Երևան, 29.Նոյեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է.ԿԲ Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանը Կառավարության հաշվարկները չեն արդարանում. աճը կլինի ավելի ցածր, քան կարծում էին «Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների ինչ-ինչ մուտիլովկաների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները». Կարեն Վրթանեսյան Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Մանկատան ո՞ր սաները կարող են դիմել՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար․ հայտնում է նախարարությունը Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին 7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Պերուում


Սահմանին և սահմանից ներս. ինչ է սպասվում գազի գնին.168.am

Տնտեսություն

Գազի ներմուծման գինը լուրջ գլխացավանք է դարձել իշխանության համար։ Ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այն շրջապտույտից, որի մեջ հայտնվել ենք։

Երեք տարի բանակցելուց հետո, ներմուծման գինը կրկին օրակարգում է։

Միջազգային շուկաներում արձանագրված ռեկորդային թանկացումը խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում։ Ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսվել են։

«Այս պահին բանակցություններ են ընթանում, և չեմ կարող որևէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ։ Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, ինչը հանգեցրել է բանակցային գործընթացի»,- վերջերս հայտարարեց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանը գազը ստանում է 165 դոլարով, մինչդեռ միջազգային շուկայում գինը մի պահ հասել էր 1,9 հազար դոլարի։ Հիմա էլ 1,2-1,3 հազար դոլարի սահմաններում է։ Գազի թանկացումը, ըստ Մ.Գրիգորյանի, բարդություններ է ստեղծում բանակցությունների առումով։

Չնայած միջազգային շուկաներում արձանագրվող բարձր գնաճին, Հայաստանը ձգտում է անփոփոխ պահել գազի ներմուծման գինը։ Հայտնի է, որ այն միշտ էլ կապված չի եղել միջազգային շուկաների գնային իրավիճակի հետ։ Բայց կա մի խնդիր, որը մեր ձեռքով ենք ստեղծել։

Եթե հիշում եք, անցած տարի, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով միջազգային շուկայում գազի գները նվազել էին, Հայաստանը շտապեց օգտվել առիթից և պահանջ ներկայացրեց ռուսական կողմին։ Նույն Մհեր Գրիգորյանը նամակով դիմեց «Գազպրոմի» ղեկավարությանը։

«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- դիմելով «Գազպրոմի» վարչության նախագահ Ա.Միլլերին՝ գրել էր Մ.Գրիգորյանը։

Դեռ այն ժամանակ շատերն էին զգուշացնում, որ միամտություն է Հայաստանին մատակարարվող գազի գինը կապել միջազգային շուկաների կոնյունկտուրայի հետ։ Դա հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։

Բայց լսող չեղավ։

Գների անկման շրջանում Հայաստանին մատակարարվող գազի էժանացման պահանջ ներկայացրած Մհեր Գրիգորյանը հիմա խոստովանում է, որ միջազգային շուկաներում գազի թանկացումը բարդություններ է ստեղծել բանակցություններում։

Այլ կերպ, բնականաբար, չէր էլ կարող լինել։ Եթե միջազգային շուկայի էժանացման պարագայում պահանջում ես էժանացնել գները, թանկանալու պարագայում՝ պետք է պատրաստ լինես թանկացման։ Սա պարզ տրամաբանություն է, որին հիմա բախվել ենք։ Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, կերևա առաջիկայում։

Ամեն դեպքում՝ դատելով փոխվարչապետի հայտարարություններից, իրավիճակն ամենևին էլ նպաստավոր չէր մեր համար։ Այս պահին հակվածությունն ավելի շուտ սահմանին գազի գնի բարձրացման ուղղությամբ է։

Վերջին անգամ գազի ներմուծումը սահմանին թանկացել է 2019թ.։ Այն ժամանակ գինը բարձրացավ 10 տոկոսով՝ 150-ից դառնալով 165 դոլար։

Ճիշտ է, առաջին տարում հաջողվեց խուսափել ներքին սակագների բարձրացումից, սակայն արդեն հաջորդ տարի գազամատակարարման համակարգում ի հայտ եկած խնդիրները ստիպեցին գնալ ներքին սակագների վերանայման։

2020թ. սակագները վերանայվեցին, և բեռն ամբողջությամբ դրվեց տնտեսության վրա։

Բնակչության համար սակագինը փաստացի մնաց անփոփոխ, բայց միայն արտաքուստ։ Տնտեսությունից ազդեցություններն աստիճանաբար փոխանցվեցին սպառողական շուկաներ։

Գազի թանկացումից տուժեցին հատկապես տնտեսության այն հատվածները, որոնք խթանելու նպատակով՝ ժամանակին արտոնյալ սակագներ էին կիրառել։ Խոսքը, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների և վերամշակման ոլորտի մասի է։ Հետևանքները տեսնում ենք՝ ինչպես արտադրության ծավալների, այնպես էլ՝ գների բարձրացման տեսքով։

Այն, որ այս տարի գյուղմթերքն անհամեմատ թանկ է, նաև դրա հետևանք է։

Ներքին սակագնի բարձրացումը, անշուշտ, բացասաբար է ազդել գազի սպառման ծավալների վրա։ Բայց ներմուծումը, միևնույն է, ավելացել է։

Առաջին կիսամյակում շուրջ 100 մլն խորանարդ մետրով ավել գազ է բերվել, չնայած այն հիմնականում չի գնացել ընդհանուր օգտագործման ոլորտ։

Բաշխման համակարգում, որտեղից սնվում են սպառողները, սպառումն անհամեմատ քիչ է ավելացել. 6 ամսում ընդամենը 6 մլն խորանարդ մետրով։ Այն էլ՝ հիմնականում բնակչության սպառման և ավտոգազալցակայաններում իրացվող գազի ծավալների ավելացման հաշվին։

Տարվա առաջին կեսին բաշխման համակարգում իրացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 85 մլն խորանարդ մետր գազ՝ 6 միլիոնով ավելի, քան անցած տարի։ 16-ական միլիոնով ավելացել է բնակչության և գազալցակայաններում սպառված գազի ծավալը։

Արդյունաբերության մեջ սպառումը նախորդ ճգնաժամային տարվանից ավելի է ընդամենը 3 միլիոն խորանարդով։ Այն էլ հավանաբար կապված է հանքարդյունաբերության և ընդերքի շահագործման ծավալների ավելացման հետ։

Գազի սպառումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչ տեմպերով է մեր տնտեսությունը դուրս գալիս ճգնաժամից։

Երբ անցած տարի, հասարակության աչքին լավամարդ երևալու համար, սակագնի բարձրացման բեռը դնում էին տնտեսության վրա՝ չէին ուզում ընդունել, որ դա վնասելու է տնտեսությանը։ Հիմա չպետք է զարմանալ, որ մեր տնտեսությունը չափազանց դանդաղ է հաղթահարում ճգնաժամի հետևանքները։ Ու դեռ չհաշված, որ առաջիկայում գազի ներքին սակագնի բարձրացման հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ։

Առայժմ քննարկումները վերաբերում են սահմանին վաճառվող գազի գնին։ Բայց եթե այդ քննարկումները ցանկալի արդյունք չտան, ապա կրկին բախվելու ենք ներքին սակագների վերանայմանը։ Այն, բնականաբար, լինելու է բարձրացման ուղղությամբ։ Դրա համար ներսում ևս պատճառներ կան։

Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա «ArmRobotics 2021» ինքնակառավարվող ռոբոտների առաջնությունըՊատրոն Դավոյից հակահերոս կերտել չհաջողվեց Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է.ԿԲՄիջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանը Կառավարության հաշվարկները չեն արդարանում. աճը կլինի ավելի ցածր, քան կարծում էին «Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների ինչ-ինչ մուտիլովկաների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները». Կարեն Վրթանեսյան Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Մանկատան ո՞ր սաները կարող են դիմել՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար․ հայտնում է նախարարությունը Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին 7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Պերուում Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թուրքմենստանի հետ մինչեւ 5 միլիարդ դոլարի չափով Նոր Զելանդիայում պատգամավորը ծննդաբերական ցավերի ժամանակ նախընտրել է հիվանդանոց գնալ հեծանիվ վարելով (լուսանկարներ) Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար.Սոնա Ռուբենյանի մոր գրառումըՀրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բռնկված հրդեհը Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել Ձյունառատ հեքիաթ. անհավանական գեղեցիկ ձմեռ Ճապոնիայում «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում». Ալիևը նոր հայտարարություն տարածեցԱշխարհում առաջին երկիրը փակեց սահմանները Covid-19-ի նոր շտամի պատճառով Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից Եվրոպական ինդեքսները նվազել են Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել «Ազատագրական շարժումը» երթ է անում դեպի Մայր Աթոռ. ՈՒՂԻՂ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ստորագրված համաձայնագիրը Ստեփանակերտի դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների աշակերտները կանցնեն առկա ուսուցման,մնացած դասարաներում կշարունակվի հեռավար ուսուցումը.շրջանների դպրոցները կգործեն առկա ուսուցմամբ ՀՀ-ի համար չինական ուղղության զարգացումը պիտի լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից.այս իշխանությունը լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է դրան, կամ բացառում.Աբրահամյան Պատրաստ ե՞նք այսպիսի ցավի. Արմեն Աշոտյան Ավելի քան 50 ռուս դիվանագետ կլքի ԱՄՆ-ն. Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Հայաստաում հաստատվել է կորոնավիրուսով վարակվկվելու 409, մահվան՝ 30 նոր դեպք ՌԴ ՊՆ-ն գերիների մասին հայտարարւթյուն է տարածելՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները 73 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին Առուշ Առուշանյանի աջակիցները հայտարարություն են տարածելԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում Մահացել է լրագրող Արա Գալոյանը Օդի ջերմաստիճանը կփոխվիՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար Բնության ուժը. տորնադոներ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Պայթյուն Գյումրիում․ կա տուժած Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը «Ինտերն» ուժեղ էր «Վենեցիայից» (տեսանյութ) Հող ազատագրածը հող հանձնողի հետ չի բանավիճումԷդուարդ Բաբայանը հանդիպել է Աբովյանի ուսուցիչների հետԿոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավորՄոսկվան ամրագրեց խաղի կանոնները. ի՞նչ է ենթադրում եռակողմ հայտարարությունը Առողջապահության նախարարությունը` «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասին