Սև օղի, որն այլ հեղուկների հետ խառնվելիս փոխում է իր գույնը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Աշխարհում օղին ունի բազմաթիվ ապրանքանիշեր և տարատեսակներ: Բայց «Blavod» օղին առանձնահատուկ է : Բանն այն է, որ առաջին անգամ օղուն հաղորդել են սև գույն: Սև օղու գյուտի պատմությունը բնորոշ չէ այլ օղիների գյուտին: Դրա գյուտարարը ոչ թե քիմիկոս կամ գինեգործ է եղել, այլ մարկետոլոգ Մարկ Դորմանը: Այդ գաղափարը մատուցողն է տվել Դորմ անին՝ նույ նիսկ չիմանալով , ո ր նման անգնահատելի միտք է տալ իս: Մատուցողը պարզապես հստակեցրել է Դորմանի պատվերը՝ հարցնելով, թե արդյոք նրան բերի կաթո՞վ սուրճ, թե՞ սև սուրճ: Հետո Մարկը միտք է հղացել. «Իսկ ինչո՞ւ չ ստեղծել սև օղի » :
Որպես մարկետոլոգ՝ նա գիտակցել է, որ սև գույնը միշտ է մոդայիկ և պահանջ ված, և այդ գույ նի օղին նոուհաու կդառնա ալկոհոլային խմիչքների ոլորտում: Դորմանի ընտանիքն ու ընկերները աջակցել են նրան, և 1996 թվականին Մեծ Բրիտանիայում նա Էվին Օլլինջերի հետ համատեղ բրենդավորել և հիմնադրել է The Original Black Vodka ընկերությունը: Նման կերպ էլ ծնվել է սև օղին՝ «Blavod»-ը: Թունդ ալկոհոլային ըմպելիքին մուգ գույն տալը խնդիր չէ. կոնյակի, ռոմի, լիկյորների և վիսկիի շատ տեսակներ ունեն մուգ գույն, իսկ որոշ բալզամներ հիմնականում սև են: Դժվարությունն այն էր, որ ստացված արտադրանքը օրգանոլեպտիկ ցուցանիշների տեսանկյունից պետք է հենց օղի մնար, չունենար կողմնակի հոտ և համ, իսկ ներկանյութը չպետք է անգամ փոքր աստիճանի ներկեր բերանի խոռոչը և, այլ հեղուկների հետ խառնելիս, չպղտորվեր: Այդ երանգի ալկոհոլային ըմպել իք ստանալու համար օգտագործվել է կատեխու ակացիայի մզվածքը:
Այդ բնական ներկը բացարձակապես անհամ ու անհոտ է, ուստի գրեթե անհնար է տարբերել սովորական օղու համը սև օղու համից: Հետաքրքիր է, որ կատեխուն բացարձակապես չի գունավորում խմիչք օգտագործողի բերանը, բայց այն հիանալի կերպով գունավորում է հենց օղին: Ստացվել է 40 % թնդությամբ թափանցիկ սև մաքուր օղի: Այն ունի նույն «սպիտակ» օղու համը, բայց գույնով հիշեցնում է նոսրացած թանաք: Օղու գույնը մաքուր սև չէ, այլ ունի թեթև կանաչավուն երանգով փայլող սև-կապույտ գույն: Ամբողջ աշխարհն է գնահատել «Blavod» սև օղին, թեպետ այն էժան չես համարի. 30 դոլար պետք է վճարել մեկ լիտր նման խմիչքի համար:
Ներկայումս այդ օղին Մեծ Բրիտանիայի բոլոր երիտասարդական երեկույթների Midnight Sun գերժամանակակից կոկ տեյ լի հիմ ն ա կան բա ղադր ի չ ն է : «Blavod» օղուն նարնջի հյութ խառնելիս այն միանգամից դառնում է կանաչավուն, ջրի հետ խառնվելիս ըմպելիքի գույնը մի փոքր արծաթափայլ է դառնում, լոռամրգի հյութի հետ օղին ստանում է գեղեցիկ մանուշակագույն երանգ: Դրանից բացի, այդ օղին, շնորհիվ իր գույնի, Ամերիկայում դարձել է Հելոուինի տոնակատարության խորհրդանիշ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում