Երևան, 16.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ» Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ» Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ» «Աշխարհաքաղաքական կոնսենսուսը զգալի ճաքեր է տալիս. առաջնահերթությունները Փաշինյանի օրոք փոփոխական ու իրավիճակային են». «Փաստ» Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ» Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ» Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ» «Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը


Ախորժակը ուտելիս է բացվում. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ը «Կրքեր Լեռնային Ղարաբաղի հարցով. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորում է նոր հրամանատար. գեներալլեյտենանտ Ռուստամ Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը հայտնի է Աբխազիայում և Հարավային Օսիայում զինված ուժերը ղեկավարելով: Ադրբեջանում նման փոփոխությունները դժգոհություն են առաջացրել: Ինչո՞ւ: politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը հետաքննություն է անցկացրել: Միխայիլ Կոսոբոկովը ծառայել է գրեթե հետխորհրդային այն բոլոր տարածքներում, որտեղ առկա են եղել տարածքային պատկանելության խնդիրներ:

2015 թվականից մինչև 2017 թվականը նա եղել է Աբխազիայում գտնվող ռուսական 7-րդ ռազմակայանի հրամանատարը, այնուհետև Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում գտնվող Ռուսաստանի 58 -րդ ընդհանուր բանակային համատեղ միավորման հրամանատարի տեղակալը: Կոսոբոկովն իր նոր առաքելությունն սկսել է Երևան կատարած այցով: Ադրբեջանական ԶԼՄ -ները խորապես վրդովվել են նրանից, որ նման լուրեր առաջինը ստացել են Երևանից և որ, իբր, պաշտոնական Բաքուն այդ մասին տեղեկացված չի եղել:

«Ես համարձակվում եմ ենթադրել, որ անջատողական Աբխազիայի ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեր կողմից հաստատված չի եղել», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Սակայն ադրբեջանցիները այստեղ մի փոքր խորամանկում են. Բաքվում չէին կարող չիմանալ հրամանատարի փոփոխության մասին: Բայց, ընդհանուր առմամբ, ԶԼՄ -ների և սոցիալական ցանցերի արձագանքը խաղաղապահների հրամանատարի և անձամբ Կոսոբոկով գործչի նշանակման նկատմամբ տեղավորվում է այն ընդհանուր գծի մեջ, որն Ադրբեջանը տանում է ռուս խաղաղապահների նկատմամբ: Դրա մեկ այլ հաստատում էին ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որոնք տեղի են ունեցել ռուսական զորախմբի տեղակայման անմիջական հարևանությամբ: Դրանք 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ո՞րն է նման արձագանքի պատճառը: Ի վերջո, ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է դարձել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ և այդ հայտարարության կետերից մեկն է: Հենց միայն այն պատճառով, որ տարածաշրջանում այսուհետ անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները, հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին փոխանցել երեք շրջան՝ Աղդամը, Լաչինը և Քելբաջարը, որոնք փաստաթղթի ստորագրման պահին գտնվում էին հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Այդ տարածքներում պաշտպանությունը ճեղքելու ադրբեջանական բանակի փորձերը արդյունք չէին տվել պատերազմի 44 օրվա ընթացքում: Ինչպես հետագայում խոստովանել է նախագահ Իլհամ Ալիևը, եթե չլիներ եռակողմ հայտարարությունը, ապա Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ այդ շրջաններում առաջխաղացում ապահովել, մեծ թվով զոհերի վտանգ կլիներ: Եվ հենց այդ շրջաններն առանց պայքարի հանձնելու համար է Հայաստանում ամենից շատ քննադատվում Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, ախորժակը ուտելիս է բացվում. ներկայումս խաղաղապահները խոչընդոտ են դարձել Բաքվի համար, որը ձգտում է գրավել ամբողջ Արցախը:

Ըստ Իլհամ Ալիևի հայտարարությունների, այլևս չկա Ղարաբաղյան հակամարտություն, չկա այնպիսի տարածքային միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, կան միայն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի տարածքի մի քանի հայաբնակ շրջաններ՝ համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքի: Բայց դրանք ընդամենը հրապարակային խոսքեր են: Իրականությունն այլ է, և դա հստակ հաստատվում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ըստ եռակողմ հայտարարության, վերոնշյալ տարածքները Ադրբեջանին փոխանցելուց հետո խաղաղապահ զորախումբը տեղակայված է շփման գծում, իսկ մյուս ուղղություններով կողմերը մնում են այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին փաստաթղթի ստորագրման պահին:

Այստեղ խոսքը Ադրբեջանի և, ըստ Ալիևի, գոյություն չունեցող Արցախի բանակի մասին է, քանի որ հայտարարության ստորագրումից հետո հայկական ստորաբաժանումները հետ էին քաշվել մինչև Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները: Ըստ նույն եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահները վերահսկում են, այսպես կոչված, «Լաչինի միջանցքը», որն ապահովում է Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը: Այս ամենը նյարդայնացնում է Բաքվին, որը թեև ստորագրել է հայտարարությունը, սակայն ձգձգում է խաղաղապահների մանդատի հաստատումը: Ըստ ամենայնի, բանն այն է, որ մանդատի ձևակերպումը կրկին արտացոլելու է այն իրողությունը, որ խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի և Արցախի (որը, ըստ Ալիևի, գոյություն չունի) զինված ուժերի դիմակայության գծում:

Խաղաղապահների հիմնական գործառույթը տարածաշրջանում խաղաղության և բնակչության անվտանգ կյանքի ապահովումն է, քանի դեռ հակամարտող կողմերը վերջնական որոշում չեն կայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների արդյունքում: Հնարավոր են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) կողմից առաջարկված և հակամարտության կողմերի ընդունած կարգավորման երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները հայտնի են՝ խաղաղ կարգավորումը (խախտված է Ադրբեջանի կողմից, որը սանձազերծել էր պատերազմ), պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նկատենք, որ հակառակ հակամարտության ավարտի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների ներկայացուցիչներն էլ վերջերս հայտարարել են բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ» Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ» Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ» Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ընդամենը 10 մարդ է եկել.«Հրապարակ»«Աշխարհաքաղաքական կոնսենսուսը զգալի ճաքեր է տալիս. առաջնահերթությունները Փաշինյանի օրոք փոփոխական ու իրավիճակային են». «Փաստ» Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ» Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ» Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ» Երկու դասասենյակ անվանակոչվեց ի պատիվ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ` Վահե Ադյանի և Արման Ալեքսանյանի անմար հիշատակի. Գ․Ծառուկյան«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ Շարմազանով«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը Օդի ջերմաստիճանը կնվազիՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը Հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով խաղաղության.Փաշինյան UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Տարադրամի փոխարժեքը փոխվել է . ԿԲԱդրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (տեսանյութ) Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր Մեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվել Աշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է Պայթյուն Է որոտացել շիա մահմեդական մզկիթում. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ Ռուսաստանում բնակչության մարդահամար է սկսվել Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Հայկական կողմում տեղադրված տեսախցիկները արձանագրել են ադրբեջանցիների կողմից արձակած դիմահար կրակոցները (տեսանյութ) Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր. Տիգրան Աբրահամյան Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը (տեսանյութ) Գազ չի լինելու նշված հասցեներումԱհա, թե ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Հայ-ադրբեջանական սահմանինԻրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. Նա ծանոթացել է իրանցի դատապարտյալների պայմաններին Հայաստանի անունով անվանակոչվեց Փարիզի սրտում գտնվող Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած, Սենա գետին հարող ընդարձակ տարածքը Բժշկական դիմակով և դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ ՊԲ Զինվորական է ինքնասպան եղել Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ. Թաթոյան Կորոնավիրուսային իրավիճակը՝ Հայաստանում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԿրիշտիանու Ռոնալդուն՝ նինձյայի դերում Ադրբեջանցիները ԱԹՍ-ով են հարվածել հայկական դիրքին. Վահան ԲադասյանԱռուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. «Առուշ Առուշանյան» դաշինք