Երևան, 28.Հոկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարունակվում են «Հայաստան» դաշինքի մարզային այցերը. Հռիփսիմե Ստամբուլյան Ոչ թե խոստումներ, այլ ծրագրերի հստակ փաթեթ. ԲՀԿ թեկնածուն շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում Տնտեսական ակտիվություն – աճ՝ -4.4%. Հռիփսիմե Ստամբուլյան Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել առաջին հսկիչ դրամարկղային մեքենան. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հրադադարը խախտվել է ընդամենը 45 րոպե անց. «Փաստ» Մեր քաղաքացիներից շատերը չգիտեն իրենց իրավունքները և պարտականությունները երթևեկության մեջ». «Փաստ» «Լավ բան անելու փոխարեն, անում ենք հակառակը՝ առանց հաշվի առնելու հանրակրթության ոլորտում առկա խնդիրները». «Փաստ» «Մեր բոլոր անհանգստությունները հաստատվում էին փաստերով». ի՞նչ սպասել հնարավոր հանդիպումից. «Փաստ» Ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի, քանի դեռ այսպիսի իշխանություն է երկրում. «Փաստ»


Իրական անկախությունը մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրել...«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ազգային դրոշը կախելը և օրհներգը երգելը, անկախության օրը գունագեղ շոուներ կազմակերպելը դեռ ամենևին էլ անկախություն չէ: Իրական անկախությունը նախ և առաջ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրել: Ազատություն և անկախություն չեն մուրում, ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվում խիզախությամբ ու խոհեմությամբ: Անհնար է պատկերացնել ազատ և անկախ պետություններն առանց ազատ, հայրենասեր, ինքնազոհության պատրաստ, իրապես արժանապատիվ քաղաքացիների: Մինչդեռ մենք, ցավոք, լիարժեք չկայացանք անկախության համար, չկայացանք որպես քաղաքացի, իսկ պետականությունն ու անկախությունը չդարձան մեզ համար գերագույն արժեք: 1991թ. մենք ոչ միայն անկախություն ստացանք, այլև զարգացած կրթությամբ, գիտությամբ, հզոր արտադրական կարողություններով, բարձր մշակույթով ու արժեքներով երկիր:

Մեզ տրվեց հայկական ոսկե դարը կառուցելու պատմական եզակի հնարավորություն: Իսկ մենք գիշատիչի նման վարվեցինք մեր երկրի ու պետության հետ: Դարեր շարունակ լինելով աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, ենթարկվելով ասպատակությունների, ապրելով օտար պետությունների հպատակությամբ՝ հավանաբար մեր մեջ զրոյացվել է պետության ու պետականության զգացողությունը, ապականվել են բարոյական արժեքները: Այլևս իրավունք չունենք ժողովրդահաճո լինել, անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչել և անհաշտ պայքար մղել անբարոյականության՝ ազգուրացության, դավաճանության, ատելության, երախտամոռության, եսամոլության ու ամեն տեսակ ցածրագույն այլ դրսևորումների դեմ: Իսկ այս սեպտեմբերի 21-ին մենք բարոյական իրավունք չունեինք անկախություն տոնելու, առավել ևս՝ գունագեղ, մենք կարող էինք ընդամենը լուռ, համեստ ու հավուր պատշաճի նշել Անկախության օրը:

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»,ասել է Գարեգին Նժդեհը: Իսկ ո՞ր Հայաստանի անկախության օրն ենք այսքան շուքով տոնում: Ա՞յն Հայաստանի, որի պետական ինստիտուտները արժեզրկված են, իսկ անվտանգային համակարգը՝ կազմալուծված, որի տարածքում անարգել մեր թշնամիներն են ելումուտ անում, որին ամեն օր անպատիժ նվաստացնում են, որն այլևս աշխարհաքաղաքական գործոն չէ, և նրա փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում: Այն, ինչ կատարվեց Հանրապետության հրապարակում, սոսկ շոու էր, պոպուլիզմի մի նոր դրսևորում: Մեզ մնում է անցյալի սխալներից դասեր քաղել ու ամաչել այս ողորմելի վիճակի համար, որում հայտնվել ենք:

Ամաչենք մեր հոգու դատարկությունից: Ամենից շատ ամաչենք այն բանի համար, որ չունենք մեր սեփական սրբությունները, մեր անփոփոխ սկզբունքները: Ամաչենք մեր թուլությունից, խեղճությունից, սկզբունքայնության բացակայությունից, աշխարհով մեկ խայտառակ լինելուց: Ամաչենք մեր մեջ եղած անտարբերության, տգիտության, ստրկամտության, անխոհեմության և այն բանի համար, որ այդքան զրկանքների ու զոհերի գնով ազատագրված Արցախը խորհրդավոր ու անհասկանալի ձևով հանձնեցինք թշնամուն: «Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը»,- 1907 թվականին «Անկեղծ չենք» հոդվածում գրել է Թումանյանը:

Պատմությունից դասեր քաղելու կամքը քաղաքակիրթ ազգերին բնորոշ հատկություն է. դա մեզ պատգամել է քերթողահայր Մովսես Խորենացին` «Ծննդաբանություն հայոց մեծաց»-ում։ Մեկուկես հազարամյակ առաջ կմտածե՞ր արդյոք Խորենացին, որ իր գրած «Ողբում եմ քեզ, հայոց աշխա՛րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը» խոսքերը չեն կորցնի իրենց արդիականությունը, և 21-րդ դարում ազատ ու ինքնիշխան Հայաստանում ապրող սերունդը զուգահեռներ կանցկացնի այսօրվա և 5-րդ դարի իրականության միջև: Մենք, իհարկե, մեզ քաղաքակիրթ ազգ համարում ենք, ու դա իրականություն է, սակայն այդպես էլ դասեր չենք քաղում անցյալից:

Պատահական չէ, որ Թումանյանն այն կարծիքն է արտահայտել, թե «անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: «Անհայրենասեր ժողովուրդը եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը: Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»,- ասել է Նժդեհը: Այն, ինչ կատարվեց մեզ հետ պատերազմում ու նաև պատերազմից հետո, շատերի համար է եղել, մեղմ ասած, տարակուսելի: Օրինակ՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշել է. «...Կողքից հետևում ենք և շատ ցավում։ Մենք շատ վախենում ենք, որ Հայաստանը կարող է ինքն իրեն վերացնել։ Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմում է պարտվել, ո՛չ, Հայաստանը չի պարտվել, նա պարզապես ինքն իրեն հիմա վերացնում է»:

Հայոց պետականությունը կախված է մազից, վտանգված է հայրենիքի ու մեր պատմական տարածքում հայի գոյությունը: Հայ ժողովուրդը պետք է արթնանա քնից: «Ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունը: Սա մարդկային զգացմունքներից ամենաանմարդկայինն է»,- գրել է Բեռնարդ Շոուն: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արդյունք է մեր անհեռատեսության, անտարբերության, դյուրահավատության, անիրատեսության, փառասիրության ու նյութապաշտության, քաղաքական անհասունության ու պետականությանն ու քաղաքական գործընթացներին լուրջ չվերաբերվելու և պետական մտածողության բացակայության. սա պարզապես արժեհամակարգային ազգային աղետ է: Հենց այսպես էլ մեծ ու հզոր հայրենիք ու պետականություն ենք կորցրել քանիցս, ենթարկվել ենք ցեղասպանության, մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել, նվաստացրել ու տրորել են:

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից: Այս խոսքերի իրավացիությունը աշխարհիս բոլոր ազգերից ավելի հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ... Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս, առաջացնում է մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ»,- ասել է Պարույր Սևակը:

Հուսով եմ՝ գոնե այս անգամ դաժան փորձությունը մեզ կբերի իմաստություն և խոհեմություն: Մենք 1915թ. ցեղասպանվեցինք, բայց ընդամենը 3 տարի անց կազմակերպվեցինք և անկախ պետականություն կերտեցինք: Ուստի խոսքս ուզում եմ ավարտել մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի պատգամով՝ «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ տուր, բայց հայրենիքդ մի՛ տուր ուրիշին», ու մեր իսկ թշնամու՝ Աթաթուրքի խոսքերով՝ «Քնած ժողովուրդները կա՛մ ոչնչանում են, կա՛մ արթնանում են ստրկացած»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել. ԱբրահամյանՄենք խաշը առանց միս ենք ուտում ու առանց կապիտուլյանտ. Հայկ ՄամիջանյանՂազինյանին հաջողվեց լռեցնել Նիկոլ ՓաշինյանինՈվքեր են գլխավորելու ՔՊ ցուցակները ՏԻՄ ընտրություններումԱրդյո՞ք պատրաստ ենք ևս մի քանի բիզնեսի սննկացման. Աշոտ ԲարսեղյանԿառավարությունը չպատասխանեց Աննա Մկրտչյանի հարցին` արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցելՈւրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում»Շարունակվում են «Հայաստան» դաշինքի մարզային այցերը. Հռիփսիմե Ստամբուլյան Ոչ թե խոստումներ, այլ ծրագրերի հստակ փաթեթ. ԲՀԿ թեկնածուն շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում Տնտեսական ակտիվություն – աճ՝ -4.4%. Հռիփսիմե ՍտամբուլյանՄեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում. Տիգրան ԱբրահամյանԱրցախն ուրացողը դավաճան է.Հռիփսիմե ՍտամբուլյանԵրևանը կենսունակ ծիրանի ծառն է. հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացումՀաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս. Տիգրան ԱբրահամյանԿոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարելԱլեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք. Տիգրան Աբրահամյան Ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել առաջին հսկիչ դրամարկղային մեքենան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հրադադարը խախտվել է ընդամենը 45 րոպե անց. «Փաստ»Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկից Մեր քաղաքացիներից շատերը չգիտեն իրենց իրավունքները և պարտականությունները երթևեկության մեջ». «Փաստ»Պատմության մեջ առաջին անգամ օգտագործում են 5 տարվա կլինիկական փորձաքննություն չանցած պատվաստանյութ. Պետրոս Անանիկյան «Լավ բան անելու փոխարեն, անում ենք հակառակը՝ առանց հաշվի առնելու հանրակրթության ոլորտում առկա խնդիրները». «Փաստ»«Մեր բոլոր անհանգստությունները հաստատվում էին փաստերով». ի՞նչ սպասել հնարավոր հանդիպումից. «Փաստ»Ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի, քանի դեռ այսպիսի իշխանություն է երկրում. «Փաստ»Կշեռքի նժարին երկրի ճակատագիրն է. ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան. «Փաստ»«Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում». «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը չի մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնելՀնարավո՞ր է, արդյոք, լուծել խցանումների հարցը. «Փաստ» «Հրապարակ». «Հայաստան» դաշինքը  կմասնակցի՞Հույսները ընկերներն ու բարեկամներն են. «Փաստ»Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է. «Փաստ»Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն. «Փաստ»Ավանեսյանը մեղմ ասած չի տիրապետում մասնագիտական կոմպետենցիաներին և աշխատանքային կարողություններին. Ռոբերտ ՀայրապետյանՊատվաստվեք կամ դիմակ կրեք, դե կամ էլ ինչպես որ կորոշեք, միայն թե մի թերագնահատեք այս աղետը, որ հասնելու է բոլորին. Նարինե ՄանուկյանԱռաջարկում եմ Փաշինյանին մոտ օրերս հանդիպում անցկացնել ոչխարների հետ. Վազգեն Սաղաթելյան Էսքան անգործունակ ու ապիկար, էսքան անպատասխանատու ու տգետ չի կարելի լինել, պարզապես չի կարելի. Ռոբերտ ՀայրապետյանՈւզում եմ շնորհակալություն հայտնել Inecobank CJSC-ին՝ իմ շահերը բարձր մակարդակով սպասարկելու համար. Կարո ՂուկասյանՊարոնայք սպաներ, պատիվ ունեմ. Տիգրան ԱբրահամյանՈւսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը Ինչպես ճարտարագիտությունը կարող է աջակցել գիտության տարբեր ճյուղերին. քննարկումներ «Ինժեներական շաբաթ 2021»-ի շրջանակներումՀաշվի առնելով պատերազմի վտանգը, դեռ 4 տարի առաջ, ձեռնամուխ եղանք Արցախում ճգնաժամային կենտրոն հիմնելուն. Տիգրան Աբրահամյան Ծանր ժամանակներ են, վստահ եմ սա էլ կանցնի. Վազգեն Սաղաթելյան «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում Եվրոպական միության գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջների ցանցի զարգացումը Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացելՈվքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Բազմազան տեսականի՝ նաև օնլայն հարթակում expert1.am