Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը

Sport

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը J խմբում ընդունեց Լիխտենշտեյնի թիմին և չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ 1:1: Ամբողջ խաղի ընթացքում Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ուներ մեծ առավելություն, սակայն վերջնամասում գոլ բաց թողեց և կորցրեց կարևոր միավորներ:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղը Հայաստանի հավաքականը սկսեց երկրպագուական հզոր աջակցության ներքո և հենց սկզբից վերահսկում էր հանդիպումը:

Հյուրերի տուգանային հրապարակում առաջին վտանգավոր պահը եղավ առաջին րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով սպառնաց մրցակցի դարպասին, բայց այն շեղ ստացվեց:

Խաղի սկզբնամասն անցնում էր Լիխտենշտեյնի հավաքականի կիսադաշտում: Դաշտի տերերն անդադար գրոհում էին, իսկ 10-րդ րոպեին կորցրին իրական գոլային պահ: Անկյունայինի խաղարկման ժամանակ մրցակցի տուգանային հրապարակ եկած Վարազդատ Հարոյանը շեղ հարվածեց «մահացու» դիրքից: Քիչ անց Լիխտենշտեյնի հավաքականը 2 անգամ ստացավ անկյունային հարվածի իրավունք, դրանցից մեկը վտանգավոր ստացվեց:

16-րդ րոպեին մրցակցի դարպասին սպառնաց Խորեն Բայրամյանը, որի հարվածից հետո գնդակն ընթացավ ուղիղ դարպասապահի վրա: Քիչ անց վտանգավոր գլխի հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը: Հաջորդիվ հերթը Տիգրան Բարսեղյանինն էր, որի՝ հեռու տարածությունից կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը դժվարությամբ հետ մղեց գնդակը:

Հայաստանի հավաքականի գրոհների շարքին հաջորդում էին հյուրերի հազվադեպ հակագրոհները, որոնք վտանգավոր չէին ստացվում:

Հանդիպման սցենարը չէր փոխվում, խաղն անցնում էր մեկ կիսադաշտում: Լիխտենշտեյնի հավաքականը պաշտպանվում էր ամբողջ թիմով և ազատ տարածություններ չէր տալիս դաշտի տերերին: Գիտակցելով դա՝ Հայաստանի հավաքականը մի քանի անգամ փորձեց մրցակցի դարպասապահին անհանգստացնել հեռու տարածությունից, սակայն ապարդյուն: 42-րդ րոպեին հայկական թիմը տուգանային հարվածի իրավունք ստացավ հարմար դիրքում, բայց Տիգրան Բարսեղյանի հարվածը շեղ ստացվեց:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանին հյուրերի պաշտպանը գցեց տուգանային հրապարակում: Հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը՝ 1:0: Թիմերն ընդմիջման գնացին այդ գոլից հետո: Պատմության մեջ առաջին անգամ «Հանրապետական» ստադիոնում կիրառվեց VAR համակարգ:

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորեն Բայրամյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Ժիրայր Շաղոյանին, որը շատ ակտիվ մտավ խաղի մեջ և տեղ զբաղեցրեց ձախ եզրում: Երկրորդ խաղակեսում ևս Հայաստանի հավաքականն ուներ տոտալ առավելությունը: Դաշտի տերերն անցկացնում էին բազմաթիվ գրոհներ, իսկ գնդակ կորցնելիս թիմային պրեսինգով արագորեն վերադարձնում էին այն: Սակայն խաղային առավելությունն իրական գոլային պահերի վերածել չէր հաջողվում:

61-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը փորձեց եզրափակել եզրային գրոհը, բայց նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը որսաց գնդակը:   

72-րդ րոպեին գնդակը մոտ էր հյուրերի դարպասում հայտնվելուն: Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո Լիխտենշտեյնի հավաքականին գոլից փրկեց դարպասաձողը:

Երկրորդ խաղակեսում Լիխտենշտեյնի հավաքականն ընդհանրապես չէր գրոհում և հազվադեպ էր դուրս գալիս սեփական կիսադաշտից: Ընդմիջումից հետո հյուրերի առաջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց 19-ամյա հարձակվող Նոա Ֆրիկը՝ 1:1:

2 րոպե անց դաշտի տերերն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորությունը, որը չօգտագործեց Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի հարվածը բարձր ստացվեց:

Վերջնամասում հայկական թիմի՝ կորցրածը հետ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն էին՝ 1:1:

Այս ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով մնաց երկրորդ տեղում և 1 միավոր է հետ խմբի առաջատար գերմանացիներից, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի իսլանդացիներին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին:

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպեցին 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չէին պարզել հաղթողին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6): Գերմանիան այս պահին ունի ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել էր 5 պարտություն և վաստակեց առաջին միավորը:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

J խումբ

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 1:1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 45+5 (11մ) – Նոա Ֆրիկ, 80

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր (Իշխան Գելոյան, 87), Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան (Ժիրայր Շաղոյան, 46), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան (Էրիկ Վարդանյան, 78)։

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer