Երևան, 28.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը փաստացի ասում է՝ նախապատրաստվում են որոշումներ, որոնք կարող են ընկալվել որպես «ողբերգություն». «Փաստ» «Թատրոն չկա, որ խնդիր չունենա, բայց բոլոր հարցերն աստիճանաբար լուծվում են». «Փաստ» «Աղբի վերամշակման գործարանների բացում, աղբի տեսակավորման գործընթաց. հակառակ դեպքում ամեն ինչ կմնա հայտարարությունների մակարդակում». «Փաստ» «Արդարադատությանը բավականին մոտ որոշում կունենանք». ի՞նչ սպասել Հաագայի դատարանից. «Փաստ» Ինչպես է Հայաստանում «հուղարկավորվում» ժողովրդավարությունը. «Փաստ» «Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի. «Փաստ» «Այս գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, տոտալիտար համակարգին». «Փաստ» Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր. «Փաստ» Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել. «Փաստ» Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր կուսակցությունը դարձավ «քինդեր սյուրպրիզ». «Փաստ»


Ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

topcor.ru-ն «Ինչո՞ւ և ինչպե՞ս «Անդրկովկասյան Տրանսսիբը» Վրաստանի համար հարցեր առաջացրեց» վերնագրով հոդվածում գրում է, որ երկար տարիներ պատրաստվելուց հետո Թբիլիսին սկսել է 9 կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով նոր լեռնային թունելի կառուցումը, որը պետք է հեշտացնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով: Չնայած ոչ այնքան հաջող ֆինանսական վիճակին, երկրի իշխանությունները չեն ժլատացել և այդ նախագծի իրականացման համար գրեթե 400 միլիոն դոլար գումար են հատկացրել՝ աշխատանքների համար ներգրավելով արտասահմանյան լավագույն կապալառուներին: Ի՞նչն է դրդել փոքրիկ Վրաստանին նման լայնածավալ ենթակառուցվածքային ներդրումներ կատարել:

Վրացական Ռազմավիրական մայրուղին (Դարյալի լեռնանցք), որն ընդհանուր 208 կիլոմետր երկարություն ունի, անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և կապում է ռուսական Վլադիկավկազն ու Թբիլիսին: Այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագնահատել կամ գերագնահատել: Օրական այդ ճանապարհով անցնում է 3 -4 հազար մարդատար և բեռնատար ավտոմեքենա, հետևաբար, մեծ խնդիր է այն, որ ճանապարհը տարվա ընթացքում փակ է լինում միջինը մինչև 100 օր: Պատճառը կլիմայական խիստ պայմաններն են ու դժվարանցանելի լեռնային տեղանքը: Ձմռանը հնարավոր են ձնահոսքեր, իսկ ճանապարհն ինքնին ծածկվում է ձյան շերտով: Ենթադրվում է, որ լեռնային թունելի կառուցումը պետք է զգալիորեն նվազեցնի ճանապարհն անցնելու ժամանակը և ապահովի ճանապարհի անվտանգությունը՝ այն օգտագործելի դարձնելով ամբողջ տարին:

Պաշտոնական Թբիլիսիի ծրագրերի համաձայն, այդ նոր տրանսպորտային զարկերակը կդառնա 5 թունելներից, 5 կամուրջներից և ժամանակակից ասֆալտ-բետոնե մայրուղուց բաղկացած մեկ ենթակառուցվածքային համալիր: 2024 թվականին թունելով երթևեկության բացումից հետո ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մեկ ժամով, ինչը հնարավորություն կտա բացառել «խցանումներն» անցակետերում: Բացի այդ, կկառուցվի դեպի Գուդաուրիի հանգստավայր տանող լրացուցիչ 5 կմ ճանապարհ, և կստեղծվի նոր զբոսաշրջային կենտրոն: Վրաստանը որպես կապալառու ընտրել է China Railway Tunnel Group ընկերությունը: Չինացիները կօգտագործեն հորատման-անցման հատուկ մեքենա-սարքավորում, որն ապահովում է նվազագույն թրթռում հորատման և թունելի պատերի միաժամանակյա ամրացման ընթացքում:

Շինարարությունն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական և Ասիական բանկերի տրամադրած վարկի միջոցներով: Ներդրվող գումարը կազմում է գրեթե 400 միլիոն դոլար: Այս ամենն, իհարկե, լավ է, բայց կոնկրետ ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ: Ի վերջո, շինարարության գաղափարն ունի հակառակորդներ անգամ հենց Վրաստանում, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը կկարողանա ճանապարհն ու թունելն օգտագործել հերթական ներխուժման համար: Իրականում դա պատերազմի արձագանքն է: Ռազմավիրական մայրուղու վերակառուցման շուրջ պաշտոնական Թբիլիսիի ակտիվացումը իսկապես կապված է պատերազմի հետ, բայց ոչ այնքան օլիմպիական, այսինքն՝ ռուս-վրացական, որքան Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի պատերազմի:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի առաջին հակամարտությունից հետո Բաքուն և Անկարան փակել էին իրենց սահմանները Երևանի համար: Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի պատերազմի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության հռչակման արդյունքում դադարեցվել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Երևանը փաստացի մեկուսացել էր և ամբողջովին կախվածության մեջ ընկել Թբիլիսիից, քանի որ օգտվում էր Վրաստանի Ռազմավիրական մայրուղուց և Փոթիի ու Բաթումիի նավահանգիստներից: Բացի այդ, Վրաստանը կարողացել էր առավելագույնը քաղել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունից՝ դառնալով Անդրկովկասի հիմնական տարանցիկ երկիրը, որի տարածքով անցնում էին մայրուղիներ ու երկաթուղիներ, նավթատարներ և գազատարներ:

Այդ «հարավկովկասյան հանգույցը» հնարավոր է դարձել կտրել միայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով: Հայաստանի համար պարտությունը, իր բոլոր բացասական կողմերով հանդերձ, պարադոքսալ կերպով հնարավորություն է տվել դուրս գալ տրանսպորտային շրջափակումից: 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարի եռակողմ համաձայնագրերի համաձայն, որոշվել է բացել Թուրքիա Նախիջևան - Հարավային Հայաստան Ադրբեջան տրանսպորտային միջանցքը: Միևնույն ժամանակ, նոր երթուղին պետք է Ադրբեջանի տարածքով կապի Ռուսաստանն ու Հայաստանը: Ինչպես տեսնում եք, Վրաստանն այս անգամ ներառված չէ այդ տարանցիկ սխեմայում: Մոսկվայի, Բաքվի և Երևանի «Անդրկովկասյան Տրանսսիբի» բացման ծրագրերը մեծ տագնապ են առաջացրել Թբիլիսիում, և ոչ հանիրավի:

Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անգամ Վրաստանը անվանել է «Հարավային Կովկասի անդամահատված մաս»: Եվ դրա մեջ իսկապես որոշակի ճշմարտություն կա: Ներկայումս հենց Ադրբեջանն է վերածվում միջազգային առևտրի ամենակարևոր խաչմերուկի, Հայաստանը դուրս է գալիս հարկադիր տրանսպորտային շրջափակումից, իսկ Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը արագորեն նվազում է: Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման հիմնական տարանցիկ հանգույց վերածվելու Թբիլիսիի ծրագրերը կարելի է մոռանալ: Այդ առումով, լոգիստիկ կարողությունները բարելավելու նպատակով բազմակիլոմետրանոց լեռնային թունելի շինարարության հապճեպ մեկնարկը, կարծես, Վրաստանի կառավարության իսկական «ջղաձգումներ» լինեն:

Ոչ, իհարկե, ոչ ոք չի դադարեցնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով, սակայն այդ երկիրը կկորցնի տարածաշրջանային հիմնական տարանցիկ երկրի իր բացառիկ կարգավիճակը: Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը կունենան այլընտրանք, ինչը նշանակում է, որ Թբիլիսիի հետ արդեն հնարավոր կլինի խոսել նոր ձևով: Ով գիտի, գուցե թունելն իսկապե՞ս օգտակար լինի ռուսական ռազմական տեխնիկայի օպերատիվ տեղափոխման համար... Սա, իհարկե, կատակ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրեց Աննա ԳրիգորյանիցDigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով «uNight» to Unite. Ucom-ը տոնել է իր վերածնունդը Հանդիպում Աջափնյակի կուսակցական ընկերների հետ. Շարմազանով Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը. Տիգրան Աբրահամյան Կեսարյան հատում. հին հունական առասպելաբանությունից մինչև Ուգանդա. «Փաստ»Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Երևանում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը. «Փաստ»Ակբա բանկը դարձել է Հայաստանի ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից «ԴիջիԹեք 2021»-ին CodeSignal ընկերությունն առաջարկում է մրցույթ, որտեղ կարելի է շահել նվեր և անցնել աշխատանքի Փաշինյանը փաստացի ասում է՝ նախապատրաստվում են որոշումներ, որոնք կարող են ընկալվել որպես «ողբերգություն». «Փաստ»«Թատրոն չկա, որ խնդիր չունենա, բայց բոլոր հարցերն աստիճանաբար լուծվում են». «Փաստ»«Աղբի վերամշակման գործարանների բացում, աղբի տեսակավորման գործընթաց. հակառակ դեպքում ամեն ինչ կմնա հայտարարությունների մակարդակում». «Փաստ»«Արդարադատությանը բավականին մոտ որոշում կունենանք». ի՞նչ սպասել Հաագայի դատարանից. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԻնչպես է Հայաստանում «հուղարկավորվում» ժողովրդավարությունը. «Փաստ»«Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի. «Փաստ» «Հրապարակ».Թաթոյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունեցող գործիչն է եւ հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին«Այս գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, տոտալիտար համակարգին». «Փաստ» «Հրապարակ».Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառըՊատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր. «Փաստ»Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել. «Փաստ»Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր կուսակցությունը դարձավ «քինդեր սյուրպրիզ». «Փաստ»Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել. ԱբրահամյանՄենք խաշը առանց միս ենք ուտում ու առանց կապիտուլյանտ. Հայկ ՄամիջանյանՂազինյանին հաջողվեց լռեցնել Նիկոլ ՓաշինյանինՈվքեր են գլխավորելու ՔՊ ցուցակները ՏԻՄ ընտրություններումԱրդյո՞ք պատրաստ ենք ևս մի քանի բիզնեսի սննկացման. Աշոտ ԲարսեղյանԿառավարությունը չպատասխանեց Աննա Մկրտչյանի հարցին` արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցելՈւրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում»Շարունակվում են «Հայաստան» դաշինքի մարզային այցերը. Հռիփսիմե Ստամբուլյան Ոչ թե խոստումներ, այլ ծրագրերի հստակ փաթեթ. ԲՀԿ թեկնածուն շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում Տնտեսական ակտիվություն – աճ՝ -4.4%. Հռիփսիմե ՍտամբուլյանՄեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում. Տիգրան ԱբրահամյանԱրցախն ուրացողը դավաճան է.Հռիփսիմե ՍտամբուլյանԵրևանը կենսունակ ծիրանի ծառն է. հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացումՀաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս. Տիգրան ԱբրահամյանԿոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարելԱլեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք. Տիգրան Աբրահամյան Ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել առաջին հսկիչ դրամարկղային մեքենան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հրադադարը խախտվել է ընդամենը 45 րոպե անց. «Փաստ»Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկից Մեր քաղաքացիներից շատերը չգիտեն իրենց իրավունքները և պարտականությունները երթևեկության մեջ». «Փաստ»Պատմության մեջ առաջին անգամ օգտագործում են 5 տարվա կլինիկական փորձաքննություն չանցած պատվաստանյութ. Պետրոս Անանիկյան «Լավ բան անելու փոխարեն, անում ենք հակառակը՝ առանց հաշվի առնելու հանրակրթության ոլորտում առկա խնդիրները». «Փաստ»«Մեր բոլոր անհանգստությունները հաստատվում էին փաստերով». ի՞նչ սպասել հնարավոր հանդիպումից. «Փաստ»Ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի, քանի դեռ այսպիսի իշխանություն է երկրում. «Փաստ»Կշեռքի նժարին երկրի ճակատագիրն է. ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան. «Փաստ»