Երևան, 04.Հոկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան․ «Փաստ» Մարզպետներն էլ պատասխան կտան․ «Փաստ» Ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան․ «Փաստ» Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու Հայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներին Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-ից Գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը


Եռամյա սին «փուչիկներ» ու ոչինչ ավել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից մեկ տարի անց էլ գործող իշխանություններն իրենց կապիտուլ յացիան արդարացնելու նպատակով այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դնում, թե Ադրբեջանը ահռելի տնտեսական ռեսուրսներ, մասնավորապես նավթադոլարներ է ներդրել իր ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Ըստ այդմ, նավթի ու գազի վաճառքից ստացված լրացուցիչ միջոցների հաշվին Բաքվին հաջողվել է մեծ քանակությամբ գերարդիական զենքեր ներմուծել արտերկրից, իսկ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ էլ գազ, որ նման շքեղություն իրեն թույլ տար։

Սա արտաքուստ անվիճարկելի թեզ է: Սակայն իրականում այս թեզն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու հասարակ փորձ է, քանի որ մեր ունեցած ռեսուրսների խելամիտ կառավարման արդյունքում թեկուզ երեք տարվա ընթացքում հնարավոր էր տնտեսական շատ լուրջ հաջողությունների հասնել, իսկ ստացված տնտեսական միջոցների մի զգալի մասն էլ կարելի էր ուղղել ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Պարզ էր, որ Ադրբեջանը ոչ թե ձևի համար է գնում նորագույն ռազմական տեխնիկա, այլ կոնկրետ ռազմական խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում։

Չէ՞ որ Ալիևը ադրբեջանական հասարակությանը պետք է ցույց տար, որ չի փոշիացրել պետական միջոցները և այն ծառայեցրել է կոնկրետ խնդիրների լուծմանը։ Եվ այս հանգամանքը քաջ գիտակցելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական աշխատանքի միջոցով բանակին և հասարակությանը պատրաստեին մոտալուտ պատերազմին։ Սակայն իրական քայլերի փոխարեն փողոցից իշխանության վերին էշելոններում հայտնված մարդիկ ի սկզբանե թերագնահատեցին ռազմական էսկալացիայի ու պատերազմի հնարավոր վտանգը։

Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե ամեն օր մարդկանց զբաղեցնում էին պոպուլիզմով, դատարկ սելֆիներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, «թալանվածը հետ բերելու» և այլ կեղծ խոստումներով ու փոփոխությունների իմիտացիայով։ Հանրությանը պատերազմի վերահաս պայթյունին դիմագրավելու նպատակով նախապատրաստական լուրջ ձեռնարկումների փոխարեն Փաշինյանը մարդկանց հավաքում էր իր ցույցերին, հոխորտում ընդդիմության հասցեին ու «հպարտ քաղաքացիների» գլուխների տակ փափուկ բարձ դնում, թե իբր իրենց կատարած «հեղափոխության» արդյունքում պետությունն աննախադեպ առաջընթաց է արձանագրելու։

Իշխանությունները մի կողմից՝ հայտարարում էին ահռելի ներդրումների մասին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել, իսկ մյուս կողմից էլ՝ այնպիսի քայլեր ձեռնարկում, որոնցով ուղղակի խաթարում էին (ու խաթարում են) Հայաստանի ներդրումային միջավայրը։ Իշխող ուժի կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես գուքահարկի ավելացման ու բանկային գաղտնիքի մասին, ուղղակի վանում են ներդրողներին։ Բացի դրանից, տեսնելով իշխանությունների կողմից որոշ տնտեսվարողների անհարկի հետապնդումները և քաղաքական նպատակներով պայմանավորված ճնշումները՝ դժվար թե արտերկրից որևէ գործարար հետաքրքրություն ցուցաբերեր Հայաստանի տնտեսության նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի օրոք տնտեսական առումով որևէ նախաձեռնողականություն չի նկատվել, տնտեսությունն ուղղակի զարգացել է միայն անցյալից եկող իներցիայով։ Այսպիսի պայմանների հետևանք էր նաև այն, որ երկրի վարչապետը ստիպված էր կրկին կատարել որոշ ձեռնարկությունների ու գործարանների բացումը, որոնք արդեն իսկ բացված էին։ Եթե ունենայինք տնտեսական լուրջ առաջընթաց, ու ներդրումները հոսեին դեպի Հայաստան, ապա դա կնշանակեր նաև հսկայածավալ ֆինանսական հոսքեր դեպի պետբյուջե, որի մի զգալի մասն էլ կարելի էր ծառայեցնել ռազմական նպատակներով։ Իշխանությունների կողմից անընդհատ տարփողվել է նաև այն թեման, թե իրենք կայացած ռազմարդյունաբերական համալիր են ստեղծելու, որի հիմնական ներուժը ուղղված է լինելու հայկական արտադրանքի արտահանմանը։

Բայց, ի վերջո, պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրն ընդամենը հերթական փուչիկն է։ Նախ՝ բավարար միջոցներ չուղղվեցին հայկական արտադրության զինատեսակներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ դրա համար առաջին հերթին պետք էր ոլորտում կայացած տարբեր գիտնականների ու մասնագետների համախմբում ու նրանց ներուժի օգտագործում։ Գոնե կարելի էր ստեղծել ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներից, այդ թվում՝ նաև սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող էր խորհուրդներ տալ ու ծրագրեր առաջ քաշել, թե ինչ ռազմավարության միջոցով է հնարավոր բանակը համապատասխանեցնել ժամանակակից պատերազմի պահանջներին, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար ինչ ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի պատերազմի ժամանակ անկազմակերպ իրավիճակ չունենայինք։

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին։ Կարճ ասած՝ իշխանություններն այսքան ժամանակ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից ոչինչ չեն ձեռնարկել, բայց դրա հետ մեկտեղ վայելել են իրենց պաշտոններն ու պարգևավճարները, որի արդյունքում է նաև, որ պարտվել ենք ու խայտառակվել ողջ աշխարհի առաջ։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան․ «Փաստ»Մարզպետներն էլ պատասխան կտան․ «Փաստ»Ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան․ «Փաստ»Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելուԴրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասինԸնթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքներըՓաշինյանի թերթը բացահայտել է՝ ինչ պահանջներ է առաջադրում ՀՀ-ին ԱդրբեջանըՀայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներինՀայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքումԿարմիր տենդը երեխաների մոտ. ի՞նչ պետք է իմանան ծնողները«Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում»․ Կարեն Ավագյան Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-իցԱդրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. ՔարազյանՀոլանդացի գիտնականների նոր գյուտը՝ խթան արևային էներգիայի արտադրության համար Ավետիք Չալաբյանի դատական նիստը. ՈՒՂԻՂՈչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան«Մամ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»․ 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը զոհվել է Ջերմուկի դիրքերումԳազ չի լինելուԶելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Խերսոնի մարզում երկու բնակավայր է գրավելՄիայն զենքո՛վ է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿԱյցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար. Տիգրան Ավինյան Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցըՍրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասինԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալՀայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առթիվ Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններԱյսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըՀայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիՏեսանյութի իսկությունն պարզել ենք. այն նոր է. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթովՄիջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ ՓաշինյանԱմենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան. Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներինԼազերային էպիլյացիա. որքանով է այն վնասում առողջությանը 2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքինՄիջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասինՀայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրենԼոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուսՌուս գիտնականները նոր բաղադրիչով ավելի արդյունավետ են դարձնում արևային մարտկոցները Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելուՀայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար127 զոհ․ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբՑածր ճնշումը կարգավորելու լավագույն միջոցներըՉավին գերազանցել է Զիդանի ռեկորդըԻնչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավորՇտապ լքել Ռուսաստանի տարածքը․ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի44-օրյայում զոհվածի հայրը պետության տված գումարով ծառեր է տնկել, անվանակոչել զոհվածների անուններով