Երևան, 27.Նոյեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և կալանավորվել է Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ» Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ» Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե որեւէ բան ստորագրեն, հեղափոխություն կլինի. Հոխիկյան Ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումներ Ջավախքում և Լարսում


«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային ակումբի մասին

Սպորտ

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային նորաստեղծ ակումբ՝ մարզիչներ, պատանի ֆուտբոլիստներ, ձեռքբերումներ, նպատակներ, դժվարություններ և ապագայի մեծ ծրագրեր. պատմում են ակումբի հիմնադիրներն ու ֆուտբոլիստները: Ակումբը ստեղծվել է մեկ տարի առաջ Փարաքար-Թաիրով համայնքում և այս պահին ունի 3 տարիքային խմբերի ավելի քան 80 ֆուտբոլիստներ, ովքեր կանոնավոր կերպով մասնակցում են ամենօրյա մարզումներին և միջթիմային խաղերին:

Հիմնադիրներ

Հայկ Նարիմանյան-ակումբի հիմնադիր նախագահ, երկարամյա մարզիչ, զուգահեռ մարզչական գործունեություն է ծավալում «Բանանց» և Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբներում: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու համար ՈՒԵՖԱ-ի կողմից նրան տրվել է «Ա» կարգի լիցենզավորում:

Արմեն Կոջամանյան-ակումբի փոխնախագահ, զուգահեռ աշխատում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված մարզչական գործունեության արտոնագիր և ավելի քան ութ տարվա մարզչական փորձ:

Հարություն Աբրահամյան համահիմնադիր  և Արթուր Ղազարյան- մարզիչներ: Արթուր Ղազարյանը դասավանդում է նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, համագործակցում «Արարատ Արմենիա» ակումբում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված «Բ» կարգի միջազգային մարզչական արտոնագիր:

Սամվել Ադամյան- ակումբի բարեկամ:

Ակումբի ստեղծման նպատակը

Հենց սկզբից որոշվել է ակումբը կոչել Մոնթե Մելքոնյանի անունով, և սա թե՛ մարզիչների և թե՛ ֆուտբոլիստների համար դարձավ պայքարելու, հաղթանակներ գրանցելու առաջին մոտիվացիան: «Մենք հերոս Մոնթեի անունն ենք կրում, իսկ դա շատ պատասխանատու և պարտավորեցնող է: Յուրաքանչյուր խաղի և ամենօրյա մարզումների ժամանակ մենք հենց այս գիտակցությամբ ենք մարզադաշտ դուրս գալիս»,- ասում են պատանի ֆուտբոլիստները:

Ավելի քան 30 տարվա ֆուտբոլային կարիերայի փորձառությամբ հիմնադիրները «Մոնթե Մելքոնյան» ակումբը ստեղծել են՝ մի քանի նպատակ հետապնդելով. նախ՝ նպաստել ֆուտբոլի զարգացմանը հատկապես մարզային համայնքներում, որոնք կտրված են մայրաքաղաքից, և տեղի պատանիները միշտ չէ, որ ժամանակ և հնարավորություն ունեն հաճախել ֆուտբոլի երևանյան հայտնի ակումբներում ու թիմերում: Մարզում նման ակումբ ունենալը լրացնում է այս բացը: Երկրորդ՝ ապահովել պատանիների ակտիվ ֆիզիկական կրթությունը և թույլ չտալ նրանց ազատ ժամանակը անարդյունավետ վատնել փողոցում: «Դեռ վաղ է ասել այս ակումբից ապագա քանի՞ լավ ֆուտբոլիստներ դուրս կգան, բայց որ ամուր, առողջ, ֆիզիկապես պատրաստված տղաներ, իսկ ապագայում բոլորը նաև լավ զինվորներ կլինեն, երկմտանք չկա»,- վստահեցնում են մարզիչները:

Ակումբի պայմանները

Նորաստեղծ ակումբում դեռ չլուծված խնդիրներ շատ կան, բայց սա ակումբի գործունեության վրա չի ազդում. ապագայի նկատմամբ լավատեսությամբ՝ մարզիչներն ու ֆուտբոլիստները շարունակում են առաջ շարժվել:

Ակումբում հույս ունեն նորոգված տեսնել Բանգլադեշ-Մերձավան մոտ 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ավտոկանգառի հետ միասին: Դա հնարավորություն կտա քաղաքային տրանսպորտի անխափան երթևեկությունն այս հատվածում, իսկ սա էլ իր հերթին այդ համայնքներից նոր մասնակիցների կբերի ակումբ:

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային  ակումբն առանձնանում է մյուս ակումբներից այն հանգամանքով, որ այստեղ դեռևս լիովին լուծված չէ մարզադաշտի և հանդերձարանների հարցը: Դաշտը բարեկարգման կարիք ունի, իսկ հանդերձարանները դեռ կիսակառույց են, անգամ ձմռան ցրտին ֆուտբոլիստները ստիպված են հանդերձափոխվել ոչ այնքան հարմարավետ պայմաններում: Բայց սա պատանիների համար հիասթափության պատճառ չէ: Պատանի ֆուտբոլիստները համառորեն մարզվում և համբերատար սպասում են ակումբի պայմանների բարեկարգմանը:

Մարզիչները հետևում և խրախուսում են ոչ միայն պատանիների ֆուտբոլային, այլ նաև կրթական առաջադիմությանը՝ մշտապես հորդորելով բարձր արդյունքներ գրանցել ոչ միայն մարզադաշտում, այլև դպրոցում: Ֆուտբոլիստների հետ մարզիչներն աշխատում են ոչ միայն տեխնիկա-տակտիկա զարգացնելու ուղղությամբ, այլև որպես հոգեբաններ, ինչը պակաս կարևոր չէ:

Ակումբում նաև պահպանվում են հակահամաճարակային սահմանված կանոնները: Առողջական վիճակի մասին հատուկ բժշկական քաղվածքը տեղամասային բուժհաստատությունից և յուրաքանչյուր մարզումից առաջ ջերմաչափումը պարտադիր են:

Միջթիմային խաղեր, մեծ ֆուտբոլային երազանքներ

«Մոնթե Մելքոնյան» ակումբն արդեն բազմաթիվ հաջողված միջթիմային հանդիպումներ է ունեցել Ավանի ֆուտբոլի ակադեմիայի, «Արարատ Արմենիայի», Արմավիրի «Սարդարապատ», Մուսալեռի «Վեստ Արմենիա», «Միկա», «Նոա» և այլ թիմերի ու ակումբների հետ: Ակումից ֆուտբոլիստներից ոմանք արդեն ընտրվել են՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-15-ը 05 թիմը մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:

«Սպորտը, հատկապես թիմային սպորտը, ինչպիսին ֆուտբոլն է, դրական է անդրադառնում պատանիների թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական դաստիարակության վրա: Թիմային մտածելակերպ, պայքարելու-հաղթելու ցանկություն, խաղային տեխնիկա, ֆիզիկական պատրաստվածություն ունեցող, մրցակցությունից չվախեցող, ամուր կամքի տեր պատանիներ են ակումբի կազմում, ովքեր թե՛ մայրաքաղաքից և թե՛ հարակից տարբեր համայնքներից երկար ճանապարհ են կտրում-անցնում, որպեսզի հենց ազգային հերոսի անունը կրող ակումբում սկսեն իրենց ֆուտբոլային կարիերան»,- ասում են մարզիչները:

Պատանի ֆուտբոլիստներ

Սարգիս Սարգսյան- «Ակումբի հիմնադրման առաջին օրից մարզվում եմ այստեղ, Փարաքար համայնքից եմ, մեր համայնքում նման ֆուտբոլային ակումբ ունենալը մեծ երազանք էր, քանի որ ստիպված չենք շաբաթը մի քանի անգամ հասնել Երևան և մարզվել որևէ ակումբում. այստեղ և՛ մոտ է և՛  անհամեմատ մատչելի, իսկ մարզիչները շատ պրոֆեսիոնալ են:   Հիմա նոր մրցաշարին ենք պատրաստվում, մի փոքր լարված ենք, որովհետև հերոս Մոնթեի անունն ենք կրում մեր մարզաշապիկներին, իսկ դա շատ պարտավորեցնող է»:

Դավիթ Հովհաննիսյանց- «Երկու ամիս է, ինչ ընկերոջս օրինակին հետևելով՝ մարզվում եմ այս ակումբում: Մալաթիա համայնքից եմ գալիս, մի քիչ դժվար է, ճանապարհ չկա, բայց,  միևնույն է, ես հավատում եմ ակումբին: Իմ ու մյուսների նպատակը հիմա մեկն է՝ C խմբում հաղթենք և անցնենք B խումբ: Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»:

Հովանավորներ

Ակումբի պայմանները քիչ թե շատ բարենպաստ են դառնում հենց հիմնադիր մարզիչների ջանքերով: Նրանք են մշակում դաշտը և լուծում պարբերաբար առաջացող տեխնիկական հարցերը, և այս ամենը՝ ի շահ ֆուտբոլի զարգացմանն ու այս պատանիների վաղվա մեծ ֆուտբոլային ապագայի:

Ակումբին հովանավորել է Թաիրով համայնքի գյուղապետը՝ Դավիթ Մինասյանը, ով հոգացել է Մոնթե 05 թիմի տրանսպորտային ծախսերը:  Ակումբին աջակցել է նաև CAR SERVICE CITY ընկերության հիմնադիր տնօրեն` Մհեր Հարությունյանը, Մուսա լեռ տպագրատան տնօրեն Ռուբեն Հարությունյանը։ Ակումբը ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունը՝ մարզային համայնքներում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու համար: Միշտ առաջ գնալու, նոր ձեռքբերումների ու ավելին անելու միշտ անելիք կա ակումբում: «Ուրախ կլինենք նոր համագործակցությունների ու հովանավորների հետ աշխատելու: Դեռ մեկ տարվա մեջ արդեն գրանցում ենք հաջողություններ, մարզիկների ոգևորությունն էլ անսահման է, դե պատկերացրեք ինչեր կարվեն նոր հովանավորների աջակցությամբ»:

Իսկ մեզ հետ կապվել հնարավոր է 095424212 հեռախոսահամարով կամ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով։

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Տե­ղի է ունե­ցել «Մայ­րիկ» ֆիլ­մի պրե­մի­ե­րան․ «Փաստ»Սյունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան. Շիրակում մառախուղ է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և կալանավորվել է Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ»Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ»Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե որեւէ բան ստորագրեն, հեղափոխություն կլինի. Հոխիկյան Գիտական խումբն ուսումնասիրում է հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները․ «Փաստ»Ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումներ Ջավախքում և Լարսում Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին. Էդուարդ Շարմազանով Չպատվաստվածները կմահանան Ինչպե՞ս է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համբավը դրվում հարցականի տակ․ «Փաստ»«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել «Մեզ միավորող արժեքները պետության ողնաշարն են»․ «Փաստ»«Աթլետիկը» չհաղթեց Բիլբաոյում, բայց հավասարվեց «Բարսելոնային»Երևանում մեքենաներ են այրվել․ կան տուժածներ Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»Քանի կարող են, վայելում են իշխանությունը. «Փաստ»«Հրապարակ».ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջ«Թափառող տնտեսության» մոդել ունենք, աղքատությունն ու գործազրկությունը կլանող ռազմավարություն չկա. «Փաստ»«Շարքային աշակերտը», «խաղաղության» ճառերն ու «ստվերված» կարևորագույն հարցերը. «Փաստ»«Հրապարակ».Ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորություններըՓորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման. «Փաստ»Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». «Փաստ»Ար­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ. «Փաստ»Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր ՄարտիրոսյանՆոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքումՓաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե ՀակոբյանԻնեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում. Վահե ՀակոբյանՎարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՈւՂԻՂ. Փաշինյանի, Ալիևի և Պուտինի բանակցությունները Սոչիում Եղվարդի ռազմական արդյունաբերության մեջ լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութեր, լուսանկարներ)Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Մարտական դիրքի կորուստ, զինծառայողների գերեվարում․ քրգործով կալանավորվել է ևս մեկ անձ Ադրբեջանցիները պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան են տեղակայել Գորիս-Կապան ավտոճանապարհին Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին Տարադրամի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Տարօրինակ նշանակումներ Հայաստանի կառավարությունում «Սև ուրբաթ» Ucom-ում. Մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների եւ սմարթֆոնների համար Հայաստան վերադարձված գերիներից մեկը մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայողն է Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել․ Պուտինը՝ Ալիևին «Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը Քիչ առաջ առեղծվածային դեպք Երևանում