Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան


Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը

Հարցազրույց
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը:
 
Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: 
 
«Tasnim» լ/գ - Շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար: Կառաջարկեմ այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և մեր երկկողմ հարաբերություններին: Սկզբում սկսենք հայ-իրանական հարաբերություններից, որովհետև այն ավելի հետաքրքիր է և մասնավորապես 2018թ-ին Պարոն Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ձևավորումից հետո թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում մեր երկու երկրների միջև հարաբերությունները գնալով զարգանում են: Այս զարգացումն ընդդեմ խոսակցությունների, շշուկների և կեղծ տեղեկատվության է, թե իբր Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն: Այս համատեքստում ուզում եմ հարցնել` ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը մտադի՞ր է շարունակել մինչև 2020թ. գրանցված հայ-իրանական փոխգործակցության արդյունքներն ու ընթացիկ ծրագրերը:
 
Ա. Գրիգորյան - Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Ինչ վերաբերվում է հարցերին, նախ ուզում եմ նշել, որ մեզ տարբեր տեսակի մեղադրանքներ են ներկայացվել ինչ-որ արտաքին ուղղություն ունենալու վերաբերյալ: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները հենց 2020թ-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց Իրանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Այս հայտարարությունը նաև հաստատում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայտարարությունը նաև ստացավ միս ու արյուն երկու երկրների բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումները հաստատեցին մեր հարաբերությունների այդ բնույթը: Օգոստոսին Փաշինյանը Թեհրանում հանդիպեց նախագահ Ռայիսիին և այնուհետև Դուշանբեյում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը. կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
 
«Tasnim» լ/գ - Տնտեսական և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունեն:
 
Ա. Գրիգորյան - Տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Գիտեք, որ այս ոլորտում Իրանն և Հայաստանն ինտենսիվ համագործակցում են: Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք: Ինչպես նշեցի՝ վերջերս վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև երկու հանդիպումների օրակարգը ներառել է նաև տնտեսության ոլորտը և քննարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որպեսզի էլ ավելի ինտենսիվ աշխատենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու և մերձեցնելու համար:
 
«Tasnim» լ/գ - Շուրջ երկու շաբաթ է անցել պատերազմի մեկ ամյակից, որն ողջ տարածաշրջանն տակնուվրա արեց: Այդ պատերազմից հետո տարբեր տարատեսակ ճգնաժամեր, խնդիրներ առաջացան: Այս ճգնաժամի առաջացրած խնդիրներից մեկն էլ վերաբերում է հրադադարի հաստատման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ստորագրմանն, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև ու տարակարծությունների առիթ դարձավ: Երկրորդ հարցն, որը տարբեր հարցեր առաջացրեց՝ վերաբերվում է ապաշրջափակման գործընթացին և Նախիջևանը Մեղրիին կապող ճանապարհին ու Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Ղարաբաղին: Այս հարցերը և հատկապես Կովկասյան տարածաշրջանը մեծ կարևորություն ունեն Իրանի համար: Կխնդրեի այս հարցերի վերաբերյալ ձեր պարզաբանումները ներկայացնեիք:
 
Ա. Գրիգորյան - Իսկապես, եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Այս մոտեցումը մենք փոխանցել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել ենք սրա մասին: Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել:
 
«Tasnim» լ/գ - Ռուսաստանի փոխվարչապետը վերջերս հայտարարել է, որ անցնող ինն ամիսների ընթացքում փոխվարչապետների աշխատանքային խմբում միջանցքի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել, միջանցքի հարց չկա: Հակառակ այդ հայտարարությանն Իլհամ Ալիևը հայտարարում է, որ միջանցքը բացելու են, լինի դա բանակցությունների միջոցով, թե՝ ուժի: Արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը սպառնալիք է, թե՞ որպես ուժի ցուցադրություն է փորձում ներկայացնել:
 
Ա. Գրիգորյան - Դուք շատ ճիշտ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի մասին որևէ քննարկում չկա և փոխվարչապետների մակարդակում ստեղծված աշխատանքային խմբում միջանցքի մասին որևէ հարց չի քննարկվում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն այս հարցում ունեն միասնական մոտեցում: Ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարություններին՝ նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին:
 
«Tasnim» լ/գ - Այսինքն իր հայտարարություններն ընթացող բանակցությունների շրջանակից դու՞րս են:
 
Ա. Գրիգորյան - Այո: Ինչ վերաբերվում է ուժի ցուցադրությանն, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս:
«Tasnim» լ/գ - Իրանը հայտարարել է, որ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գիծն է և թույլ չի տա, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան: Բայց այդ հավաստիացումներից դուրս կան նաև շշուկներ և որոշ տեսակետներ, համաձայն որոնց հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն կայացվի՝ համաձայն որի տարածքների փոխանակում տեղի կունենա: Հայաստանը հարավում միջանցք կտրամադրի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ Հայաստանին տարածք կտրամադրի հյուսիսում: Այսինքն` Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա:
Այս տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների հետևում ստվերային համաձայնություններ լինեն: Այս առընչությամբ խնդրում ենք, որ Դուք շատ հստակ ու պարզ այս շշուկների և մտահոգությունների վերաբերյալ Ձեր ուղերձը հղեք:
 
Ա. Գրիգորյան - Իսկապես, դրանք շշուկներ են, ավելին՝ կեղծ շշուկներ: Քանի որ հնարվորություն կա խոսելու իրանական հանրության և պաշտոնատար անձանց հետ հրապարակային՝ ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Դուք ինքներդ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չկա: Մենք ինքներս հայտարարել ենք, որ այդպիսի բանակցություններ չենք վարել և չենք վարելու: Ընդհանրապես միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ: Ի դեպ այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
 
Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը: Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս:
 
Եվ իսկապես, վերադառնալով շշուկների թեմային կամ տարածքային փոխանակումներին՝ ուզում եմ հստակ նշել, որ նման որևէ հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու: Հնարավոր է միայն քննարկել ապաշրջափակման տրամաբանության մեջ, ինչպես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում է: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ստանալու օգտվել Ադրբեջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներից: Ադրբեջանն էլ իր հերթին՝ հնարավորություն է ստանալու օգտվել Հայաստանի ճանապարհներից և կապվել Նախիջևանի հետ:
 
Այս ենթակառուցվածքների ապաշրջափակման լայն կոնտեքստում ավելի կարևոր մի ուղղություն կա: Երևանը հնարավոր է երկաթգծի ենթակառուցվածքների միջոցով Նախիջևանով հասնի Ջուլֆա (Իրան), իսկ այնտեղից մինչև Պարսից ծոց և Չաբահար նավահանգիստ. բոլոր ենթակառուցվածքները բացվում են մեզ համար: Իրանն էլ հնարավորություն է ստանում կապվել Երևանի, Թբիլիսիի հետ, ինչպես նաև արտահանել ապրանքներ և ծառայություններ դեպի Եվրոպա: Մենք ապաշրջափակումն այսպես ենք տեսնում:
 
«Tasnim» լ/գ - Դուք խոսեցիք ճանապարհների ապաշրջափակման մասին, այդ համատեքստում ուզում եմ անդրադառնալ Հայաստանի տարածքում հյուսիսը հարավին կապող ճանապարհին, որով իրանական բեռնատարները տարանցում են իրականացնում: Այստեղ խնդիրներ են առաջացել և գիտենք նաև, որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհ է կառուցում: Խնդրում եմ, այս հարցերի վերաբերյալ մի փոքր պարզաբանեք:
 
Ա. Գրիգորյան - Դուք ճիշտ նշեցիք, իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1մլդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք: Եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա մենք կարծում ենք, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:
«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»