Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մեկ ամսից կլինեմ սահմանին. ես պարտված զինվոր չեմ. Գևորգ Գրիգորյան

Blog

Դերասան Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բաց նամակ բոլորին, ովքեր իմ պես մոլորվել են, կորցրել հավատը, իմաստը ու հպարտությունը։

Բոլորի նման, ես էլ չեմ հասկացել ինչ ունեմ մինչև չեմ կորցրել։ Ծեծված բառեր են, բայց ապրած
ու ճիշտ։ Ունեցել եմ երազանքներ, միշտ եղել եմ շարժի ու աղմուկի մեջ, քամել եմ կյանքս անհոգ , աննպատակ ու անպատասխանատու։ Հայրենիքը սիրել եմ առանց խորության, երգերով, լսած պատմություններով ու գրքերով, առանց էդ բառը զգալու, առանց գինը հասկանալու։ Շուտով կլրանա պատերազմի սկսվելու մեկ տարին, տարի, որ սառել էր անպատասխան հարցերի, ցավի, անվերջ կրկնվող հիշողությունների, սարսափ երազների, ալկոհոլի ու դատարկության մեջ։
Ես փակում եմ այդ տարին, Իմ նոյեմբերի 9-ը վերջանում է , Այսուհետ ես դադարում եմ լինել պարտված բանակի զինվոր, ես առհասարակ դադարում եմ լինել պարտված, ես ընտրում եմ անվերջ պայքարի ճանապարհը, Ճանապարհ որը ինքնին նպատակ ու երազանք է դառնում, որը տեղով իմաստ է։ Կյանք որը կտրվելուց չի անվանվի «երազանքները կիսատ մնացին»։ Եթե մենք մնանք պարտվածի հոգեբանությամբ, տղեքի զոհը իմաստը կորցնում է, մենք չենք պարտվել, մեզ արյունով դաս է տրվել, ու եթե այդ դասից ոչինչ չքաղենք, համ տղերքն են իզուր զոհվել, համ էլ դատապարտված ենք նորից նույն դասը կրկնելուն։ Հեմինգուեյի Ծերունին ու ծովը պատմվածքի մեջ, ծերունին ասում է «ես մարդ եմ, դու կարող ինձ սպանել, բայց ոչ հաղթել», ու ես ընտրում եմ այդ ուղղին, Ես հրաժարվում եմ բոլոր նախկին երազանքներից, նպատակներից ու ինչ-որ ապագաներից, մենք ապրում ենք մեր տեսակի համար ամենա աղետալի, ամենա կրիտիկական ժամանակները, ու կողմնակի, անձնական երազանքները ճոխություն են ու միամտություն: Կամ էլ դրանք պիտի լինեն ուրիշ երկրում, մոռանալով ու հրաժարվելով մեր փոքր Հայրենիքից։ Ինչևէ, դա էլ է ընտրություն, բայց ոչ իմ համար, փորձեցի բայց չստացվեց, խաղաղ, բայց օտար երկնքի տակ ես ինձ թափառող շուն էի զգում, ու չկա ավելի անպատիվ բան քան խղճահարություն առաջացնող պարտված , քոչած զինվորը։ Ես հրաժարվում եմ փախնելուց, մազապուրծ լինելուզ, քոչվոր ու անհայրենիք դառնալուց։ Օտարության մեջ ուրիշի հայրենիքում «դզված» լինելուց։ Երբ մեր տանը ուտելիք, չկար ոչ մեկ չէր գնում հարուստ հարևանի տունը ապրելու։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ում նեղացրել եմ, ում հանդեպ անարդար ու սխալ եմ վարվել, ում հիասթափեցրել եմ, սրանք էլ ուղղակի խոսքեր չեն, ես իմ սխալները բոլորից լավ գիտեմ։ Ես մաքրում եմ ամեն բան իմ կյանքից ինչը հին է, ինչը նպատակի չի ծառայում, ինչը անհրաժեշտություն չէ։ Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, ես զենքս կդնեմ պահարանի ետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ, և մի օր էդ զենքը կփոխանցեմ որդուս։ Իսկ հիմա ես կգնամ Հորս ոտնահետքերով և Մորս օրհնությամբ: Սարսափելի ու աննկարագրելի հպարտություն եմ զգում ծնողներիս ու քուրիկիս համար, որովհետև հերս ինձ ու փոքր եղբորս չի խնայել կռվի ժամանակ, ոչ մի վարկյան, ամենա վտանգավոր ու անհույս գործողություններին միշտ լսել եմ «Գևոր արի, տեղ ենք գնում»։ Մերս ու քուրս էլ հետ չեն կանչել ու չեն փորձել տունը պահեն, ու հիմա էլ տալիս են իրանց օրհնությունը Հայոց Բանակում ծառայության մտնելու համար։ Մեկ ամսից կլինեմ փոքր եղբորս հրամանատարության տակ սահմանին կանգնած։ Իմ 31 ապրած տարիների ընթացքում, վստահորեն եմ ասում, տեսել ու ապրել եմ ամեն ինչ։ Չկա ավելի հզոր զգացողություն քան Հորդ ու հարազատ եղբորդ շունչը կողքիդ զգալը կռվի դաշտում, ու ես ուզում եմ ապրեմ էտ հզոր զգացողությամբ։ ոչ մի մոտո քշել, ոչ մի սիրած ավտոմեքենա, նոր իր, ոչ մի քաղաքացիական զբաղմունք,ոչ մի բան նման կրակով չի լցնում սիրտդ։ Արժի 10 անգամ ապրել, մի անգամ դա զգալու համար։ Ու ես բացում եմ Նոր կյանքի դուռը, իմաստավորված ու մտածված։ հայրենիքը հեռվից չի սիրվում, սրճարանից չի սիրվում, հարբած կենածներով չի սիրվում, նման վերաբերմունքից նույն իսկ կինը կթողնի կգնա, իհարկե, ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում , չեմ սովորացնում կամ պարտադրում։ Բայց հուշում եմ, որ նման սերը շատ թանկ նստեց արդեն ու կկործանի էն ինչ մնացել է։ Մայրերը սգում են իրենց կորցրած որդիներին, բայց կենդանի զավակները պարտավոր են իրենց կյանքով արդարացնեն ամեն թափված արցունքի հատիկ, ամեն կաթիլ թափված արյուն, Եռաբլուրի ամեն մի շիրմաքար։ Կորուստներ միշտ եղել են ու կլինեն, ու դրանք են մեզ դաստիրակում, պարտավորեցնում շարունակել քայլել, կռվել, մեռնել ու ապրեցնել։ Մեր աշխարհը էդպես է աշխատել ու միշտ էդպես է լինելու, ով վարդագույն ակնոցով է նայում կյանքին դատապարտված է հիասթափության, չկա վերջակետ ոչ մի բանին, պայքարը երբեք չի վերջանում։ Մեր գոյամարտը սկսվել է, իսկ էպիլոգը կախված է յուրաքանչյուրիցս։

Հույսով եմ մտքերս կհասնեն տեղ, ում նեղացրել եմ՝ կներեն, ինչ-որ մեկին հետ կպահեն արտագաղթելուց, ինչ-որ մեկին կբերեն հետ Հայրենիք, ինչ-որ մեկին կմտափոխեն ու մենք կհանդիպենք պատահական, սահմանին մի տեղ։
#մահ_կամ_ազատություն»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal