Yerevan, 19.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Առողջապահության նախարարի նոր հրամանը ԱստրաԶենեկա պատվաստանյութի ու դրա թողած հետևանքների վերաբերյալ

Society

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 17-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո պատվաստանյութով պայմանավորված պրոթրոմբոտիկ իմուն թրոմբոցիտոպենիայի (ՊՊՊԻԹ) ախտորոշման և բուժման ժամանակավոր ուղեցույցը։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում հրամանը՝ ամբողջությամբ։

ԳԼՈՒԽ 1
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Սույն ուղեցույցի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկներին տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի սինդրոմի (TTS) հայտնաբերման և կառավարման համար պատվաստանյութով պայմանավորված պրոթրոմբոտիկ իմուն թրոմբոցիտոպենիայի (այսուհետ՝ ՊՊՊԻԹ) կասկածի դեպքում ժամանակավոր խորհրդատվություն՝ ըստ անհրաժեշտության:
2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո ՊՊՊԻԹ-ի զարգացման հիմնական ռիսկի գործոնները ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված պատվաստանյութերի օգտագործումն է՝ (ռեպլիկացիայի չենթարկվող ադենովիրուսային վեկտորի հիման վրա), ավելի երիտասարդ տարիքի անձանց մոտ։
3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԱստրաԶենեկա պատվաստումից հետո նկարագրվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգակցված թրոմբոզների եզակի դեպքեր՝ ՊՊՊԻԹ։
4. Սույն ուղեցույցը ժամանակավոր ուղեցույց է և կարող է ենթարկվել փոփոխության՝ ըստ տեղեկատվության հասանելիության:

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5. ՊՊՊԻԹ-ն պատվաստումից հետո առաջացած թրոմբագոյացմամբ այմանավորված համախտանիշ է՝ զուգակցված թրոմբոցիտոպենիայով:
6. ՊՊՊԻԹ-ի դեպքի սահմանումը՝ թրոմբոզի/ թրոմբոէմբոլիայի առկայություն, սովորաբար ատիպիկ տեղակայումով, օրինակ, ուղեղի երակային ծոցերում կամ ներքին օրգանների երակներում՝ զուգակցված ծանր թրոմբոցիտոպենիայով։
7. ՊՊՊԻԹ-ի դեպքերի մեծ մասը զարգանում է ԱստրաԶենեկա պատվաստանյութը ստանալուց 4-28 օր հետո՝ 60 տարեկանից ցածր տարիքային խմբի կանանց մոտ։

ԳԼՈՒԽ 3
ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ

8. ՊՊՊԻԹ-ի առաջացման հաճախականությունը կախված է կոնկրետ պատվաստանյութից, տարիքից, սեռից, տարածաշրջանից և դեպքի սահմանման մեկնաբանությունից: Հաղորդված/սպասվող դեպքերն ավելի բարձր են ԱստրաԶենեկա պատվաստանյութի ներդրումից հետո, կանանց և 60 տարեկանից ցածր տարիքի անձանց մոտ:
9. ՊՊՊԻԹ-ի դեպքերի մեծամասնությունը գրանցվում է COVID-19 պատվաստանյութի կիրառումից հետո 4-28-րդ օրը` հիմնված ռեպլիկացիայի չենթարկվող ադենովիրուսային վեկտորի վրա:
10. Ներկայումս չկա որևէ ապացույց ի օգուտ նրա, որ թրոմբոզի/թրոմբոէմբոլիայի ավանդական ռիսկի գործոնները մեծացնում են այս
համատեքստում ՊՊՊԻԹ-ի առաջացման վտանգը:
11. ՊՊՊԻԹ-ի առաջացման հավանական մեխանիզմը կարող է լինել TF4 հակամարմինների թրոմբոցիտների հետ կապվելը, ինչը հանգեցնում է
թրոմբոցիտների ակտիվացման և ագրեգացման, առաջացնելով թրոմբոզներ, նվազեցնել թրոմբոցիտների քանակը և առաջացնել թրոմբոցիտոպենիա, այնուամենայնիվ ամբողջական մեխանիզմը դեռ պարզաբանման կարիք ունի։
12. ՊՊՊԻԹ-ի համախտանիշը նման է «հեպարին ասոցացված/ինդուկցված թրոմբոցիտոպենիային» (HIT), սակայն այս դեպքում որպես հրահրող գործոն՝ բացակայում է հեպարինի առկայությունը։
13. Ներկայում ԱստրաԶենեկա պատվաստանյութը կիրառվում է Եվրամիության երկրներում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, Կանադայում և Հնդկաստանում։
14. Հիմնվելով տարբեր երկրներում իրականացված 3-րդ փուլի կլինիկական հետազոտությունների վրա, պատվաստանյութն ունեցել է 70.4%
արդյունավետություն, պատվաստանյութի 2-րդ դեղաչափը ստանալուց 14 օր անց՝ կանխարգելելով ախտանշանային կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19):
15. Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) եզրակացրել է, որ պատվաստանյութի ընդհանուր օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը՝ դեպքերի հազվադեպությամբ և COVID-19-ի հավանական ծանր ընթացքով պայմանավորված։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ ԱՀԿ) ևս նշել է, որ շատ հազվադեպ հանդիպող դեպքերը պետք է համեմատվեն կորոնավիրուսային հիվանդության ռիսկերի հետ։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ պատճառահետևանքային կապը չնայած արժանահավատ է, բայց դեռևս կարիք ունի հետագա հաստատման։

ԳԼՈՒԽ 4
ՊՊՊԻԹ-Ի ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

16. ՊՊՊԻԹ-ով պացիենտները կարող են ունենալ գլխուղեղի կարծր թաղանթների սինուսների թրոմբոզի (CSVT) կամ այլ զարկերակների, երակների թրոմբոզի երևույթներ։
17. ՊՊՊԻԹ-ի կասկածելի դեպք է համարվում, եթե պատվաստումից հետո 4-28 օրվա ընթացքում դիտվել է հետևյալ երևույթներից որևէ մեկը.
1) տևական և անտանելի գլխացավ, 2) օջախային նյարդաբանական նշաններ, 3) տեսողական խանգարումներ՝ աղոտ տեսողություն կամ կրկնատեսություն (ենթադրող CSVT կամ կաթված),
4) հևոց կամ ցավ կրծքավանդակում,
5) որովայնի ցավ (ենթադրվող դռներակի թրոմբոզ)
6) վերջույթների այտուց, կարմրություն, գունատություն (ենթադրվող խորանիստ
երակների թրոմբոզ կամ վերջույթների սուր իշեմիա,
7) մաշկի անսովոր կապտուկ և/կամ կետային արյունահոսություն,
8) մաշկի վրա փոքր մանուշակագույն, կարմիր կամ շագանակագույն բծեր,
9) պացիենտի մոտ վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում, որոնք խոսում  են հիվանդության մասին, պացիենտը պետք է անհապաղ ուղարկվի հետազոտության, թրոմբոտիկ երևույթները և թրոմբոցիտոպենիան ժխտելու համար։

ԳԼՈՒԽ 5
ՊՊՊԻԹ-ԻՆ ԲՆՈՐՈՇ ԳԱՆԳԱՏՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

18. Պարզել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակը և պատվաստման ամսաթիվը։
19. Իրականացնել արյան ընդհանուր քննություն։ Ուշադրություն դարձնել թրոմբոցիտների քանակին։ Եթե թրոմբոցիտների քանակը ≤150×109/L է և կլինիկական ախտանշանները զարգացել են COVID-19-ի դեմ պատվաստումից հետո 4-28 օրերի ընթացքում, ապա այդպիսի պացիենտները դիտարկվում են որպես ՊՊՊԻԹ-ի կասկածելի դեպք։
20. ՊՊՊԻԹ-ի հաստատման համար իրականացվում է ՊՊՊԻԹ-ի կասկածելի դեպքերի լրացուցիչ հետազոտություններ՝ D-դիմերի մակարդակի ստուգում, ֆիբրինոգենի ստուգում, արյան մորֆոլոգիական (մանրադիտակային) քննություն՝ ժխտելու թրոմբոցիտների ագրեգացիան՝ այսինքն թրոմբոցիտոպենիան,
21. TF4 հակամարմինների հետազոտություն՝ TF-4 հակամարմինները հայտնաբերելու համար պետք է օգտագործվեն ֆերմենտների հետ կապված իմունոսորբենտային հետազոտության (ELISA) տեխնոլոգիայով օգտագործող թեստեր։
22. Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ՝ համակարգչային շերտագրություն կամ ՄՌՏ շերտագրություն՝ մասնավորապես գլխուղեղի կարծր թաղանթների սինուսների թրոմբոզը (CSVT) ժխտելու համար։
23. ՊՊՊԻԹ-ի դեպքերը հաճախ բնութագրվում են նաև շատ բարձր D-դիմերի ցուցանիշով (4000մկգ/Լ), ինչն ավելի բնորոշ է երակային թրոմբոէմբոլիաներին և այս դեպքում կարևոր է նաև ֆիբրինոգենի մակարդակի հսկումը։
24. ՊՊՊԻԹ-ի դեպքում հայտնաբերվում են հակամարմիններ՝ թրոմբոցիտար 4-րդ գործոնի նկատմամբ (իրականացվում է հեպարին-ասոցացված թրոմբոցիտոպենիա՝ ELISA հետազոտության միջոցով)։
25. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում անհրաժեշտ լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ու ծառայությունների բացակայության դեպքում պացիենտը ուղեգրվում է այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:

ԳԼՈՒԽ 6
ՊՊՊԻԹ-Ի ԲՈՒԺՈՒՄԸ

26. Կասկածելի կամ հաստատված ՊՊՊԻԹ-ի դեպքում իրականացվում է արյունաբանի խորհրդատվություն։
27. ՊՊՊԻԹ-ի դեպքում առաջարկվում է հետևել պացիենտների բուժման հետևյալ առանձնահատկություններին.
1) Ձեռնպահ մնալ հեպարին ազդող նյութ պարունակող դեղերից,
2) Խուսափել թրոմբոցիտար զանգվածի փոխներարկումից, բացառությամբ արտակարգ իրավիճակների, երբ վիրահատությունն անհետաձգելի է և պացիենտն ունի ծանր թրոմբոցիտոպենիա,
3) ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մարդկային իմունոգլոբուլին IGG, ներերակային՝ 1գ/կգ/օր դեղաչափով, 2 օր՝ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքերի համար, եթե այդ դեղը հասանելի է,
4) Կիրառել առաջին շարքի հակամակարդիչներ, ուղղակի ազդեցության հակա-Xa արգելակիչներ, օրալ (ռիվառոքսաբան, ապիքսաբան), 5) Ուշադրություն՝ մինչև ՊՊՊԻԹ-ն չժխտվի, հեպարինային հակամակարդիչներ (և ցածր մոլեկուլյար հեպարին, և ֆրակցիոն հեպարին) չի կարելի օգտագործել։ Թրոմբոցիտների փոխներարկում ևս չի թույլատրվում։
28. ՊՊՊԻԹ-ի ծանր ընթացքով դեպքի ախտորոշման հաստատման և պացիենտի կյանքին վտանգ սպառնացող ծանր դեպքում անհրաժեշտ է հրատապ նշանակել բարձր դեղաչափերով ներերակային իմունոգլոբուլիններ (IVIG) 1գ/կգ/օր՝ ըստ մարմնի զանգվածի հաշվարկի, երկու օր, եթե հասանելի է։ Բուժումն իրականացվում է արյունաբանի խորհրդատվությամբ և կարող է նշանակվել ախտորոշման հաստատմանը սպասելու ընթացքում։

ԳԼՈՒԽ 7
ՊՊՊԻԹ-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

29. Պատվաստումից հետո 28 օրվա ընթացքում գրանցված ՊՊՊԻԹ-ի դեպքերի հաղորդումն իրականացվում է համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների:

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!