Երևան, 26.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Կորոնավիրուսով վարակվելը դարձրել եք էժան այլուրեքություն. Կարեն Ավագյան Ալեն Սիմոնյանը խիստ նախազգուշացրել է վարորդներին Բզկտված ԱՐՑԱԽ. ԶԱՐԴԱՆԱՇԵՆ. Արտակ Զաքարյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԱԴԱԹԱՇԵՆ. Արտակ Զաքարյան Նորընտիր ՄԻՊ-ը քամահրանքով էր պատասխանում մեր հարցերին, ցույց տալիս՝ ես գիտեմ՝ որ կողմում ով է նստած. Աննա Մկրտչյան Վերսկսում ենք «Հանուն Կյանքի» մարդասիրական ծրագիրը. Նարինե Մանուկյան Omicron-ի դեպքում ՊՇՌ թեստը դրական է միայն հիվանդության երկրորդ էտապում. Աշոտ Բարսեղյան ԱԺ նախագահի խոսնակը հորդորել է հերքել տարածվող տեղեկությունը Ամեն ինչ տեղը գցելու ժամանակը դեռ կգա. Տիգրան Աբրահամյան


Բաքուն հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը. ոչ մեկին պետք չէ պատերազմ, դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ն «Իրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը աստիճանաբար վերածվել է Բաքվի և Թեհրանի միջև սուր առճակատման: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, անցակետեր է տեղադրել և սկսել վարորդներից «ճանապարհային հարկ» գանձել:

Դա բարդացրել է Անդրկովկասի տարածքով իրանական ապրանքների անվճար տարանցումը Ռուսաստան: Զգուշավոր «քաղաքավարության փոխանակումից» հետո Թեհրանը սկսել է ավելի համարձակորեն խոսել սահմաններում Բաքվի գործողությունների մասին, և հոկտեմբերի սկզբին լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի ադրբեջանական ինքնավարության մոտ: Գրեթե անմիջապես դրան հաջորդել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Իրանի սահմանի մոտ: Դրանք ուղեկցվել են Իրանի հասցեին բավական համարձակ քննադատությամբ: Թեհրանը դա ուղղակի սադրանք է անվանել և զգուշացրել նրանց, ովքեր ձգտում են ապակայունացնել երկրի հյուսիսային սահմանները, իրենց պատրաստակամության մասին՝ տապալել «թշնամիների չարագործ նպատակները»: Ադրբեջանը չի լսել: Փոխարենը Բաքվում ցուցադրաբար փակել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը և Հուսեյնիե մզկիթը:

Իրանն արձագանքել է՝ արգելափակելով ադրբեջանական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: «Ադրբեջանի նման փոքր երկրի պաշտոնյաները չպետք է առյուծի պոչի հետ խաղան: Նրանք պետք է սթափվեն: Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա ճշգրիտ ուղղված հրթիռների ձայնից»,-զգուշացրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհսեն Դեհնավին: Ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանում նոր ապակայունացումը, և արդյո՞ք դա կարող է վերածվել իրական ռազմական հակամարտության: Այդ հարցերով PolitExpert- ին հարցազրույց է տվել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր տնօրինության նախկին ղեկավար գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

Հարց.- Ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան համարձակ արձագանքել Իրանի զորավարժություններին:

Պատասխան.- Հավանաբար, նա վախեցել է՝ հասկանալով, որ սխալ քայլեր է կատարել: Կոշտ հայտարարություններ են արվել, որին հաջորդել են որոշակի գործողություններ, այդ թվում ՝ զորքի դուրս բերումը սահման: Գուցե Բաքուն Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը: Սա արդեն ղարաբաղյան միլիցիա չէ, սա կանոնավոր ուժեղ բանակ է:

Հարց. - Հնարավո՞ր է նոր պատերազմ տարածաշրջանում: Պատասխան.- Ես կասեի, որ սա պատերազմ է Իրանի և Թուրքիայի ու Իսրայելի միջև: Բաքուն միայնակ ռիսկի չի դիմի՝ վատթարացնելով հարաբերությունները Թեհրանի հետ, նա պետք է հենվի Թուրքիայի կամ Իսրայելի ուժի և քաղաքական ազդեցության վրա: Իսկ Թուրքիան, ինչպես հիշում ենք, ՆԱՏՕ -ի անդամ է: Եվ, թերևս, դաշինքին ապավինելով է նա իրեն այդպես դրսևորում:

Հարց.- Իրանի իշխանությունները մշտապես նշում են Իսրայելին՝ իրենց հայտարարություններում մեղադրելով նրան տարածաշրջանում ապակայունացման փորձերի մեջ: Իրականում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թել Ավիվը:

Պատասխան.- Իսրայելի համար դա տոն է, երբ նրա հիմնական հակառակորդը՝ իսլամական աշխարհը, պատերազմում է ինքն իր հետ: Երբ թշնամին կենտրոնացած է ներսում առկա խնդիրների վրա, Իսրայելն ինքը վտանգի տակ չէ, ուստի Թել Ավիվը կնպաստի իսլամական աշխարհում անկայունության ներդրմանը, որպեսզի սուննիներն ու շիաները կարողանան պայքարել միմյանց միջև: Իսկ եթե նրանք չպայքարեն, ուրեմն նրանց կօգնեն. ինչ-որ կեղծ ահաբեկչական կազմակերպություններ կստեղծվեն և այլն: Սա Իսրայելի քաղաքական ռազմավարությունն է: Այսպիսով, դա ձեռնտու է նրան:

Հարց.- Կարո՞ղ է Ադրբեջանը օգտագործման համար Իսրայելին տրամադրել իր ռազմակայանը:

Պատասխան.- Չի բացառվում: Իրանի, Սիրիայի կամ այլ երկրների դեմ ագրեսիա ցուցաբերելով՝ Իսրայելը, որպես կանոն, պատասխանատվության բեռ չի զգում. նա միջազգային իրավունքի շրջանակներից դուրս է, քանի որ դրա հետևում կանգնած է ԱՄՆ -ը: Այսպիսով, նա կարող է գնալ դրան:

Հարց.- Ո՞վ կհաղթի նոր պատերազմում, եթե դա տեղի ունենա:

Պատասխան.- Հաղթանակը կլինի, եթե հնարավոր լինի պատերազմից խուսափել և բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել: Ոչ մեկին պետք չէ պատերազմ: Դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը: Այս բոլոր խնդիրները լրիվ լուծելի են, ուստի ես կառաջարկեի հանգիստ բանակցություններ վարել: Կարծում եմ` Ադրբեջանը պատրաստ է դրան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ԱԺ նախագահը զրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ«Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը «Երևան մոլ»-ում բացեց իր խանութ-բարը. (Տեսանյութ, լուսանկարներ)Մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման նախագիծՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակովՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան Կորոնավիրուսով վարակվելը դարձրել եք էժան այլուրեքություն. Կարեն Ավագյան Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա Մկրտչյան Ալեն Սիմոնյանը խիստ նախազգուշացրել է վարորդներին Բզկտված ԱՐՑԱԽ. ԶԱՐԴԱՆԱՇԵՆ. Արտակ Զաքարյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԱԴԱԹԱՇԵՆ. Արտակ Զաքարյան Նորընտիր ՄԻՊ-ը քամահրանքով էր պատասխանում մեր հարցերին, ցույց տալիս՝ ես գիտեմ՝ որ կողմում ով է նստած. Աննա Մկրտչյան Վերսկսում ենք «Հանուն Կյանքի» մարդասիրական ծրագիրը. Նարինե Մանուկյան Omicron-ի դեպքում ՊՇՌ թեստը դրական է միայն հիվանդության երկրորդ էտապում. Աշոտ Բարսեղյան ԱԺ նախագահի խոսնակը հորդորել է հերքել տարածվող տեղեկությունը Ամեն ինչ տեղը գցելու ժամանակը դեռ կգա. Տիգրան Աբրահամյան ՆԱՏՕ-ն (ԱՄՆ, Թուրքիա …) անկախ ազգերի և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը. «Ժողովուրդ»Փնտրվում է նախագահ. «Ժողովուրդ»«Հրապարակ».Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության  քննությունը «Հրապարակ».Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի շահերը համընկնում են». Արթուր ՂազինյանԵրևանի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի «Օմիկրոն»-ի ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, կա նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ 88 տարեկանում մահացել է մարզիչ Ռաֆայել Մարգարյանը Լուկաշենկոն կոչ է արել պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան Պապիկյանի հարսանիքին Փաշինյանից QR կոդ են պահանջել Այ միամիտներ, Սևանն ու Երևանը վաղուց արդեն Ալիևինն են․ Խաչիկ Մանուկյան Ֆեյսբուքյան գրառումը մեկնաբանած քաղաքացին հրավիրվել է ոստիկանություն Չոբանյանը խոստանում է նպաստել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Սպասվա՞ծ, թե՞ անակնկալ հրաժարական Օրենքով գողը դատի է տվել Վրաստանի նախագահին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ․ նիստը հետաձգվեց Նիկոլի սահմանադրական տրյուկըԴեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի Սահմանազատումը կբացառեր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը. Բորդյուժա Արաբական ծովում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները Թուրքիան նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մարզեր Հունվարի 28-ը՝ Հայրենյաց պաշտպանի օրը, Արցախում ոչ աշխատանքային օր է «Աշակերտների 8-11 տոկոսը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել». Անդրեասյանը մտահոգված է Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը՝ 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է Ադրբեջանցիները ոչխարները չվերադարձնելու նոր պատճառ են գտել Դասական աչքկապոցի՝ անմեղ ձևակերպումներովԱրմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը (ուղիղ) Հակոբ Սիմիդյանը` ՇՄ նոր փոխնախարարի մասինՈւկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ ճգնաժամը Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել. Տիգրան Աբրահամյան