Երևան, 08.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կանգնած, սպասում ենք «դուխով» տղերքին․ բողոքի ակցիա՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվել Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասին Ծեծկռտուք ԱԺ–ում` իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա․ ՈւՂԻՂ


Ճանապարհների կառավարման նոր համակարգ կներդրվի

Հասարակություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրայն քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ լրացումներ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:

Մասնավորապես ոլորտային բարեփոխումներ ապահովելու, 2022 թվականին նոր կնքվող և գործող  սպասարկման  պայմանագրերի շրջանակներում լրացուցիչ պահանջներ ներդնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝

  1. ներդնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Նշված ծրագիրը ներկայում ձեռք է բերել միջպետական և հանրապետական նշանակությունների ճանապարհների պահպանման պատասխանատուն:

Հաշվի առնելով, որ Ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թվականի ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում  է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023թ. հունվարի 1 -ից: Ընդ որում՝  ճանապարհների հսկողության համար նախատեսված բջջային հավելվածը ձեռք է բերվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման պատասխանատուի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի   նշված հավելվածը կիրառվելու է միայն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով գործելու է ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանի կիրառումը:

  1. նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար, մասնավորապես սահմանվում է, որ գրեյդեր կամ ձյունամաքրիչ մեքենաները և կոմբինացված ճանապարհային մեքենաները պետք է կահավորված լինեն «կահավորված գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS)» բառերը փոխարինել «կահավորված ձյունամաքչիչ սարքավարմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS):

Ավելացվում է կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ  պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է  1 միավոր տեխնիկա: Բացի այդ՝ սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով սահմանվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում: Միաժամանակ նախագծով առաջարկվում է ժամանակ տրամադրել ճանապարհաշինության բնագավառի սպասարման ծառայություններին տրանսպորտային պարկը թարմացնելու համար,  ուստի նախատեսվում է, որ   սպասարկման աշխատանքներում ներգրավված  կոմբինացված ճանապարհային մեքենաների տարիքին առնչվող դրույթն ուժի մեջ է մտնում 2013 թ. հունվարի 1-ից:

  1. հաշվի առնելով, որ ճանապարհների պահպանման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրել լրացուցիչ կահավորանքի միջոցներ, ուստի նախագծով սահմանվում է, որ կապալառու կազմակերպությունները պետք է պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրեն կահավորանքի լրացուցիչ միջոցներ, կատարեն գծանշում:
  1.   գործող իրավակարգավորման համաձայն՝ յուրաքանչյուր ճանապարհի պահպանումը, այդ թվում ճանապարհային կահավորանքի տեղադրումն իրականացնում է տվյալ ճանապարհը տնօրինողը: Թեպետ կարգավորումը բավականին հստակ է, սակայն գործնականում գլխավոր ճանապարհները երկրորդական ճանապարհների հետ հատումների վրա առաջանում են խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես՝ ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման ժամանակ, հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 շինարարական նորմի պահանջների համաձայն՝ գլխավոր ճանապարհների մուտքերը պետք է ունենան կոշտ ծածկ, հիմնանորոգվում են նաև գլխավոր ճանապարհների մուտքերի որոշ հատվածներ՝  տեղադրելով համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես  2.4 «Զիջեք ճանապարհ» ճանապարհային նշանը: Թեպետ հատումների վրա տեղադրված նշանների պահպանությունը հետագայում պետք է ապահովվեն երկրորդական ճանապարհների տնօրինողները, սակայն շատ են արձանագրվում  դեպքեր, երբ նշանները բացակայում են, ինչի հետևանքով վթարավտանգ իրավիճակներ են առաջանում գլխավոր ճանապարհների վրա: Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ հաշվի առնելով, որ հատումների վրա ճանապարհային նշանների բացակայությունն ուղղակիորեն ազդում է գլխավոր  ճանապարհների երթևեկության անվտանգության վրա, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները:

          2.Նախագծով հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես՝

            ա. Նախագծով հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում:

բ. Նախագծով առաջարկվում են խմբագրական բնույթի փոփոխություններ՝ Որոշման պահանջները պահպանման պայմանագրերի, գնումների օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Մասնավորապես՝ գնումների օրենսդրության համաձայն աշխատանքների կատարման արդյունքը ընդունում է գնումների պատասխանատու ստորաբաժանումը, ուստի կարգից հանվել են այն դրույթները համաձայն որի աշխատանքները ընդունում է ճանապարհների սպասարկման պատասխանատուն, որը իրականացնում է հսկողություն: Բացի այդ՝ կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ, կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին է վերապահվել  ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը, աշխատանքների դիմաց վճարումների կատարումը:

2022 թվականին վերը նշված  լրացուցիչ պահանջները ներդնելու և նշված պահանջներին համապատասխան ճանապարհների պահպանման մակարդակ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականին կնքվելիք ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերով, ինչպես նաև 2018-2019թթ. կնքված և ներկայում գործող պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ, միջինացումը պայմանավորված է նրանով, որ կախված ճանապարհի երթևեկելի մասի վիճակի ցուցանիշներից (փոսայնության տոկոս) պահպանման ծախսերը կարող են բարձրանալ կամ իջնել):  Իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար,  որի ընթացքում ՀՀ տարբեր տարածաշրջաններում տարբեր են բնակլիմայական պայմանները և միջինացումը կիրառելի չէ, առաջարկվում է  1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկել  տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված  արժեքների վրա կիրառելով  1.3 գործակիցը:

Կհրաժարվե՞ք պաշտոնից՝ «Զանգեզուրի միջանցքը» չտալու դիմաց. Ղազինյանի հարցը Փաշինյանը թողեց անպատասխան. (տեսանյութ)Հայաստանը հիմա ապրում է ժամանակներում, երբ ամեն օր երկիրը գտնվում է մեղսունակության հետ բախման մեջ. Հռիփսիմե ՍտամբուլյանՆախորդ դեպքերում արտիստիզմը ձեզ մոտ գերակշռում էր, հիմա զրոյական է. Մկրտչյանը` Փաշինյանին5G վարկեր Ակբա բանկիցUcom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi redmi 10 և ստանալ անլար բարձրախոսԻմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն ունեցող թեմայով առաջին անգամ այս ֆորմատով հրապարակային խոսք եմ հնչեցնում. Հռիփսիմե Ստամբուլյան Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն. Արմեն Աշոտյան Պարզվում է, որ գերիները ոչ թե հերոս են, այլ հանցագործ, դասալիք դավաճաններ ու առհասարակ իրենց հարցը փակված է. Վազգեն Սաղաթելյան ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել հայ գերիներին խոշտանգելու մասին արտահերթ հրապարակային զեկույցը. Ծովինար Խաչատրյան Պատրոն Դավոն սաղ ըլնի...ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ. Էդուարդ Շարմազանով Նիկոլ դու ամբողջովին սուտ ես. Աննա Մկրտչյան Շուտով պարզ կդառնա, թե Բաքվի բանտերում պահվող քանի հայ (ռազմա)գերի է կամովին հանձվելու 3-րդ երկրներին. Ռոբերտ Հայրապետյան Այս իշխանությունները ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցի քննարկումը փորձում են իրականացնել փակ ռեժիմով. Աննա Գրիգորյան Փաշինյանը փորձում է իր դավաճանական քայլերը կիսել իր թիմակիցների հետ. Հռիփսիմե Ստամբուլյան Գերիների հարազատները Ալեն Սիմոնյանին բան չունե՞ն ասելու. Անժելա Նալբանդյան Հայաստանը շարունակում է «աննախադեպերի» շքերթը. Արթուր Ղազինյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱյսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվել՝ դաշնակցի կողմից ապտակ չստանալու համար․ Վահե Հակոբյան«Հրապարակ». Բորենու նման հարձակվել են«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունըԻրանա-ադրբեջանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Կանգնած, սպասում ենք «դուխով» տղերքին․ բողոքի ակցիա՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱյս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվելԻնչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասինԾեծկռտուք ԱԺ–ում` իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա․ ՈւՂԻՂ ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը. Տեսանյութ 36 ժամ ջուր չի լինելուԻնչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը գերիների մասին. Տեսանյութ Եկեք բոլորդ էլ ընդունեք, որ Ալիևը մի քիչ վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին․Արամ Վարդևանյան (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր Գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր Գործարկվելու են շչակները․ ԱԻՆ Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 4 մահ «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով. Աշոտյան Բանակցային գործընթացի նման խեղաթյուրումների պատճառով էսօր չունենք Արցախի 75%-ը և ունենք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր. Անժելա Նալբանդյան Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում խոսել Լավրովի հետ, ստիպված կլինի շփվել Շոյգուի հետ. Le Figaro Առաջիկա օրերին տեղումներ կսկսեն, այդ թվում՝ Երևանում Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմՎերահաշվարկ կկատարվի 67 տեղամասում. ԿԸՀ Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ