Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում


Ինչքա՞ն միս պետք է լինի բժշկական երշիկում. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

ԽՍՀՄ-ում շատ հայտնի բժշկական երշիկի պատմությունը սկսվել է 1930-ականներից: Այն ստեղծվել է էժան սննդամթերք ստանալու նպատակով: 20-րդ դարի 30-ական թվականներին երիտասարդ խորհրդային պետությունը ՆԷՊ-ը արգելելուց հետո սննդամթերքի խիստ պակասորդ է ունեցել, մի խոսքով՝ բնակչությունը քաղցած է եղել: Չճշտված տեղեկություններով, անձամբ Ստալինն է հանձնարարել ստեղծել այնպիսի երշիկ, որը էժան ու հասանելի լինի ժողովրդին:

Բանն այն է, որ, օրինակ՝ եթե մարդը կարող է միանգամից կես կիլոգրամ միս ուտել (մոտավորապես 3-4 կտոր միս), ապա կես կիլոգրամ երշիկ ուտելն անհնար է, բացի դա, այդ երշիկում խիստ սահմանափակ է ամենաթանկ սննդամթերք հանդիսացող ճարպի պարունակությունը: Ելնելով դրանից՝ ԽՍՀՄ առողջապահության ժողովրդական կոմիսարիատը հանձնարարում է Մոսկվայում գտնվող «Ա. Միկոյանի անվան մսի կոմբինատի» մասնագետներին՝ ստեղծել «ժողովրդական» երշիկ, որը հասանելի կլինի ինչպես պրոլետարիատի, այնպես էլ գյուղացիության գրպանի համար: Նոր արտադրանքը որոշել են անվանել հենց բժշկական երշիկ, քանի որ այն նախատեսված է եղել «քաղաքացիական պատերազմի և ցարական բռնակալության հետևանքով առողջությունը խաթարված մարդկանց համար»:

ԽՍՀՄ քաղաքացիները առաջին անգամ բժշկական երշիկը տեսել են 1936 թվականին: Այն առաջարկվել է գնել առողջական խնդիրներ ունեցողներին և խորհուրդ է տրվել օգտագործել որոշակի աղեստամոքսային տրակտի հիվանդություններով հիվանդ մարդկանց, որոնց անհրաժեշտ է օգտագործել հեշտ մարսվող սնունդ: Մի խոսքով, ստացվել է՝ «նշանակված է բժշկի կողմից»: Իսկ ինչո՞վ էր տարբերվում այս եփած երշիկը այլ երշիկներից: Իհարկե, իր բաղադրությամբ: Այն կարելի էր լրիվ դիետիկ համարել, քանի որ այս եփած երշիկի 1 կիլոգրամը պարունակում էր 250 գրամ տավարի միս, 700 գրամ ոչ յուղոտ խոզի միս, մեկ ձու, 20 գրամ կովի կաթ, կերակրի աղ, շաքարավազ, կարդամոն կամ մշկընկույզ և... ուրիշ ոչինչ (նշենք, որ գինը իջեցնող հիմնական բաղադրիչը խոզի ոչ ճարպոտ մսի մեծ քանակն էր, քանի որ այն ժամանակներում տավարի միսը համարյա կրկնակի թանկ էր խոզի մսից):

Այս երշիկն, ի վերջո, շատ է սիրվել ԽՍՀՄ բնակչության կողմից: Այն իրոք եղել է հասանելի և ժողովրդական: Տարիների ընթացքում բժշկական երշիկի բաղադրությունը փոփոխվել է: 1974 թվականին թույլատրվել է երշիկին երկու տոկոսի չափով կրախմալ ավելացնել: Բացի դա, սկսել են արտադրվել այս երշիկի այլ անոլոգիաներ տարբեր անուններով և բաղադրությամբ: Ներկայումս խանութներում վաճառվող «բժշկական երշիկը» անհնար է դիետիկ համարել: Բանն այն է, որ ներկայումս երբեմն անգամ անհայտ է՝ երշիկի մեջ միս կա՞, թե՞ չկա, էլ չասած՝ այլ բաղադրիչների հավելման մասին:

Իհարկե, ներկայիս օրենքները ևս կարգավորում են արտադրանքի բաղադրությունը, բայց արդեն չի նշվում, թե կոնկրետ ինչ սննդամթերք պետք է լինի արտադրանքի մեջ (խոզի միս, տավարի միս և այլն), այլ նշվում է, որ պետք է պարունակի այսքան ճարպ, այսքան սպիտակուց, այսքան աղ և այլն: Բացի դա, երշիկներում պարտադիր օգտագործում են նատրիումի նիտրատ (արտաքին տեսքի համար) և այլ նյութեր՝ արոմատիզատորներ, համը ուժեղացնողներ, թթվայնության կարգավորողներ և այլն: Չնայած նաև նշվում է, որ արգելվում է սոյայի սպիտակուցի, կրախմալի, բուսական ժելե առաջացնողների և այլնի օգտագործումը, բայց անհայտ է՝ արդյո՞ք դրանք բացակայում են երշիկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան