Երևան, 16.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկրաշարժ է գրանցվել «Ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է բիզնեսին ու շրջանառությանը». «Փաստ» «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին Օրվա հանդիպումները Մարտակերտի դիրքը դեռ կրակահերթի տակ է. Արթուր Դանիելյան «Որևէ անձ իրավական և բարոյական իրավունք չունի իր սեփական հայացքները վերագրել իր՝ նախապես պատկանած կազմակերպությանը». արձագանք. «Փաստ» «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը կմեկնարկի հոկետմբերի 21-ին «Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նպաստում է, որպեսզի հանրությունն ավելի տեխնոլոգիական դառնա

Տնտեսություն

Հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը 10 տարվա պատմություն ունի։ Այն հիմնադրվել է 2011 թվականին: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ այս ծրագիրը կյանքի են կոչում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը  (Հայաստան) և C-DAC կենտրոնը (Հնդկաստան)։ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասընթացներ տարբեր տարիքի ու սոցիալական խմբերի անձանց համար, դասախոսների վերապատրաստում, փոխանակման ծրագրեր, աշխատում է հայ-հնդկական համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանման ուղղությամբ։

Հայ-հնդկական միջպետական ծրագրի 10-ամյա գործունեությունը տպավորիչ է. ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2011 թվականից ի վեր կենտրոնն իրականացրել է շուրջ 700 դասընթաց՝ մոտ 7000 մասնակցով, ավելի քան 150 սեմինար։ Աշխատանքներ են տարվել ավելի քան 400 երեխաների հետ։ 

Կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ տարբեր ուղղություններով ու ամենատարբեր թիրախային խմբերի համար. աշխատում են և՜ երեխաների, և՜ ուսանողների, և՜ մեծահասակների հետ, մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց աշխատանքը, վերամասնագիտանալ, դառնալ ավելի տեխնոլոգիական։ Դասընթացներ են կազմակերպվում նույնիսկ 50-ից բարձր տարիք ունեցող անձանց համար, որպեսզի վերջիններս ձեռք բերեն համակարգչային գոնե տարրական հմտություններ։

Կենտրոնում անցկացվում են նաև մասնագետների համար նախատեսված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև ՏՀՏ դասընթացներ՝ հատուկ խմբերի, համալսարանների կամ որևէ կազմակերպության ներկա կամ ապագա աշխատակիցների համար: Այստեղ դասավանդում են փորձառու և պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող մասնագետներ։

Էմիլիա Հարությունյանը նշում է, որ աշխատում են երեք ուղղությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, բիզնես։ Ըստ ծրագրի ղեկավարի՝ վեբ ծրագրավորումն այսօր ամենապահանջվածն է, բացի web ծրագրավորուման ուղղությունից, ուսուցանվում են հետևյալ դասընթացները՝ QA, Linux, Java ծրագրավորում, Android, iOS, C++ և այլ ծրագրավորման լեզուներ։ Դասավանդման նյութը պարբերաբար փոփոխվում է՝ համապատասխանեցնելով շուկայի պահանջներին։ Պահանջված է նաև գրաֆիկական դիզայնը՝ վեբ դիզայն, ֆոտոշոփ, իլյուստրատոր, UI/UX դիզայն, 3DsMax` Գրաֆիկա և Անիմացիա։ Իսկ բիզնես թրեյնինգների շրջանակում կազմակերպվում են IT project management-ի, Eeffective management-ի և այլ դասընթացներ։ Այս օրերին դասընթացներին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ հատուկ պայմաններով։

Երեխաների համար մշակված են հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ Scratch, Unity (8-11 տարեկանների համար) Web  և Python ծրագրավորում (12-16 տարեկանների  համար)  և C++ (13-16 տարեկանների համար)։ Բացի ծրագրավորումից, իրականացվում է նաև երեխաների կարողությունների զարգացման, տեխնիկական անգլերենի, մարքեթինգի և ռազմավարության մշակման դասընթացներ, և զարգացվում են ներկայացուցչական հմտությունները։ Ամռան ընթացքում կազմակերպվում են ամառային դպրոցներ տարբեր ուղղություններով։

­Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը գործում է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մասնաշենքում։ Տեղը պատահաբար չի ընտրված։ Այն տեղակայվել է կրթական հաստատությունում, որպեսզի ավելի մոտ, հասանելի լինի ուսանողական և դասախոսական հանրությանը։ Պարբերաբար անվճար սեմինարներ են կազմակերպվում տարբեր թիրախային խմբերի համար, սերտորեն համագործակցում են ԵՊՀ ֆիզիկայի ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների հետ։

Կենտրոնն ունի հարուստ գրադարան՝ ծրագրավորման վերաբերյալ մոտ 4000 միավոր գիրք, ինչը հասանելի է բոլոր ցանկացողներին։

Կենտրոնի աշխատանքների արդյունավետության մասին փաստում են շրջանավարտների արձանագրած հաջողությունները։ Նրանցից շատերն առանցքային դիրքեր են գրավում հեղինակավոր կազմակերպություններում՝ Picsart, ServiceTitan, EPAM, Develandoo,  Volo, Ucraft և այլն։ Էմիլիա Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում գրեթե չկա ՏՏ կազմակերպություն, որտեղ չհանդիպեն իրենց ուսանողներին։ Մեր զրուցակիցը նշում է, որ դասընթացների պահանջը շատ մեծ է։ Մարդիկ փորձում են վերամասնագիտանալ, նոր հմտություններ ձեռք բերել՝ շուկայում ավելի մրցունակ դառնալու համար։

Կենտրոնը բաց է բոլորի համար, այդ թվում՝ սկսնակների։ Վերջինների հետ նախնական խորհրդատվություն է անցկացվում, հասկանում են դիմորդի նախընտրություններն ու կարողությունները և ուղղորդող խորհուրդներ տալիս։ Աշխատանքներ են տարվում նաև երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ։

Ներկայում քայլեր են արվում նաև ինժեներական ուղղությունը կենտրոնում զարգացնելու համատեքստում, քանի որ ինժեներական բնագավառը Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապագան է։

Այժմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը բանակցություններ է վարում Հնդկաստանի գործընկերների հետ՝ համագործակցության երկրորդ փուլը ձեռնարկելու շուրջ՝ հիմնված առավելապես գիտահետազոտական ծրագրերի վրա։ Ծրագրվում է Հնդկաստանի և Հայաստանի գիտնականների հետազոտական խմբերի հետ համատեղ հետազոտական աշխատանքներ տանել ամենատարբեր ոլորտներում՝ ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա և այլն։

Կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ http://www.armindia.am/ կայքէջում։

Երկրաշարժ է գրանցվել «Ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է բիզնեսին ու շրջանառությանը». «Փաստ» «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին Օրվա հանդիպումները Մարտակերտի դիրքը դեռ կրակահերթի տակ է. Արթուր Դանիելյան «Որևէ անձ իրավական և բարոյական իրավունք չունի իր սեփական հայացքները վերագրել իր՝ նախապես պատկանած կազմակերպությանը». արձագանք. «Փաստ» «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը կմեկնարկի հոկետմբերի 21-ին «Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ» Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ» Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ» Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ընդամենը 10 մարդ է եկել.«Հրապարակ»«Աշխարհաքաղաքական կոնսենսուսը զգալի ճաքեր է տալիս. առաջնահերթությունները Փաշինյանի օրոք փոփոխական ու իրավիճակային են». «Փաստ» Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ» Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ» Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ» Երկու դասասենյակ անվանակոչվեց ի պատիվ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ` Վահե Ադյանի և Արման Ալեքսանյանի անմար հիշատակի. Գ․Ծառուկյան«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ Շարմազանով«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը Օդի ջերմաստիճանը կնվազիՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը Հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով խաղաղության.Փաշինյան UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Տարադրամի փոխարժեքը փոխվել է . ԿԲԱդրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (տեսանյութ) Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր Մեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվել Աշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է Պայթյուն Է որոտացել շիա մահմեդական մզկիթում. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ Ռուսաստանում բնակչության մարդահամար է սկսվել Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Հայկական կողմում տեղադրված տեսախցիկները արձանագրել են ադրբեջանցիների կողմից արձակած դիմահար կրակոցները (տեսանյութ) Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր. Տիգրան Աբրահամյան Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը (տեսանյութ) Գազ չի լինելու նշված հասցեներումԱհա, թե ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Հայ-ադրբեջանական սահմանինԻրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. Նա ծանոթացել է իրանցի դատապարտյալների պայմաններին Հայաստանի անունով անվանակոչվեց Փարիզի սրտում գտնվող Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած, Սենա գետին հարող ընդարձակ տարածքը Բժշկական դիմակով և դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները