Երևան, 03.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Դոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն ՈՒղիղ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Եվրոպայում գազի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպի մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ Ողբերգական դեպք Արցախում. ադրբեջանցի զինծառայողը սպանել է Մարտունու շրջանի խաղաղ բնակչի Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել


Տարո խաղաթղթեր. սնահավատություն արվեստի գործերով. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Սնահավատությունը մարդկությանն ուղեկցում է ի սկզբանե ու մինչ մեր օրերը: Դեռևս անտիկ դարերից մարդիկ ցանկացել են իմանալ իրենց ճակատագիրը, հետաքրքրվել, թե ինչ է սպասում ապագայում՝ կլինեն երջանի՞կ, թե՞ ոչ, աղքա՞տ, թե՞ հարուստ: Աղջիկներն ունեցել են իրենց առանձնահատուկ հարցերը՝ ե՞րբ են ամուսնանալու և քանի՞ երեխա են ունենալու: Հենց նմանատիպ հետաքրքրությունն էլ առաջացրել է մեծ թվով գուշակությունների մեթոդներ: Այսօր համացանցում կարելի է գտնել աստղագուշակության բազմաթիվ էջեր, որոնք կանխատեսում են, թե ինչպես կանցնի ձեր օրը, շաբաթը կամ տարին:

Անգամ կարելի է անձնական հորոսկոպ պատվիրել: Իսկ նախկինում այդ գուշակությունները այլ ձևերով են եղել, և դրանց մեջ իր ուրույն տեղն են ունեցել Տարո խաղաքարտերը: Պահպանված ամենահին Տարո խաղաքարտերը ստեղծվել են Միլանի դքսի հանձնարարությամբ՝ որպես հարսանիքի նվեր իր կնոջը: Այդ խաղաքարտերը իսկական արվեստի գործեր են համարվում, քանի որ դրանք ստեղծվել են իտալացի նկարիչ Բոնիֆացիո Բեմբոյի կողմից: Այդ պահից էլ սկսվել է Տարո խաղաքարտերի պատմությունը: Վերածննդի դարաշրջանում հայտնված Տարո խաղաքարտերը նոր մշակույթի արգասիք են համարվել՝ «վայրի դարաշրջանից» հետ:

Պատմության այդ ժամանակահատվածը բնութագրվում է ստեղծագործական և մտավոր վերելքով, մարդու գործունեության նկատմամբ հետաքրքրությամբ: Հայտնվել են մեծ թվով կրթված մարդիկ, որոնք հետաքրքրվել են գիտությամբ, մշակույթով, արվեստով և լավ տիրապետել են այդ ոլորտներին: Թերևս մարդու այս համակողմանի զարգացումն է նպաստել այն բանին, որ այդ ժամանակ հայտնված Տարո խաղաքարտերը համատեղել են մարդկային գործունեության տարբեր ոլորտներ և ուղղություններ: Խաղաքարտերի նկարներում կարելի է գտնել գեղարվեստական տարրեր, խորհրդանիշներ և նշաններ, որոնք կապված են աստղագիտության և օկուլտիզմի հետ:

Որոշ գիտնականներ փորձել են Տարո խաղաքարտերի արմատները փնտրել հին աշխարհում: Օրինակ՝ համարվում է, որ Հին Եգիպտոսում ընտրյալները, նախքան քրմեր ձեռնադրվելը, ստիպված են եղել անցնել երկար միջանցքով, իսկ միջանցքի պատերը նկարազարդված են եղել մարդկային գործունեության տարբեր ոլորտներ պատկերող զանազան նկարներով: Համարվել է, որ ընտրյալը, հասնելով միջանցքի վերջը, ստանում է սուրբ գիտելիքներ և ձեռք բերում իմաստություն: Միայն դրանից հետո է նա ձեռնադրվում քուրմ: Միջանցքի պատերին պատկերված հենց այդ նկարներն են համարվում Տարո խաղաքարտերի պատկերների նախատիպերը:

Ավանդական Տարո խաղաքարտերի կապոցը ունի 78 խաղաքարտ, որոնք բաժանված են երկու խոշոր խմբի՝ ավագ լասոն (դրանք 56-ն են) և կրտսեր (22), որոնք ներկայացված են չորս մաստերով: Տարո խաղաքարտերով բախտագուշակությունը ունի իր առանձնահատկությունները: Անհրաժեշտ է իմանալ ոչ միայն խաղաքարտերի նշանակությունը, այլև դրանք ճիշտ դասավորելու ձևը: Ահա մի քանի օրինակ: Նախ՝ անհրաժեշտ է խառնել խաղաքարտերը, ապա վերցնել դրանց անհրաժեշտ քանակը և դասավորել անհրաժեշտ հաջորդականությամբ:

Եթե ցանկանում եք հարց ուղղել սիրային հարաբերությունների մասին, երեք խաղաքարտն արդեն իսկ բավական է, իսկ ապագան իմանալու համար պետք է ինը խաղաքարտ: Խաղաքարտերը դասավորելուց հետո անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել դրանք, ինչը բավականին ստեղծագործ գործընթաց է: Կախված գտնվելու վայրից՝ նույն քարտը կարող է բոլորովին այլ նշանակություն ունենալ: Օրինակ՝ մահվան խաղաքարտը միշտ չէ, որ կանխատեսում է հիվանդություն կամ սուգ, այն կարող է պատմել ձեր կյանքի՝ դեպի լավը մոտալուտ փոփոխությունների մասին:

Հետաքրքիր է, որ մեր ժամանակներում Տարո խաղաքարտերով գուշակություններն այնքան տարածված են եղել, որ արտացոլվել են ժամանակակից գրականության մեջ: 1994 թվականին սերբ գրող Միլորադ Պավիչը գրել է իր «Վերջին սերը Կոնստանդնուպոլսում» վեպը՝ հիմնվելով Տարո խաղաքարտերի վրա: Գրքի սյուժեն և կուլմինացիան կախված են նրանից, թե որ խաղաքարտերը դուրս կգան: Այսուամենայնիվ, ուզենք թե չուզենք, այս ամենը սոսկ սնահավատություն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի պաշտոնակցին՝ հայանպաստ բանաձի համարՀրազդանի բնակիչները՝ ՔՊ Աբովյանի երթին 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակումԱրթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայումԴոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն ՈՒղիղ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Եվրոպայում գազի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպի մասինՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ Ողբերգական դեպք Արցախում. ադրբեջանցի զինծառայողը սպանել է Մարտունու շրջանի խաղաղ բնակչի Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին. Օհանյան Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ. Նիկոլ Փաշինյան Կապի մեջ ենք երկու կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀՀ նախագահը նոր հրաման է ստորագրելՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է, Հայաստանի մի մասի ավտոճանապարհներին՝ մերկասառույց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը Եղանակը՝ առաջիկա օրերին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ասուլիսը՝ ուղիղ Սերժ Սարգսյանի ելույթը խաթարել է իշխանության անդորրը Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելԿրակոցներ Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում. «Նիսան-Տիանայի» վարորդը եղել է կին, որը մահացել է Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին «Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները. Ղազինյան Վախճանվել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Մամիկոնյանը Հայաստանում Covid-19-ից մահերի դեպքերը նվազել են 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը 81 գերի է վերադարձել Հայաստան Ռուսաստանի աջակցությամբ Կանոնները խստացվել է ճանապարհորդների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառովՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Խոշոր հրդեհ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի Նավթի համաշխարհային գներն աճել են Լեւանդովսկին «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի Սպառազինության շանտա՞ժ, թե՞ իրատեսական շանս կամ բիզնես հետաքրքրություն Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա. Արմեն Աշոտյան Իրավիճակն անկայուն է. նախարարը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Միրզոյան ՀՀ ՊՆ-ից հայտնում ենԿան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ