Երևան, 29.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ» Նավթի գներն աճել են Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա Մի տարի հետո՝ էս հրապարակում մեծ շքերթով ենք նշելու Բանակի տոնը, որին էսօր շատերը դավաճանեցին․ քաղաքացի Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք. Աննա Մկրտչյան Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


Խաչիկ Ասրյան. Ընդերքն ազգայնացնե՛լ

Բլոգ
 
Հայաստանում, սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ Քաջարանում և Կապանում տեղի ունեցած ելույթների ժամանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ, Հայաստանի ընդերքն ազգայնացնելու մասին օրենք ընդունելու միջոցով, Հայ ժողովուրդը հետ է ստանալու ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այնպես էլ մյուս հանքարդյունաբերող կոմբինատների իրենց բաժինը: Փաշինյան Նիկոլի այս հայտարարությունը շատերի մոտ հույս արթնացրեց, որ Հայաստանի վարչապետը վերջապես հասկացել է, որ Հայաստանի ընդերքը համաժողովրդական հարստություն է և դրանից պետք է օգտվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այլ ոչ թե թալանչիների մի խումբ, ովքեր իրենցով են արել Հայաստանի ընդերքն ու տարիներ ի վեր միլիարդավոր դոլարների կարողություն են կուտակում համազգային ունեցվածքի թալանի հաշվին:
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո՝ մենք երկու ամսից ավելի սպասում էինք, որ Հայաստանի նոր ձևավորված իշխանությունը իրական և գործուն քայլեր կձեռնարկի՝ համաժողովրդական հարստությունը՝ Հայաստանի ընդերքը, Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ և Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովը արտահերթ նիստով օրենք կընդունի՝ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները ազգայնացնելու մասին, և այդ գործընթացը կսկսի Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որտեղ յուրաքանչյուր տարվա կտրվածքով արդյունահանվում է հարյուր միլիոնավոր դոլարների հարստություն:
 
Մինչդեռ, իրականությունն այն է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը ոչ միայն չիրականացրեցին այդ նախընտրական խոստումը, այլ նույնիսկ մոռացել են դրա մասին:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին Նիկոլից և Ազգային Ժողովում նրա գլխավորած խորհրդարանական մեծամասնությունից պահանջո՛ւմ է.
 
1-ին՝ Ընդունել օրենք՝ Հայաստանի ընդերքը ազգայնացնելու մասին և հստակ շեշտել, որ Հայաստանի ընդերքը և դրանում առկա օգտակար բոլոր հանածոները համազգային հարստություն են, ուստի, դրանց արդյունահանմամբ, վերամշակմամբ և իրացմամբ կարող են զբաղվել միայն 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները:
 
2-րդ՝ Հրապարակել Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Թեղուտի, Ախթալայի, Ալավերդու, Սոթքի (և այլնի) հանքավայրերի իրական սեփականատերերի անունները, հաշվարկել Հայաստանին ու Հայ ժողովրդին վերջին 30 տարիների ընթացքում հասցված ամբողջ վնասի չափը և օրենքի դիկտատուրայի միջոցով վերականգնել այդ ամբողջ վնասը:
3-րդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնելով, այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղելով դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ բարձրացնել առաջին հերթին հետևյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.
ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,
բ) Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով ժամկետային զինծառայողների համար սահմանված նորմերը,
գ) մանկավարժներինը,
դ) բժիշկներինը և բուժաշխատողներինը,
ե) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի և երիտասարդության ոլորտների բոլոր աշխատողներինը,
զ) գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բոլոր աշխատողներինը,
է) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական և դատական համակարգերի բոլոր ծառայողներինը և աշխատողներինը,
ը) կենսաթոշակառուներինը, հաշմանդամության թոշակառուներինը, զինվորական թոշակառուներինը:
Այս պահանջների կատարման համար Փաշինյան Նիկոլին և իր կառավարությանը տալիս ենք մեկ ամիս ժամանակ, որից հետո սկսելու ենք նախաձեռնել բողոքի ակցիաներ՝ ցույցեր և երթեր (հատկապես այն բնակավայրերում, որտեղ շահագործում են ընդերքը)՝ պահանջելով Հայաստանի իշխանությունից կատարել հասարակությանը հրապարակային տրված խոստումը, որը կապահովի համաժողովրդական հարստության արդարացի բաշխում` Հայաստանը փրկելով սոցիալական և դեմոգրաֆիական աղետից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ» Նավթի գներն աճել են Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա Մի տարի հետո՝ էս հրապարակում մեծ շքերթով ենք նշելու Բանակի տոնը, որին էսօր շատերը դավաճանեցին․ քաղաքացի Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք. Աննա Մկրտչյան Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այնտեղ, որտեղ կան ստուգումներ և սահմանափակումներ, կորուստը կազմում է 50-80%. Աշոտ Բարսեղյան Սա երկրի մայր օրենքի վրա ոտքերը սրբել և տրորել է․ Ռոբերտ Հայրապետյան Մեր բանակը ռախիդով հիվանդ մարդու է հիշեցնում. գլուխը ուռճացված է, մարմինը՝ փոքր. Մովսես Հակոբյան«Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ ԶաքարյանԲանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած. Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ աճյունՌուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է Երեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով Ես ձեր սուտի «հայանպաստ բանաձևը», որի միակ նպատակը Նիկոլին պահելն է. Արմեն Աշոտյան Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել. Արմեն Աշոտյան Մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը «Հրապարակ»․ Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ«Հրապարակ».ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են Ռուսաստանի համար կարևոր կետերը«Հրապարակ».Ով է այս պահին դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը«Հրապարակ».Աշխատակազմում նույնպես զարմացած ենԲանակն ազգի ինքնաճանաչման հայելին է. Հայոց Բանակն ու հայ զինվորը չեն պարտվելՄեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել քան երբևէ հզորանալ. Արման Վարդանյան«Ոչ մի հրաշագործ ուժ չի գալու մեզ օգնության»․ Արթուր Ալավերդյան«Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարնա, իրենք նույն առյուծը». Արթուր ՂազինյանՀայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները անկանոն կրակահերթ են արձակել. ՊՆ Թշնամու կրակոցները լսվել են նաեւ Տավուշի մարզի Այգեձորում Ինչու են լարված ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները․ Լավրովը մանրամասնել է Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության գլխավոր գրավականն են․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի և Հադրութի վերադարձի մասին Քայլ առ քայլ պատասխանելու ենք ցեղասպանների հարձակումներին, գերեվարումներին, սպառնալիքներին․ Արմեն Այվազյան (տեսանյութ) 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող Իսկ հիմա զեկույցի մասին. Հայկ Մամիջանյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 15-ամյա Էլեն Ասատրյանը որոնվում է որպես անհետ կորած Հույս ունեմ՝ միայն առողջությունը չէ պատճառը. երեւի ուրիշ բաներ ի հայտ եկան. Ր.Հովհաննիսյանը՝ նախագահի հրաժարականի մասին Աղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա Այս իշխանությունը 44–օրյա պատերազմից դասեր չի քաղել. Սեյրան ՕհանյանՇնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ. Վահե Հակոբյան Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով. Արման Թաթոյան