Երևան, 16.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են Այս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցի Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․+42 աստիճանի


«Ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է բիզնեսին ու շրջանառությանը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք շրջանառության զգալի կորուստ ենք ունենալու, որը մանավանդ այս սեզոնին ոչ մի կերպ չի նպաստելու ոլորտի հետագա առողջացմանը:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի դիտարկումն է՝ կապված հնարավոր նոր սահմանափակումների հետ: Նշենք, որ Covid-19 վարակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը մշակում է մի նախագիծ, ըստ որի, ժամանցի վայրեր, այդ թվում՝ ռեստորաններ այցելելու համար պատվաստված լինելը կամ թեստավորվելը պարտադիր կդառնա: Աշոտ Բարսեղյանը սահմանափակումների երկու տեսակի մասին է մատնանշում, որոնք, ըստ էության, ընդունելի կլինեին:

«Սովորաբար այնպիսի միջոցներ են ձեռնարկվում, որ սահմանափակումները բիզնեսի վրա չազդեն, երկրորդ՝ պետությունը փոխհատուցում է բիզնեսի կրած վնասները: Մենք բոլորս լավ գիտակցում ենք, որ այս կառավարությունը դժվար թե կարողանա կամ ցանկանա փոխհատուցում տրամադրել: Հասկանալով սա՝ պետք է գիտակցենք, որ նման ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է մեր բիզնեսին ու շրջանառությանը: Բացի այդ, դժվար է լինելու դա իրագործել ու իրականացնել նշվածը: Շատ դժվար կլինի ապահովել նաև այդ հնարավոր օրինագծի կիրառական մասը:

Այլ խնդիր էլ կա: Ինչպես իրավացիորեն նշեցին շատերը, ռեստորանային ոլորտը վերջինն է, որի նկատմամբ կարելի է այդ սահմանափակումները կիրառել: Օրինակ՝ նախօրեին առողջապահության նախարարությունը և, առհասարակ, կառավարությունը «մաստեր կլաս» ցույց տվեց ՊՇՌ թեստ հանձնելու կազմակերպման առումով: Իրականում պարզապես հերթ կազմակերպեց: Դժվա՞ր էր էլեկտրոնային հարթակ ստեղծել, մարդկանց հերթագրել, ժամ սահմանել ու հենց այդ ժամին թեստավորում կազմակերպել: Այսինքն, պարզունակ կազմակերպչական կարողություններ անգամ չկան»,-ասաց նա՝ նշելով, որ կարող էին դիմել բիզնեսին, ու ամեն ինչ այլ կերպ կկազմակերպվեր:

«Գնացեք օդանավակայան, տեսեք, թե փետրվարից ինչ է կատարվում: Հայտարարել են ստերիլ զոնա, ու ստերիլ զոնայի աջ ու ձախ կողմերում հազարից ավելի մարդիկ, իրար գլխի հավաքված, կանգնած են: Այդպիսի վայրերում վարակը չի՞ տարածվում: Էլ չեմ խոսում հասարակական տրանսպորտի մասին: Մինչդեռ հասարակական սննդի ոլորտն այն ոլորտն է, որտեղ մարդիկ իրարից բավականին հեռավորության վրա են նստած, կուտակումներ չկան ու սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են, ինչը նախ հենց մեր բիզնես շահերից է բխում»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ խնդիրն ավելի գլոբալ ենթատեքստ ունի: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության դաշտում է խնդիրը, որն առանց հաշվի առնելու առողջապահական խնդիրները՝ ամբողջությամբ քաղաքականացրել է այս թեման ու շարունակում է ուղիղ կառավարել ազգային առողջապահական հիմնարկները: Մեր առողջապահական հիմնարկը ևս ԱՀԿ-ի ուղիղ ենթակայության տակ է: Այնտեղից ինչ հրահանգ ուղարկեն, այստեղ ոչ թե ի գիտություն, այլ ի կատարում են ընդունում: Այս մարդիկ այս հրահանգները կատարելով՝ պարզ չէ, թե ի՞նչ օրակարգ են առաջ բերում»,-ասաց նա:

Աշոտ Բարսեղյանը Մոսկվայի օրինակը բերեց. «Մոսկվայի քաղաքապետը նախօրեին հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տա, որ համաճարակի պատճառով քաղաքը կանգնի: Ու չնայած մեզ մոտ ստեղծված հուժկու պատկերին, հիվանդությունը կարելի է առողջապահական մեթոդներով կառավարել: Երբ իրենք փորձում են ոչ թե առողջապահական մեթոդներով, այլ տնտեսական սահմանափակումների ու սանկցիաների միջոցով կառավարել, ապա այդ ճանապարհն իրենց ոչ մի տեղ չի տանելու: Դա «տուպիկ» է, իրենք չեն կարողանալու վերահսկել ռեստորանային, հյուրընկալության ոլորտները: Ու վերջապես հարց է, թե ո՞ւմ դեմ են աշխատում: Ռեստորանային ոլորտի՞, որն ուղիղ կապ ունի տուրիզմի հետ: Այն գերակա ճյուղ է, ու մեր բյուջեի մի զգալի մասը կախված է տուրիստական հոսքերից: Իսկ առողջապահության տարբեր մասնագետների կողմից առողջապահության մասին մտածելու պաթոսային տեքստերը ոչ մի վստահություն չեն ներշնչում մեր՝ բիզնեսի ներկայացուցիչներիս մոտ»:

Ոլորտի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս առումով մեկ այլ հարց էլ է առաջանում. «Տոտալ աղքատության տանենք երկիրը, բայց ասենք, որ դա ինչ-որ առողջական խնդի՞ր է լուծում: Այս ամենի մեջ տրամաբանական կապ չկա: Բացի այդ, առողջապահական խնդիրներով ու հարցերով պետք է զբաղվեն համապատասխան որակավորում ունեցող անձինք, ոլորտը հենց նրանք պետք է ղեկավարեն, ինչը մեզ մոտ բացակայում է»:

Աշոտ Բարսեղյանը նշեց, որ չեն պատրաստվում որևէ առաջարկ ներկայացնել նախագիծը մշակողներին. «Ե՞րբ են լսել: Հակածխախոտային օրենքի նախագծի պարագայում փոխնախարար հանդիսացող Լենա Նանուշյանը եկել ու ԱԺ ամբիոնից մատ էր թափ տալիս պատգամավորների վրա ու ասում՝ այս օրենքը պիտի ընդունեք: Խնդիրն այն է, որ խախտված է յուրաքանչյուր մեխանիզմ, կարևոր չէ, թե ինչ է ասված, ինչ է գրված նախագծում, բայց իրենք «զոռբայությամբ» անցկացրեցին մի օրենք, որն ուղիղ հարվածում է նաև մեր պետական բյուջեին: Մեծ հաշվով, մեր պաշտոնյաները նույնիսկ չեն էլ փորձում տեղայնացնել որևէ նախաձեռնություն: Հրահանգը ստանում են և իրականացնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինժեներները սովորել են արևային մարտկոցները տեղադրել պատուհանների թափանցիկ ապակիների մեջ Առաջինը դեպքի վայր է ժամանել Ալեն ՍիմոնյանըՀղի կնոջ և երեխայի մասին անհեթեթ սպասումներ մի՛ տվեք հարազատներին․ չի՛ կարող լինել դեպք, որ չիմանանքՀրդեհ` Չարենցավանի ԲԿ-ի մոտՈրոշակի պատկերացում կունենանք, թե երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները․ փոխնախարաՀամապատասխան պատրաստվածություն չանցած քաղաքացուն չի կարելի թույլ տալ գործունեություն ծավալել աղետի գոտում. ԱԻՆ նախկին խոսնակԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներՊուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԱրաբական աշխարհը չեզոք է ՀՀ-ի նկատմամբ, բայց ռուսական գործոնը որոշակի հետաքրքրություն է ստեղծում․ ԳասպարյանԱզատություն Ավետիք Չալաբյանին. Բեռլինյան հանրահավաքի պահանջներից մեկը կլինի քաղբանտարկյալների ազատ արձակումըԵնթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են. ԱԻՆ խոսնակՊավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու. Комсомольская ПравдаՄասկը 6,9 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի արժեթղթերըՄի քանի կարևոր փաստ կապիկի ծաղիկի մասինԱշխարհն անցնում է ավելի կեղտոտ վառելիքի, քանի որ գազի գինն անցնում է բոլոր սահմաններըՀենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ«Ուժ հարազատներին ու մտերիմներին». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցավակցել է «Սուրմալու»–ի պայթյունի զոհերի հարազատներինԱռեղծվածային դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 33-ամյա կնոջՄեծ հույս ունեմ և սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն. Գարիկ ՊապոյանԼրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակԿես տարում՝ 88 միլիարդ դոլար․ Սաուդյան Aramco նավթային ընկերությունը կիսամյակային շահույթի ռեկորդ է սահմանել«Թշնամին Քարվաճառում՝ «արագյոլերում», «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ ՍևյանՆերկա պահին չենք հաստատում ողջ քաղաքացի գտնելու մասին տեղեկությունը. ԱԻ նախարարՔաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսելՍգո օր է հայտարարվելուՀնդկաստանի վարչապետը խոստացել է, որ առաջիկա 25 տարում երկիրը կդառնա զարգացած պետությունՄահացել է Բեռլինի պատվի վրա հանրահայտ «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակըԱլիևյան լրատվամիջոցները կոչ են անում «չեզոքացնել» Բերձորի և Աղավնոյի հայերինՓլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի«Ուշադիր հետևում եմ, մեկի մտքով չանցավ ձեռը գցի, մի բան գցի գրպանը. Լևոն Խաչատրյան«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել ենԱյս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցիԹուրքիայում 2-ամյա աղջնակը կծել է իրեն խայթած օձին ու սպանելՓրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դիԴոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազելԱրամ MP3-ն չեղարկել է իր համերգըՍթափեցնող պայթյուն եւ հավանական վարկածներԳնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարարՄթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներումՄահացել է բրիտանացի գրող Նիկոլաս Էվանսը«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինքՂազախստանի դպրոցներում մտադիր են փակել բոլոր ռուսալեզու դասարանները. լրատվամիջոցներԱԻՆ-ը հայտնում է 5 զոհերի անուններըԿա 17 անհետ կորած, որոնցից մեկը՝ Իրանի, մեկն էլ՝ ՌԴ քաղաքացիներ են․ երկու անհետ կորածներ հայտնվել ենՍտամբուլում ջրհեղեղ է. մարդիկ պայքարում են բնաղետի դեմ, կան տուժածներՄեկ մարդու վրեժխնդրություն Ավետիք Չալաբյանի նկատմամբՀանրության մեծ մասը դեգրադացվել է․ նրան չի հուզում Արցախի և Հայաստանի ճակատագիրը․ Նաիրա ԶոհրաբյանԲերձորից Աղավնո գնացող ճանապարհին ուժգին հրդեհ է բռնկվելՇները որոշակի հետք են գտել, տարվում են աշխատանքներ՝ տեսնելու այդ հատվածում մարդիկ կան, թե ոչ. ԱԻՆ