ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)
ԲլոգԵվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Խերարդ Մորենոն ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» հետ խաղում Իսպանիայի հավաքականի ֆոտբոլիստը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, դարձել էր գոլի հեղինակ ու անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Չելսին» հաղթել էր հետխաղային 11 մետրանոցներով՝ 6։5։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։