Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»


Ինչն էլ լինի ներկայիս սրացման պատճառը, միևնույնն է, Ալիևի համար ծանր ժամանակներ են եկել. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Իրանը բարկանում է. Իսրայելը Ադրբեջանի՞ց է ռմբակոծելու Թեհրանի միջուկային օբյեկտները» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական պետական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ապշած է Իրանում իրադարձությունների զարգացումից: «Յուրաքանչյուր երկիր կարող է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում: Բայց ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին», հարց է հնչեցրել նա՝ կարծես թե չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Իլհամ Հեյդար օղլուի անհանգստություններն իզուր չեն: Իրանն Ադրբեջանի հետ սահմանի մոտ անցկացնում է խոշոր զորավարժություններ: Իրանի կողմից հսկայական ռազմական տեխնիկայի տեղակայումը Ադրբեջանի սահմանին շատ մտահոգիչ ազդանշան է՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումը: Փորձագիտական հանրության մեջ չկա միակարծություն, թե ի՞նչն է ստիպել Թեհրանին այդքան ագրեսիվ կերպով սպառնալ Բաքվին: Ենթադրվում է, որ Ադրբեջանի հետ Իրանի ավանդաբար ջերմ հարաբերությունները մարել են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո:

Ենթադրաբար, լարվածությունն առաջացել է ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալման, ինչպես նաև Իրանից Հայաստան գնացող ճանապարհին բեռնատարների՝ իրանցի վարորդներից տուրքերի գանձումից հետո: Սակայն Բաքվի նման գործողությունների աննշանությանը չի համապատասխանում Թեհրանի կտրուկ արձագանքը: Բանն այն է, որ թվում է, թե Իրանը պատրաստվում է պատերազմի: Փորձագետները նշում են, որ Իրանն այդ տարածքում գրեթե 30 տարի զորավարժություններ չի անցկացրել, ինչը միայն ամրապնդում է Ալիևի մտավախությունները:

Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հստակ հասկացրել է, թե ինչն է բարկացրել Այաթոլլայի ռեժիմին. «Թեհրանը կձեռնարկի այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար ... Իրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայություն իր սահմանների մոտ»: Հետաքրքիր է, որ Իսրայելի մամուլը, մասնավորապես Times of Israel թերթը, մեկնաբանելով Թեհրանի գործողությունները, գրել է, որ Իրանը կատաղել է այն բանից հետո, երբ «սեպտեմբերին Ադրբեջանը առաջին անգամ համատեղ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի և Պակիստանի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սրացման լարվածության ֆոնին»:

Թվում է, թե կա ուղիղ կապ Արաքս գետի արևմտյան ափ իրանական զորքերի տեղափոխման և Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ մի խումբ երկրների միջև նոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարեցման միջև: Փաստն այն է, որ ԱՄՆ -ն ու Իսրայելը այժմ պատրաստվում են ոչնչացնել Իրանի այնպիսի օբյեկտները, որոնք կարող են կապված լինել ատոմային ռումբի ստեղծման հետ: Նրանք պաշտոնապես հայտարարել են, որ թույլ չեն տա զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելը շիա զինյալ հոգևորականների մոտ: Իսկ Ադրբեջանի տարածքը նման հարված հասցնելու իդեալական հարթակ է, քանի որ հրեական պետությունից Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը դժվար է մեծ հեռավորության պատճառով, իսկ Պարսից ծոցից՝ ԱՄՆ-ի ավիակիրներից հարձակումը զգալի թերություններ ունի:

Ի դեպ, Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը ոչ պակաս են մտահոգված Իրանի միջուկային ծրագրով, քանի որ ոչ ոք չի չեղարկել հազարամյա շիա-սուննի դիմակայությունը: Իրանական սոցցանցերը և ռեսուրսները, ներառյալ զինված ուժերի հետ կապ ունեցողները, հրապարակում են ոչ միայն դեպի հյուսիս շարժվող տեխնիկայի տեսագրություններ, այլ նաև գրում են հարձակման և անգամ Բաքուն գրավելու մասին, եթե հանկարծ Ադրբեջանից թեկուզ մեկ հրթիռ կամ ինքնաթիռ հատի Իրանի սահմանը: Նրանք գրում են նաև, որ հարևան երկրի ղեկավարությունը գտնվում է «Մոսսադի» քողի տակ և անում է այն ամենը, ինչ խորհուրդ են տալիս Թել Ավիվի համակարգողները: Ալիևի՝ «ինչու՞ հիմա» հարցը ունի միայն մեկ պատասխան. սկսվել է Իրանի միջուկային կարգավիճակի հայտարարման հետհաշվարկը:

Այստեղ խոսք է գնում մի քանի շաբաթվա, հնարավոր է՝ օրերի մասին: Ամեն ինչ շատ պարզ է. Այաթոլ լայի ռեժիմը անակնկալներ չի ցանկանում և իրական զգուշացում է հղում Ադրբեջանին: Սեպտեմբերի 30 -ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Դալիրիանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Պատկերացրեք, որ պատերազմ է սկսվել Ադրբեջանի հետ: Իսլամական Հանրապետությունը կարող է արձակել 1000 բալիստիկ հրթիռ և խոցել 1000 առանցքային կետ: Պատերազմը կավարտվի մեկ գիշերվա ընթացքում, այլ զենքերից օգտվելու ժամանակ չի լինի: Ուշադրություն մի դարձրեք պարծենկոտությանը (Ալիևի)»: Իր հերթին, Azeri Times լրատվական կայքը, որը մոտ է Ալիևին, փորձում է հանգստացնել ադրբեջանցիներին. «Նրանք, ովքեր անհանգստանում են Իրանի՝ Ադրբեջանի վրա հնարավոր հարձակումից, պետք է գիտենան, որ դա կբերի տարածաշրջանային այլ խաղացողների ընդգրկման գործընթացների մեջ...»:

Բայց արդյո՞ք այդպես է. հարցն, իհարկե, հետաքրքիր է: Ամեն դեպքում, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Պեկինը, ո՛չ էլ Մոսկվան սպառնալիքներ չեն հնչեցրել Թեհրանի հասցեին: Թվարկված բոլոր ուժային կենտրոնների համար կարևոր է միայն թույլ չտալ Իրանին միանալ միջուկային ակումբին, իսկ մնացածը, ներառյալ Բաքուն, երկրորդական են: Շատ հավանական է, որ Ալիևը վատ պատմության մեջ է ընկել՝ դաշինք կնքելով Թել Ավիվի հետ: Այո, Ադրբեջանը օգտագործել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր Արցախի ռազմական արշավում, սակայն դրանից հետո չարագուշակ խնդիր է առաջացել հարևանի կողմից: Պարսիկները բանակ են բերել և պահանջում են սիոնիստներին վտարել իրենց սահմաններից: Բայց գուցե հարցը հրեաների հետ «արատավոր կապերի» մեջ չէ, այլ բուն Իրանում ադրբեջանական խռովություննե՞րն են:

Տեղական «Fars» լրատվական գործակալությունը հայտնում է իրանական Արևել յան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում, որտեղ ապրում է ադրբեջանական մեծ համայնք, ցույցերի դեմ ոստիկանության կանոնավոր ճնշումների մասին: Պահապանների կորպուսում կասկածում են, որ Բաքուն է զբաղվում դրանց հրահրմամբ, և դա, ըստ էության, ոչ պակաս սպառնալիք է Այաթոլլայի ռեժիմի անվտանգության համար: Ինչն էլ լինի ներկայիս սրացման պատճառը, միևնույնն է, Ալիևի համար ծանր ժամանակներ են եկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան