Յոթ տոննանոց երաժշտական գործիք՝ սինթեզատոր. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Սինթեզատորը էլեկտրոնային երաժշտական գործիք է, որի մեջ ներկառուցված գեներատորները ստեղծում են տարբեր ձայնային ալիքներ: Այդ երաժշտական գործիքի պատմությունը սկիզբ է առել 19 -րդ դարում: Ռոք, փոփ, ջազ, պանկ, էլեկտրոնային և նույնիսկ դասական երաժշտությունն այսօր դժվար է պատկերացնել առանց այդ գործիքի: Փաստացի, երաժշտական ժանրերի հնչեցման հսկայական տեսականին, հարմար չափսերը և համեմատաբար ցածր գինը այն գործոններն են, որոնք թույլ են տվել սինթեզատորին նշանակալի տեղ զբաղեցնել երաժշտական մշակույթում: Սինթեզատորի առաջին նախատիպը ստեղծվել է դեռևս 1876 թվականին:
Ամերիկացի ինժեներ Էլիշա Գրեյը աշխարհին է ներկայացրել երաժշտական հեռագիրը, որը սովորական հեռագրի տեսք է ունեցել, և որի ստեղները հերթականությամբ միացված են եղել բարձրախոսներին: Նման գործիքի վրա հնարավոր էր նվագել ընդամենը երկու օկտավա, և սարքը մեծ հաջողություն չի ունեցել երաժշտական շուկայում: Բայց այդ երաժշտական գործիքի գաղափարն է հիմք հանդիսացել առաջին սինթեզատորի ստեղծման համար: 19 -րդ դարի վերջում ամերիկացի գյուտարար Թադեուշ Կեհիլը հորինել է «Թելհարմոնիում» անվանած գործիքը: Դա եղել է հսկայական ապարատ, որի ամենաթեթև մոդելը կշռել է 7 տոննա, և որը սինթեզում էր եկեղեցու երգեհոնի ձայները: Ձայնի ուժեղացուցիչի բացակայության և ահռելի չափերի պատճառով այդ երաժշտական գործիքը պատշաճ զարգացում չի ստացել:
1920 թվականին՝ տրանզիստորների դարաշրջանի սկզբին, երիտասարդ ռուս ֆիզիկոս-գյուտարար Լև Տերեմինը ստեղծել է սինթեզատորի իր մոդելը, որը կոչվում էր «Տերմենբոքս»: Գյուտարարի անունը կրող այդ գործիքը լայն ճանաչում է ձեռք բերել՝ չնայած իր բարդ կա ռուց ված ք ի ն : 1920-1930-ականներին նման մոդելի շատ երաժշտական գործիքներ են ի հայտ եկել. Վիոլենա (ԽՍՀՄ), Իլստոն (ԽՍՀՄ), Մարտեոյի ալիքներ (Ֆրանսիա), Սոնար (ԽՍՀՄ), Տրաուտինիում (Գերմանիա), Համմոնդի էլեկտրաերգեհոն (ԱՄՆ) և այլն: Յուրաքանչյուրն ունեցել է և՛ առավելություններ, և՛ թերություններ, դրանցից շատերը ստեղծվել են միայն մեկ օրինակով: 20-րդ դարի երկրորդ կեսին հետպատերազմյան դարաշրջանի հիմնական առաջնահերթություններն էին նվազագույնի հասցնել ծախսերը և նվազեցնել գործիքի չափերը:
1955 թվականին թողարկվել է Համմոնդի էլեկտրաերգեհոնի Մարկ-1 մոդելը, որն արժեցել է 175000 դոլար: 60-ականների կեսերին ամերիկացի գյուտարար Ռոբերտ Մուգը թողարկել է սինթեզատորի իր կոմպակտ անալոգը 7000 դոլար արժողությամբ: 1970 թվականին թողարկվել է հեղափոխական Minimoog- ը, որն արժեցել է ընդամենը 1500 դոլար: 90 -ականներին հայտնվել են թվային սինթեզատորները: Դրանց առաջին մոդելը՝ Nord Lead-ը ուներ պրոցեսոր և օպերացիոն համակարգ, ինչը հնարավորություն էր տալիս ոչ միայն ձայնագրել, այլ նաև մի քանի հազար երաժշտություն պահել հիշողության մեջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում