Երևան, 06.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել Պարեկային ծառայության աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին 44 օրյա պատերազմի մասնակից հերոսի տանից գողություն է կատարվել Օմիկրոնով վարակվածների թիվն աշխարհում աճում է. տվյալներ են ստացվել 38 երկրներից Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերը COVID-19-ի դեմ պատվաստումներն ազգային անվտանգության խնդիր են. Արա Բաբլոյան (վիդեո) ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 20.75 տոկոսը. Արմավիրում ամենապասիվն են Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է լինել պանդեմիայի ավարտի առաջին նախանշանը Քվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան Ապարանի Կայք գյուղում ընտրությունների ընթացքը. մանրամասներ


Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբ

Միջազգային

Նախիջևանում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի «Անխորտակելի եղբայրություն-2021» համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հատուկ ջոկատներ և երկու երկրների բանակների այլ տեսակի զորքեր: Նման զորավարժություններն արդեն ավանդական են դարձել, և ընդհանրապես, դրանք նախկինում չեն առաջացրել գրգռվածության բարձրացում տարածաշրջանի այլ երկրներում: Բացառությամբ, իհարկե, Հայաստանի, որը դրանք դիտարկում էր Լեռնային Ղարաբացի հակամարտության շուրջ Ադրբեջանի հետ զինված դիմակայության համատեքստում: Այս մասին գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ Regnum կայքում «Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբ» վերտառությամբ հրապարակված հոդվածում:

«Այժմ իրադարձությունները զարգանում են այլ սցենարով: Տեղեկություններ կան, որ Իրանը ռազմական տեխնիկա է տեղափոխում հյուսիսարևմտյան սահմաններ, որտեղ տեղակայված են Քազվին քաղաքում գտնվող 16-րդ տանկային դիվիզիայի ուժեղացումները, ինչպես նաև հրթիռային երկու դիվիզիաներ: Փորձագետները պնդում են, որ սա Թեհրանի պատասխանն է «Անխորտակելի եղբայրություն-2021»-ին, որը «տարածվում է Կասպից ծովի ջրերի վրա», ինչը դիտվում է որպես դրա իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի խախտում: Մեկ այլ պատճառ կարող է լինել երկու հարևան երկրների միջև հարաբերությունների սրումը` այն խոչընդոտների պատճառով, որոնք ադրբեջանցի սահմանապահները ստեղծում են իրանական բեռնատարների՝ Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհն անցնելու համար: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատելի բարդությունների գործոնն ակնհայտ է:

Երբ հայ-իրանական սահմանին միջադեպեր սկսեցին, տեղեկություններ եղան, որ Իրանի մի շարք մզկիթներում մոլլաները հակաադրբեջանական հայտարարություններ են արել: Այս հարցում հատկապես առանձնացել է Արդաբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կոչ է արել «ուժ ցուցադրել հարևան պետություններին՝ Ադրբեջանին և Թուրքիային»: Միևնույն ժամանակ, շատ արաբ փորձագետներ, որոնք ուշադիր հետևում են իրավիճակին, կարծում են, որ ամեն ինչ «շատ ավելի խորն ու լուրջ է»: Օրինակ, եգիպտական «Սասապոստ» հրատարակությունը պնդում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը «Իրանին բարդ դրության մեջ դրեց: Թեհրանն այս հակամարտությանը միջամտելու եզրին էր, ինչպես դա տեղի ունեցավ Լիբանանում, Եմենում, Իրաքում և Սիրիայում, որպեսզի կանխի Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում»:

Բայց հետո Իրանը ռիսկի չդիմեց, իսկ այժմ պարզ է դառնում, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները խաթարում են նրա դիրքերը Անդրկովկասում, հատկապես Զանգեզուրով Ադրբեջանի` Նախիջևան և Թուրքիա ելքի հարցում: Սկզբունքորեն, որոշակի հանգամանքներում Թեհրանը կարող էր բարձրացնել Նախիջևանի շրջափակման հարցը, որի գոյությունն ապահովվում է իր տարածքով: Առայժմ անհնար է ենթադրել իրադարձությունների նման վտանգավոր զարգացում, չնայած Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի հերթական զորավարժություններին Իրանի արձագանքը ցուցիչ է: Իհարկե, դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն լուծումն է:Բայց ամեն ինչ գնում է նրան, որ իրանական շրջանակներում փոխվում է վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ: Իրանցի նախկին դիվանագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆերիդուն Մաջլիսին կարծում է, որ «շատ բան է սկսվում կառուցվել այն գիտակցության վրա, որ «Ադրբեջանի Հանրապետությունը գնացել է այլ ճանապարհով՝ Իսրայելի հետ հարաբերությունների միջոցով սպառնալիք ստեղծելով Իրանի անվտանգության համար»:

Սա մի կողմից է: Մյուս կողմից, Բաքուն անձնատուր է Անկարայի կովկասյան հավակնություններին: Բայց ընդհանրապես, ըստ լիբանանյան Al Modon-ի խմբագրության, «Իրանը գտնվում է աննախանձելի վիճակում, որը շատ նման է շախմատային պարտիայի ժամանակ ցուգցվանգին»: Այլ կերպ ասած, Թեհրանը կանգնած է մի իրավիճակի առջև, երբ խաղացողը անխուսափելի քայլ է կատարում դեպի ձախողում, քանի որ նա պարտավոր է քայլ կատարել, չնայած նախընտրելի է դա չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Բայց նրա վիճակը ամեն դեպքում կվատանա: Իրանի դեպքում Բաքվի հետ հավանական ճգնաժամը «կստեղծի տարածաշրջանում ևս մեկ խճճված հակամարտությունը», որը կներառի տարածաշրջանային և գլոբալ տերությունների շահերը: Բացի այդ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76 -րդ նստաշրջանում Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են Ադրբեջանի հետ Թեհրանում արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Երբ գագաթնաժողովը կանցկացվի եռակողմ ձևաչափով, չի հստակեցվել: Տեսնենք, թե ինչ կստացվի»,-եզրափակել է հեղինակը:

Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել «Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ Պտղնիում Հայի և թուրքի տարբերությունը՝ ըստ Հայկ Ասատրյանի.Արտակ Զաքարյան Արտառոց միջադեպ Պտղնիի 29/40 տեղամասում Պարեկային ծառայության աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին 44 օրյա պատերազմի մասնակից հերոսի տանից գողություն է կատարվել Օմիկրոնով վարակվածների թիվն աշխարհում աճում է. տվյալներ են ստացվել 38 երկրներից Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըCOVID-19-ի դեմ պատվաստումներն ազգային անվտանգության խնդիր են. Արա Բաբլոյան (վիդեո) ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 20.75 տոկոսը. Արմավիրում ամենապասիվն են Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է լինել պանդեմիայի ավարտի առաջին նախանշանը Քվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ ԲաբայանԱպարանի Կայք գյուղում ընտրությունների ընթացքը. մանրամասներ «Անակնկալ» ձյունը սահադաշտի է վերածել Վանաձորի փողոցները Չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսի շեմը կհաղթահարի. ԼՀԿ-ն մաս է կազմելու Վանաձորի կառավարմանը. ԼՀԿ թեկնածու Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված Արգավանդում ՔՊ-ականներն ընտրակաշառք են բաժանում. ՏեսանյութՔվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել. ոստիկանություն Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ ՔԿ Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել է 13 մարդ Գերմանիայում օդանավը վայրէջք է կատարել կամրջի վրա ու բախվել բեռնատարին Երկկողմանի կփակվեն Ստեփանակերտի որոշ խաչմերուկները Ինչ եղանակ կլինի առաջիկա շաբաթ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն Կողոպուտ հայկական ձևով. Kia-ն բախվել է Nissan-ին, Kia-ի վարորդը կռիվ է սարքել, իսկ ուղևորը հափշտակել է 54 հազար դոլարը Վարչապետի հետ երբեւէ խնդիր չեմ ունեցել, այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել. Դիանա Գասպարյան Աշակերտների նկատմամբ կարող են կարգապահական տույժեր կիրառվել Հնդկաստանում բանակի թույլ տված սխալի պատճառով զոհվել է 14 մարդ, որից 13-ը՝ խաղաղ բնակիչ Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս. Համբարձումյանը՝ խախտումների մասին Աթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս» Օրվա հանդիպումների անոնս Ժամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը․ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում, պասիվը Վաղարշապատն էԵրկուսը Գյումրիից են ՔՊ-ն Աբովյանում շանտաժի է անցել Մոսկվա մեկնող ուղևորատար ինքնաթիռը կործանումից հազիվ է փրկվելՈստիկանության հատուկ նշանակության ջոկատայիններն Ապարանում են Թուրքիայում Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ ահաբեկչություն է կանխվել Կորոնավիրուսը՝ Հայաստանում․ Առողջապահության նախարարություն Հանրապետության որոշ ճանապարհների ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Քանի քաղաքացի է արդեն մասնակցել ընտրությունների Գավառում Ուղղաթիռը Նոր Հաճնի օդային տարածքով ինչ-որ բան է շաղ տալիս բնակելի տարածքի վրա Հանրապետության հրապարակում տեղադրում են գլխավոր տոնածառը. ՏեսանյութՔանի քաղաքացի է արդեն մասնակցել ընտրությունների Աբովյանում Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին․ ԱԻՆ Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են. Տիգրան Աբրահամյան Վեյնալդումի գոլն ավելացված ժամանակում ՊՍԺ-ին փրկեց պարտությունից Բաքվի բանտի դժոխքը․ սպառնում էին, որ կմորթեն, ռեժիմով ծեծում էին, իսկ այդ ընթացքում ՊՆ-ն նրան աշխատանքից ազատում է․ ինչ է պատմում վերադարձած գերին Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով Հանրապետության 8 մարզերի 39 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են