Երևան, 27.Նոյեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվս մեկ հայտնաբերված դի Երևանում հրազենային վնասվածքով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և կալանավորվել է Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ» Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ» Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե որեւէ բան ստորագրեն, հեղափոխություն կլինի. Հոխիկյան


ՌԴ-ն հերթական անգամ խմբագրեց իր մեսի՞ջը. Ինչո՞ւ Կոսոբոկովին փոխարինեցին

Միջազգային

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Մոտ երկու շաբաթ անց՝ այսօր, ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին, որը պիտի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում փոխարինի Կոսոբոկովին: Ասում են, թե Կոսոբոկովին նոր պաշտոն են պատրաստել՝ ավելի բարձր, մեկ այլ տեղեկությամբ՝ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: Գուցե, բայցև չի բացառվում, որ Կոսոբոկովին փոխարինող գտան նաև այլ պատճառով:

168.am-ը գրել էր, որ Կոսոբոկովի թեկնածությունը Կրեմլը Բաքվի հետ չի քննարկել և նրա նշանակման մասին ադրբեջանական կողմն իմացել է հայկական լրատվամիջոցներից, ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից, ուստի դրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ում գեներալ Կոսոբոկովը «սառն» ընդունելության էր արժանացել, ընդ որում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ նրա հանդիպումից անգամ պաշտոնական լուսանկար ադրբեջանական կողմը չէր հրապարակել:

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակումը ՌԴ-ից մեսիջ էր՝ ուղղված Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ ռուս գեներալը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, և հատկապես եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։ Իսկ Աբխազիան, ինչպես հիշեցնում է քաղաքագետը, Ադրբեջանը ճանաչել է՝ որպես Վրաստանի տարածք:

Ասել կուզեն՝ Կրեմլը նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Այո, սկզբում հենց այսկերպ ընկալվեց Կոսոբոկովի նշանակումը, բայց արի ու տես, որ ՌԴ-ն, ըստ էության, հերթական անգամ ադրբեջանական կողմին ինչ-որ մեսիջ հասցեագրելուց հետո, ի վերջո, ընդառաջ գնաց նրա «քմահաճույքին» այնպես, ինչպես նախ «տեխնիկական վրիպումով» ՌԴ պետական գնումների մասին կայքում ՌԴ ՊՆ-ն «ճանաչեց» Արցախի անկախությունը, այնուհետ մոտ 20 օր հետո խմբագրեց իր մեսիջը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը փոխարինելով «ՌԴ սահմաններից դուրս» ձևակերպմամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru, երկրի պաշտպանության նախարարությունը հայտ էր ներկայացրել հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

Կայքում հայտը հրապարակվել էր 2021 թվականի օգոստոսի 13-ին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքներն այն ավելի ուշ շրջանառության մեջ դրեցին, իսկ հայկական լրատվամիջոցների անդրադարձից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել էին, որ ռուսական կողմը դա բացատրել է՝ «որպես տեխնիկական վրիպակ», որը, փաստորեն, մոտ մեկ ամիս աչքաթող էր արվել և առնվազն մինչև սեպտեմբերի 3-ը չէր վերացվել:

Հավելենք, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինինը մասնակցել է Չեչնիայի պատերազմներին ու Հարավային Օսիայի հակամարտությանը։

Եվս մեկ հայտնաբերված դի Երևանում հրազենային վնասվածքով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Տե­ղի է ունե­ցել «Մայ­րիկ» ֆիլ­մի պրե­մի­ե­րան․ «Փաստ»Սյունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան. Շիրակում մառախուղ է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և կալանավորվել է Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ»Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ»Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե որեւէ բան ստորագրեն, հեղափոխություն կլինի. Հոխիկյան Գիտական խումբն ուսումնասիրում է հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները․ «Փաստ»Ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումներ Ջավախքում և Լարսում Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին. Էդուարդ Շարմազանով Չպատվաստվածները կմահանան Ինչպե՞ս է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համբավը դրվում հարցականի տակ․ «Փաստ»«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել «Մեզ միավորող արժեքները պետության ողնաշարն են»․ «Փաստ»«Աթլետիկը» չհաղթեց Բիլբաոյում, բայց հավասարվեց «Բարսելոնային»Երևանում մեքենաներ են այրվել․ կան տուժածներ Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»Քանի կարող են, վայելում են իշխանությունը. «Փաստ»«Հրապարակ».ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջ«Թափառող տնտեսության» մոդել ունենք, աղքատությունն ու գործազրկությունը կլանող ռազմավարություն չկա. «Փաստ»«Շարքային աշակերտը», «խաղաղության» ճառերն ու «ստվերված» կարևորագույն հարցերը. «Փաստ»«Հրապարակ».Ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորություններըՓորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման. «Փաստ»Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». «Փաստ»Ար­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ. «Փաստ»Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր ՄարտիրոսյանՆոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքումՓաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե ՀակոբյանԻնեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում. Վահե ՀակոբյանՎարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՈւՂԻՂ. Փաշինյանի, Ալիևի և Պուտինի բանակցությունները Սոչիում Եղվարդի ռազմական արդյունաբերության մեջ լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութեր, լուսանկարներ)Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Մարտական դիրքի կորուստ, զինծառայողների գերեվարում․ քրգործով կալանավորվել է ևս մեկ անձ Ադրբեջանցիները պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան են տեղակայել Գորիս-Կապան ավտոճանապարհին Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին Տարադրամի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Տարօրինակ նշանակումներ Հայաստանի կառավարությունում «Սև ուրբաթ» Ucom-ում. Մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների եւ սմարթֆոնների համար Հայաստան վերադարձված գերիներից մեկը մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայողն է Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել․ Պուտինը՝ Ալիևին «Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը