Երևան, 08.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կանգնած, սպասում ենք «դուխով» տղերքին․ բողոքի ակցիա՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվել Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասին Ծեծկռտուք ԱԺ–ում` իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա․ ՈւՂԻՂ


«Ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հողերը հանձնելով՝ իր ապազգային քաղաքականության տրամաբանությամբ այս իշխանությունն ավարտեց իր դավաճանական առաջին փուլը, և հիմա անցել է երկրորդ փուլին:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով 44օրյա պատերազմից մեկ տարի անց երկրի առջև ծառացած մարտահրավերներին: «Նիկոլը բարձր ամբիոնից ասում էր՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Հիմա նույն քաղաքականությամբ իրենք շարունակում են իրենց գործունեությունը, իրենք սա պարտություն չեն համարում, որովհետև իրականում հենց դրա համար էլ եկել են: Սա Նիկոլի ու իր այսօրվա իշխանության պարտությունը չէ, դա պարզապես իրենց աշխատանքն էր, ինչի համար եկել էին իշխանության: Հայ ազգի պարտությունն է սա: Իրենք իշխանությունը զավթել էին Արցախի հարցն օրակարգից հանելու և Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու համար: Հիմա երկրորդ՝ Հայաստանի ինքնիշխանության թուլացման փուլն է: Առաջին փուլով լուծեցին Արցախի հարցը, երկրորդ փուլով լուծելու են Հայաստանի հարցը: Իսկ ինքնիշխանության կործանումն ինչ-որ մի պետության գաղութ դառնալ է նշանակում: Այս առումով կանխատեսումները կապված են Թուրքիայի հետ»,-ասաց Գ. Գևորգյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին գործողություններին, նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ նա նշեց. «Իրականում խնդիրն այս իշխանության մեջ է: Նրանք իշխանության են եկել թուրք- ադրբեջանական տանդեմի շահերը պահելու համար: Ադրբեջանը պարզապես իր ագրեսիվ քաղաքականությունն է ցույց տալիս: Չպետք է մոռանալ, որ քանի դեռ ցեղասպան թուրքը տենչում է Հայաստանի հողերին, իր ագրեսիվ հռետորաբանությամբ խոսում է հայ ժողովրդի ոչնչացման մասին, այդ թուրքի հետ երբեք չես կարող խաղաղ ապրել, չես կարող խաղաղասեր լինել այդ թուրքի նկատմամբ: Առավել ևս, երբ քո երկրում նրանց ազատ գործելու հնարավորություն են տվել, և մտածում են, թե այդպես անպատիժ կարող են իրենց հաղթած զգալ: Թուրքն ու ադրբեջանցին մեզ չեն հաղթել, մեզ թիկունքից դավադիր հարվածեցին հենց իշխանազավթները: Ազգային իշխանություն ունենալու դեպքում նման վիճակ մենք չէինք ունենա: Եթե հիմա որոշենք, որ պետք է ազգովի ոտքի կանգնենք և մի հարվածով փոխենք սրանց, հավատացած եղեք, որ շատ ու շատ հարցեր կլուծենք: Այդ դեպքում մթնոլորտը, նաև այս պառակտված վիճակը կփոխվի: Մենք անընդհատ շարունակում ենք պառակտվել: Թե՛ գերտերությունները, թե՛ թշնամիները, նրանք բոլորը մեր հաշվին իրենց խնդիրներն են լուծում, բայց մենք, որպես ազգ, անկախ մեր քաղաքական հայացքներից, պետք է հասկանանք, որ միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք»:

Գևորգ Գևորգյանի խոսքով, այսօր հայ ժողովուրդը մի բռունցք դառնալու և ազգային նպատակներով իշխանություն ձևավորելու խնդիր ունի: «Ապազգային իշխանությունը զավթեց մեր երկիրը, նվիրեց մեր ազատագրած տարածքները, պառակտեց ժողովրդին, ավելի քան 5000 կյանք կործանեց, ճակատագրեր խեղաթյուրեց: Այս ամենի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց ոչ թե զուտ նրա համար, որ արդարություն պետք է լինի, այլ որ սա նախադեպ չդառնա: Ցանկացած ապազգային իշխանություն, անկախ ժամանակներից, պետք է պատժվի, ու ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ հայը դավաճանություն չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու, քանի որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Դեռ մեկ տարի առաջ պետք է լուծեինք այս ապազգային իշխանության հարցերն ու պատասխանատվության ենթարկեինք: Թեպետ չստացվեց, բայց վստահ եմ, որ հիմա կստացվի: Մարդիկ հասկանում են, որ այսպես այլևս հնարավոր չէ, ու բողոքի ալիքները նորից սկսում են բարձրանալ: Այս ապազգային իշխանությունն ամենալկտի ձևով Թուրքիային պատասխանատվության ենթարկելու փոխարեն օգտվում է թուրքերի տնտեսությունից, զարգացնում այն: Հասել ենք մի կետի, երբ Հանրապետության հրապարակում կարող ենք թուրքական մեքենաներ տեսնել, որոնցով «գունագեղ տոնակատարության» համար ապրանք է մատակարարվել:

Խոսքը ցեղասպան Թուրքիայի մասին է, որը մինչ օրս մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում և որը պատերազմում իր դերակատարությունն ունեցավ: Հիմա այսօրվա իշխանությունը իր քաղաքացիներին պարզ ցույց է տալիս, որ թքած ունի հայ ժողովրդի վրա: Հնարավոր բոլոր միջոցները պետք է օգտագործել, որ ամբողջ հայ ազգն արթնանա: Երբ մեր խիղճն արթնանա, ամեն ինչ տեղը կընկնի: Հայ մարդու խիղճն են բթացրել, հայ մարդու խիղճն են փորձել կուրացնել, որ մեկս մյուսի նկատմամբ գթասրտություն չունենանք, չարացած լինենք ու բաժանվենք միմյանցից: Սևեր-սպիտակներ, հներ-նորեր... Տարբեր տեխնոլոգիաներով բթացրել են հայ մարդու խիղճը ու շարունակում են նույն գործընթացը: Մեր խիղճը մեռած չէ: Հենց գենետիկ խիղճն արթնանա, իշխանազավթները պատասխանատվության առաջ են կանգնելու: Վստահ եմ՝ կուղղենք մեր մեջքն ու հետ կբերենք կորցրածը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետԱյսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր նախագիծը` Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրըԿհրաժարվե՞ք պաշտոնից՝ «Զանգեզուրի միջանցքը» չտալու դիմաց. Ղազինյանի հարցը Փաշինյանը թողեց անպատասխան. (տեսանյութ)Հայաստանը հիմա ապրում է ժամանակներում, երբ ամեն օր երկիրը գտնվում է մեղսունակության հետ բախման մեջ. Հռիփսիմե ՍտամբուլյանՆախորդ դեպքերում արտիստիզմը ձեզ մոտ գերակշռում էր, հիմա զրոյական է. Մկրտչյանը` Փաշինյանին5G վարկեր Ակբա բանկիցUcom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi redmi 10 և ստանալ անլար բարձրախոսԻմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն ունեցող թեմայով առաջին անգամ այս ֆորմատով հրապարակային խոսք եմ հնչեցնում. Հռիփսիմե Ստամբուլյան Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն. Արմեն Աշոտյան Պարզվում է, որ գերիները ոչ թե հերոս են, այլ հանցագործ, դասալիք դավաճաններ ու առհասարակ իրենց հարցը փակված է. Վազգեն Սաղաթելյան ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել հայ գերիներին խոշտանգելու մասին արտահերթ հրապարակային զեկույցը. Ծովինար Խաչատրյան Պատրոն Դավոն սաղ ըլնի...ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ. Էդուարդ Շարմազանով Նիկոլ դու ամբողջովին սուտ ես. Աննա Մկրտչյան Շուտով պարզ կդառնա, թե Բաքվի բանտերում պահվող քանի հայ (ռազմա)գերի է կամովին հանձվելու 3-րդ երկրներին. Ռոբերտ Հայրապետյան Այս իշխանությունները ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցի քննարկումը փորձում են իրականացնել փակ ռեժիմով. Աննա Գրիգորյան Փաշինյանը փորձում է իր դավաճանական քայլերը կիսել իր թիմակիցների հետ. Հռիփսիմե Ստամբուլյան Գերիների հարազատները Ալեն Սիմոնյանին բան չունե՞ն ասելու. Անժելա Նալբանդյան Հայաստանը շարունակում է «աննախադեպերի» շքերթը. Արթուր Ղազինյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱյսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվել՝ դաշնակցի կողմից ապտակ չստանալու համար․ Վահե Հակոբյան«Հրապարակ». Բորենու նման հարձակվել են«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունըԻրանա-ադրբեջանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Կանգնած, սպասում ենք «դուխով» տղերքին․ բողոքի ակցիա՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱյս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվելԻնչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասինԾեծկռտուք ԱԺ–ում` իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա․ ՈւՂԻՂ ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը. Տեսանյութ 36 ժամ ջուր չի լինելուԻնչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը գերիների մասին. Տեսանյութ Եկեք բոլորդ էլ ընդունեք, որ Ալիևը մի քիչ վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին․Արամ Վարդևանյան (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր Գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր Գործարկվելու են շչակները․ ԱԻՆ Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 4 մահ «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով. Աշոտյան Բանակցային գործընթացի նման խեղաթյուրումների պատճառով էսօր չունենք Արցախի 75%-ը և ունենք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր. Անժելա Նալբանդյան Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում խոսել Լավրովի հետ, ստիպված կլինի շփվել Շոյգուի հետ. Le Figaro Առաջիկա օրերին տեղումներ կսկսեն, այդ թվում՝ Երևանում Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ