Երևան, 04.Հոկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու Հայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներին Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-ից Գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի Լոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուս Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:

1908 –ծնվել է հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։

1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:

1944 –վախճանվել է բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:

1944-ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:

1990-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը:

1991- Ղարաբաղյան պատերազմի ընթացքում սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:

1992-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, սակայն տևական ժամանակ կողմերը շարունակել են մեղադրել միմյանց համաձայնագիրը խախտելու հարցում:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:

2013-ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի արձանը վերանորոգվել և բարեկարգվել է։

2017-Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

ԱՇԽԱՐՀ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:

1066 -կայացել է Ստամֆորդ-Բրիջի ճակատամարտը, որը վիկինգների՝ 200 տարի տևած անգլիական արշավանքների վերջին ճակատամարտն է, որտեղ նորվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքսական բանակի կողմից:

1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:

1513 -իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին:

1555– ստորագրվել է Աուգսբուրգի համաձայնագիրը՝ կնքված Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական Կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։

1644 –ծնվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:

1789-ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը (ներկայիս Օդեսա քաղաքը):

1818 -անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն:

1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը՝ Արչիբալդ Հենրի Սեյսը:

1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ուիլ յամ Ֆոլքները:

1906 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

1926 -Հենրի Ֆորդն իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:

1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1935 -ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը, հանվել են կտրոնները մսի, ձկան և շաքարի համար:

1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը:

1949– ծնվել է մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը՝ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:

1956– շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:

1968- ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:

1970– վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկը:

1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի՝ Եվրամիությանն անդամակցությունը:

1974 - «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ այն մասին, որ աերոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:

2002 -Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելուԴրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասինԸնթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքներըՓաշինյանի թերթը բացահայտել է՝ ինչ պահանջներ է առաջադրում ՀՀ-ին ԱդրբեջանըՀայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներինՀայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքումԿարմիր տենդը երեխաների մոտ. ի՞նչ պետք է իմանան ծնողները«Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում»․ Կարեն Ավագյան Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-իցԱդրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. ՔարազյանՀոլանդացի գիտնականների նոր գյուտը՝ խթան արևային էներգիայի արտադրության համար Ավետիք Չալաբյանի դատական նիստը. ՈՒՂԻՂՈչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան«Մամ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»․ 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը զոհվել է Ջերմուկի դիրքերումԳազ չի լինելուԶելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Խերսոնի մարզում երկու բնակավայր է գրավելՄիայն զենքո՛վ է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿԱյցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար. Տիգրան Ավինյան Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցըՍրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասինԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալՀայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առթիվ Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններԱյսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըՀայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիՏեսանյութի իսկությունն պարզել ենք. այն նոր է. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթովՄիջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ ՓաշինյանԱմենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան. Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներինԼազերային էպիլյացիա. որքանով է այն վնասում առողջությանը 2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքինՄիջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասինՀայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրենԼոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուսՌուս գիտնականները նոր բաղադրիչով ավելի արդյունավետ են դարձնում արևային մարտկոցները Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելուՀայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար127 զոհ․ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբՑածր ճնշումը կարգավորելու լավագույն միջոցներըՉավին գերազանցել է Զիդանի ռեկորդըԻնչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավորՇտապ լքել Ռուսաստանի տարածքը․ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի44-օրյայում զոհվածի հայրը պետության տված գումարով ծառեր է տնկել, անվանակոչել զոհվածների անուններովԶելենսկին հայտարարությամբ է հանդես եկելՀանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՀՀ ՊՆՀայտնի է ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2024 թվականի հայտերի ընդունման ժամկետը