Երևան, 27.Նոյեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Ինչ է ասել Պուտինն Ալիևին. Տեսանյութ Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին. Արտակ Զաքարյան Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ. Կարեն Ավագյան Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերում Եվս մեկ հայտնաբերված դի Երևանում հրազենային վնասվածքով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի


Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

Հասարակություն

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալով: Այսօր դիմածնոտային վիրաբույժների մեծ մասը առավելապես հմտանում է պլաստիկ վիրաբուժությունում և մի քանի պաթոլոգիաների բուժման մեջ: Քչերն են իրենց պրակտիկայում  տեղ հատկացնում դիմածնոտային այնպիսի պաթոլոգիաների բուժմանը, ինչպիսին են ատամնածին բորբոքային հիվանդությունները (օստեոմիելիտ, աբսցեսներ ու ֆլեգմոնաներ, բարորակ նորագոյացություններ, թքագեղձի հիվանդություններ, դիմածնոտային կոտրվածքներ): 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Արեգ Սեփյանը ծնվել է բժշկի ընտանիքում: Հայրը՝ Հենրիկ Խոսրովի Սեփյանը եղել է  բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների: Որպես բժիշկ ու մեծ հայրենասեր՝ հենց նա է դարձել լավագույն օրինակը որդու համար: Արեգ Սեփյան ծնվել է Ստեփանակերտում 1968 թվականինհունվարի 3 - ին: Սովորել է Երևանի Գոգոլի անվան N° 35 միջն. դպրոցում:  1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել ուսումը: 1992 - 1993 թթ. սովորել է ինտերնատուրայում, այնուհետև մասնագիտացել որպես դիմածնոտային վիրաբույժ: 2006 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արեգ Սեփյանը 1995 թվականից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ  2018 թվականից նույն բաժանմունքի ղեկավար: Արեգ Սեփյանը նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, «Հայբուսակ» միջազգային ակադեմիայի ստոմոտոլոգիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ: Ճանաչվել է 2018-2019 տարվա լավագույն դիմածնոտային վիրաբույժ: Ա. Սեփյանը 15 գիտական և 3 հեղինակային աշխատանքների հեղինակ է: Նա անգամ մշակել է ատամնածին հայմորիտի վիրահատական միջամտության իր հեղինակային մեթոդը. «Սովորաբար ռադիկալ հայմորոտոմիայի ժամանակ հայմորյան ծոցը մաքրելու համար առաջնային պատը լրիվ հեռացվում է, որի արդյունքում առաջանում է ոսկրի դեֆեկտ համապատասխան բարդություններով՝ փափուկ հյուսվածքների ներաճ, թմրածության զգացում: Իսկ ես նույն վիրահատության ժամանակ ոսկրային պատը համապատասխան ձևով վերականգնում եմ իր տեղում՝ բացառելով բարդությունները»: Բժիշկ Սեփյանն իրականացնում է ատամնածին բորբոքային հիվանդությունների (օստեոմիելիտ, հայմորիտ), աբսցեսների ու ֆլեգմոնաների, բարորակ նորագոյացությունների, թքագեղձի հիվանդությունների բուժում, դիմածնոտային բնածին արատների շտկում, օրթոգնատիկ վիրահատություններ, կծվածքի շտկում, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում, նաև ատամնային և բարդ իմպլանտացիա: Բժիշկը կատարում է ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատական միջամտություններ. «Մեր բաժանմունքը գործում է  ավելի քան 30 տարի: Մենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված օգնություն դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին: Այստեղ գալիս են կյանքի տարբեր իրավիճակներում (ճանապարհատրանսպորտային պատահար, կռիվ, սպորտային մրցումներ, կենցաղային պատահարներ) ձեռք բերած տրավմաներով, ստանում անհետաձգելի, պրոֆեսիոնալ օգնություն: Մենք օգնում ենք վերականգնել վնասվածքն ու վերադարձնում  դեմքի ու ծնոտի էսթետիկ տեսքն ու ֆունկցիոնալությունը»:

Որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության դոցենտ Ա. Սեփյանը իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցում ուսանողներին և կարևորում անընդհատ սովորելու և կատարելագործվելու կարևորությունն իրենց մասնագիտության մեջ. «Լավ բժիշկ լինելու համար պետք է ունենալ գիտելիքների հարուստ պաշար, որը պրակտիկայում վերածվում է հմտության: Լավ բժիշկը երբեք չի ասում, թե ինքն ամեն ինչ գիտի. եթե ասաց, ուրեմն սպառվել է որպես մասնագետ: Կարդացեք, անընդհատ կարդացեք, մի դադարեք սովորել. սա է իմ մշտական հորդորը ուսանողներին»:

Ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Ինչ է ասել Պուտինն Ալիևին. ՏեսանյութԻսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին. Արտակ Զաքարյան Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ. Կարեն Ավագյան Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերումՈ՞ւմ է պատկանում համակենտրոնացման ճամբարի գաղափարը․ «Փաստ»Եվս մեկ հայտնաբերված դի Երևանում հրազենային վնասվածքով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Տե­ղի է ունե­ցել «Մայ­րիկ» ֆիլ­մի պրե­մի­ե­րան․ «Փաստ»Սյունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան. Շիրակում մառախուղ է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և կալանավորվել է Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ»Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ»Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե որեւէ բան ստորագրեն, հեղափոխություն կլինի. Հոխիկյան Գիտական խումբն ուսումնասիրում է հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները․ «Փաստ»Ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումներ Ջավախքում և Լարսում Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին. Էդուարդ Շարմազանով Չպատվաստվածները կմահանան Ինչպե՞ս է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համբավը դրվում հարցականի տակ․ «Փաստ»«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել «Մեզ միավորող արժեքները պետության ողնաշարն են»․ «Փաստ»«Աթլետիկը» չհաղթեց Բիլբաոյում, բայց հավասարվեց «Բարսելոնային»Երևանում մեքենաներ են այրվել․ կան տուժածներ Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»Քանի կարող են, վայելում են իշխանությունը. «Փաստ»«Հրապարակ».ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջ«Թափառող տնտեսության» մոդել ունենք, աղքատությունն ու գործազրկությունը կլանող ռազմավարություն չկա. «Փաստ»«Շարքային աշակերտը», «խաղաղության» ճառերն ու «ստվերված» կարևորագույն հարցերը. «Փաստ»«Հրապարակ».Ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորություններըՓորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման. «Փաստ»Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». «Փաստ»Ար­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ. «Փաստ»Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր ՄարտիրոսյանՆոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքումՓաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե ՀակոբյանԻնեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում. Վահե ՀակոբյանՎարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՈւՂԻՂ. Փաշինյանի, Ալիևի և Պուտինի բանակցությունները Սոչիում Եղվարդի ռազմական արդյունաբերության մեջ լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութեր, լուսանկարներ)Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին