաշվարկներով՝ դրա համար կպահանջվի առնվազն 87,3 մլրդ դրամ։ Արժույթների ներկա փոխարժեքով այդ գումարը համարժեք է 178 մլն դոլարին։ Ավելացնենք, որ «զամբյուղն» ինքը փաստորեն ուղղված է ոչ թե աղքատության հաղթահարմանը, այլ դրա դեմ պայքարի մասին թղթե զեկույցներին։

Նշենք, որ թոշակառուների համեմատական «բեռը» Հայաստանի պետական բյուջեի վրա շոշափելիորեն ավելի փոքր է, քան Ռուսաստանում Կենսաթոշակային հիմնադրամի վրա։ Բնակչության ընդհանուր թվաքանակում աշխատունակից բարձր տարիքի (այսինքն՝ տարիքային թոշակառուների) քաղաքացիների բաժինը Ռուսաստանում գերազանցում է 25 տոկոսը։ Հաշվի առնենք, որ այստեղ նկատի չեն առնվում թոշակառուների տեսակները։ Հայաստանում, սակայն, բոլոր կարգի թոշակառուների բաժինը բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ չի հասնում 16 տոկոսի։

Չնայած դրան՝ թոշակի մակարդակով մենք շատ ենք զիջում ռուսաստանցիներին՝ 85 դոլար 218-ի դիմաց։ Ուստի զարմանալի չէ, որ այդ հանգամանքը, այլ գործոնների կողքին (զբաղվածության մակարդակ, աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ, Հայաստանի ծանր վիճակը Արցախյան պատերազմից հետո) խթանում է մեր քաղաքացիների արտագաղթը Ռուսաստան։

Դատելով պաշտոնական տվյալներով՝ երկրի տնտեսությունը ընթացիկ տարվա հունվար-հունիսին ցուցադրել է դրական դինամիկա։ Անգամ շինարարություն, որը վերջին տարիներին սովորաբար «կաղում» էր, աչքի է ընկել երկնիշ աճով։ Պետական բյուջեի հարկային եկամուտները նույնպես նկատելիորեն աճել են՝ ավելի քան 10 տոկոսով (!)։

Իսկ ահա հարյուր հազարավոր թոշակառուներ մնացել են «ստվերում»։ Եթե իրական չէ թոշակի մակարդակը  սպառողական զամբյուղի արժեքին հասցնելը, ապա գոնե անհրաժեշտ է այն ինդեքսացնել գնաճի մակարդակով։ Ասենք՝ այդ նույն Ռուսաստանում օրենսդրական կարգով գործադրվում է թոշակի ինդեքսավորում տարին մեկ անգամ։ Ի՞նչն է խանգարում նման օրենք ընդունել Հայաստանում։

Սմբատ Գրիգորյան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»