Երևան, 19.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մի շարք հասցեներում լույս չի լինելու․ ՀԷՑ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 1 աճյուն «Արսենալը» վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից լոնդոնյան դերբիում «Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներն ու փլուզվող տնտեսությունը. «Փաստ» Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից ՌԴ ապրանքների արտահանմանը Այս իշխանությունները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում. «Փաստ» ՏԻՄ ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է. Արման Թաթոյան ՏԻՄ ընտրությունների դասերը. ինչպես վերջնականապես ազատվել Նիկոլից ու նիկոլիզմից. «Փաստ» «Տրամադրությունները փոխվել են. հասարակությունը կուտակում է արտահերթի պոտենցիալը». «Փաստ» Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը», ինչո՞ւ չեն պատասխանում Անկախության 30-ամյակի միջոցառումների ծախսերի հետ կապված հարցերին. «Փաստ»


Կամավոր-պարտադիր. որոշել են «բուժել»՝ առանց «ախտորոշելու». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս Հայաստանում ամենաթեժ կրքերը բորբոքվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համատեքստում: Հայաստանի քաղաքացիները զարմանալիորեն չեն շտապում պատվաստվել՝ չնայած տարբեր երկրների կողմից արտադրված պատվաստանյութերի առկայությանը և պատվաստման մատչելիությանը, այսինքն՝ անվճար լինելուն: Եթե Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով ընդգրկվածությունը 70-80 տոկոս է, ապա այդ ցուցանիշը Հայաստանում 10 անգամ պակաս է, ինչը բավականին անտրամաբանական է: Մենք անհուսալիորեն հետ ենք այդ ցուցանիշով մեր բոլոր հարևաններից:

Պարադոքս է, բայց շարիաթի օրենքներով ապրող Իրանի քաղաքացիները ժամանում են եվրոպական արժեքներով ապրող, քրիստոնյա Հայաստան զուտ պատվաստման նպատակով (պատժամիջոցների պատճառով այդ երկիրը պատվաստանյութերի պակաս ունի), իսկ Հայաստանի քաղաքացիները չեն պատվաստվում: Կառավարությունը ստիպված որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձնել, այսպես ասած, «կամավորպարտադիր»՝ ստիպելով չպատվաստված որոշ կոնտինգենտի անձանց ամսական երկու անգամ թեստ հանձնել, որը վճարովի է: Հավատացնում եմ ձեզ, որ այդ կոնտինգենտը աստիճանաբար մեծանալու է, քանի որ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, այլ ելք չի տեսնում (օրինակ՝ նույն պահանջը կարող է վերաբերել բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են կազմակերպված կոլեկտիվներ՝ մանկապարտեզ, դպրոց, և դա համաճարակային տեսակետից ունի իր բացատրությունը):

Պետության ջանքերը հասկանալի են և ընդունելի, սակայն անհասկանալի և անընդունելի է այն, թե ինչո՞ւ է աշխատանք տարվում միայն «կամավոր-պարտադիր» ուղղությամբ: Չնայած ի՞նչ պահանջես մի կառավարությունից, որի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը էկոնոմիստ է, իսկ էկոնոմիկայի նախարարը՝ համակարգչային համակարգերի ինժեներ (պաշտոնի նշանակելու հրամանը գրելիս հավանաբար քարտուղարուհին է տեղերը շփոթել), դե, իսկ առողջապահության նախարարն էլ, բնականաբար, իրավաբան պետք է լիներ, որ մտցներ պատվաստումների «կամավորպարտադիր» եզրույթը առանց մարդու հիմնարար իրավունքների խախտման: Իսկ ընդհանրապես, սկսած պատվաստումային գործընթացի սկզբից, ինչ-որ մեկը, կամ, ավելի ճիշտ, համապատասխան պետական առողջապահական կառույցները փորձե՞լ են երբևէ պարզել, թե ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում, հասկանալ խնդրի էությունը: Ինչո՞վ են զբաղված պետական բյուջեից աշխատավարձ ստացող այդ մարդիկ:

Արդյո՞ք գեթ մեկ հետազոտություն իրականացվել է պարզելու, թե բնակչության քանի՞ տոկոսն է հրաժարվում պատվաստումից (հնարավոր է, որ այդ ցուցանիշը ցածր է, և ուղղակի պատվաստումային քարոզչությունն է վատ կազմակերպված), տոկոսային հարաբերությամբ ի՞նչ պատճառով են հրաժարվում (հայկական գենը փչացնելու դավադրությունների տեսություն, պոլիկլինիկաների վատ աշխատանք, տեղերում պատվաստանյութերի մատակարարման վատ կազմակերպում, ամեն ինչի նկատմամբ հավատի կորուստ և այլն), ի՞նչ պատվաստանյութեր են նախընտրում (սա խիստ կարևոր է համապատասխան պատվաստանյութերի գնումների համար) և այլն:

Անձամբ ես նման հետազոտության չեմ հանդիպել: Չէ՞ որ հանրահայտ բժշկական ճշմարտություն է, որ «հիվանդին» բուժելու համար առաջին հերթին պետք է ախտորոշել հիվանդությունը: Իսկ մեր կառավարությունը որոշել է «բուժել հիվանդ հասարակությանը» առանց ախտորոշելու այդ «հիվանդությունը»: Ինչպես երկհարկանի ավտոբուսի երկրորդ հարկում նստածը, որը տեսնելով, որ ավտոբուսի առջևում վարորդ չկա, «վերջին անգամ» զանգում է տուն և ասում, որ «ավտոբուսը Աստծո հույսին է առաջ սլանում», այնպես էլ մեր կառավարությունն է ամեն հարցում Աստծո հույսին ընթանում դեպի ապագա: Դա էլ դեռ հարց է՝ կա՞, թե՞ չկա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

բժիշկ-համաճարակաբան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի շարք հասցեներում լույս չի լինելու․ ՀԷՑ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 1 աճյուն «Արսենալը» վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից լոնդոնյան դերբիում «Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներն ու փլուզվող տնտեսությունը. «Փաստ»Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից ՌԴ ապրանքների արտահանմանը Այս իշխանությունները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում. «Փաստ»ՏԻՄ ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է. Արման ԹաթոյանՏԻՄ ընտրությունների դասերը. ինչպես վերջնականապես ազատվել Նիկոլից ու նիկոլիզմից. «Փաստ»«Տրամադրությունները փոխվել են. հասարակությունը կուտակում է արտահերթի պոտենցիալը». «Փաստ»«Հրապարակ».Իշխանությունն է մինչեւ լուսաբաց նշել Առուշանյանի հաղթանակըԻ՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը», ինչո՞ւ չեն պատասխանում Անկախության 30-ամյակի միջոցառումների ծախսերի հետ կապված հարցերին. «Փաստ»«Մի քիչ փող ուղարկեցեք». «Փաստ»Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. «Փաստ»ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են դիմելու Ասպիրանտների աջակցության 2021 թվականի ծրագրին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքըՆիկոլ Փաշինյանի աշխատակազմը խախտել է օրենքը և սահմանված ժամկետում գրությանս չի արձագանքել. Տիգրան Աբրահամյան Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կին էր․ ոստիկանների բացահայտումը Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նոն դեսպանի հետ քննարկել է Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը Թուրքիան կարող է ռուսական կործանիչներ գնել Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Դոլարն ու եվրոն էժանանում են Լավ լուր Երկու օր առաջ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ադրբեջանցիները ճանապարհը փակում են. Փարսյանը՝ Փելա Սարի մասին Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Դալար գյուղում կատարված սպանությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց «Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավել. Ալեքսանդր Եսայան Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ) Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է Տավուշի և Լոռու մարզերումՌուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 34 325 դեպք Իսրայելական բանակը հանկարծակի զորավարժություններ է սկսել Կարմիր գլխարկներն էլ չփրկեցին. Գորիսը հաղթեց, Առուշ Առուշանյանը ջախջախիչ պարտության մատնեց նիկոլին. Սայադ Շիրինյան ՀՀ տնտեսության մեջ 50 մլն ԱՄՆ դոլար կներդրվի Ամենամեծ տգիտությունն է, որ հայ բժիշկների հետ հաշվի չեք նստում. ակցիա նախարարության դիմաց Գորիսում բավականին գործ ունենք արած, ինչո՞ւ պետք է Առուշը չհաղթեր․ Գագա Առուշանյան Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենում Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Մինչ օրս ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման համար․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ. Պուտին Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղելԵղանակը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ՈՒղիղ. Բողոքի ակցիա առողջապահության նախարարության դիմաց Իրանը զենք կգնի ՌուսաստանիցԵրկու դեղաչափով պատվաստում Հայաստանում ստացել է 184 954 մարդ․ ԱՆ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղել Ռուստամ Բադասյանին, Աշոտ Մուրադյանին եւ Շուշանիկ Ներսիսյանին ԱԻՆ-ը տեղեկացնում է. գրանցվել է 9 մահԱռուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը. իրավաբան (տեսանյութ) Կրակոցներ՝ Աբովյանում․ 43-ամյա քաղաքացին կրակել է նախկին կնոջ ոտքին Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՌԴ ՊՆ-ն հաղորդում էԳործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման և մեր քաղաքացիների անվտանգությունը բախտի քմահաճույքի թողնելու հետ. Տիգրան Աբրահամյան