Երևան, 27.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թվացիալ ամեղսունակությո՞ւն, թե՞ գիտակցված անբարոյականություն ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով. Ռոբերտ Հայրապետյան Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները. ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Ձեր 20. 000-ը ձեր գլխին տվեք, հեյվա՞ն եք, չե՞ք ամաչում. արցախցի տեղահանվածներն ակցիա են անցկացնում Ազգն ընտրել է ՔՊ-ին, ՔՊ-ն՝ վարչապետին, վարչապետը՝ նախարարներին․ ազգն այդ մարդկանց հետ ունի մեծ հույսեր, չափազանց անպատասխանատու է առաջին իսկ հարմար առիթով գնալ․ Վահան Քերոբյան Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով է ընկել. Վահան Քերոբյան Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին (տեսանյութ)


Դավիթ Տոնոյանը պահանջով է հանդես եկել

Հասարակություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հաղորդագրությամբ:

«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021 թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Թվացիալ ամեղսունակությո՞ւն, թե՞ գիտակցված անբարոյականությունԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով. Ռոբերտ Հայրապետյան Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները. ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Ձեր 20. 000-ը ձեր գլխին տվեք, հեյվա՞ն եք, չե՞ք ամաչում. արցախցի տեղահանվածներն ակցիա են անցկացնումԱզգն ընտրել է ՔՊ-ին, ՔՊ-ն՝ վարչապետին, վարչապետը՝ նախարարներին․ ազգն այդ մարդկանց հետ ունի մեծ հույսեր, չափազանց անպատասխանատու է առաջին իսկ հարմար առիթով գնալ․ Վահան Քերոբյան Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով է ընկել. Վահան Քերոբյան Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին (տեսանյութ) Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Մայր թատրոնը 100 տարեկան է Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից Այս շաբաթ գտնվում ենք կորոնավիրուսի պրոգրեսիվ աճի շրջանում. Անահիտ Ավանեսյան Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30-ամյակը. Արթուր Ղազինյան Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի մոտ «Զվարթնոց»-ում կեղծ բացասական թեստ պատրաստելու և իրացնելու կասկածով քրգործեր են հարուցվել․ ԱԱՏՄ Օդի ջերմաստիճանը կնվազիԲրինզա պանիրն ու իր «երկվորյակ եղբայրները»․ «Փաստ»Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. այն վարում է Մհեր Գրիգորյանը. ՈւղիղԿորոնավիրուսային իրավիճակը՝ ՀՀ-ումԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Տիեզերքը հայտարարվել է ամբողջ մարդկության հարստություն․ «Փաստ»ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Կորած զինծառայողը ամուսնացած է, ունի երեք երեխա. Տիգրան Աբրահամյան Լեռնային Ղարաբաղում նոր ջրատար կկառուցվի. ՌԴ ՊՆ Ինչո՞ւ է Բաքուն սկսել անհանգստանալ ՀԱԷԿ-ի անվտանգությամբ․ «Փաստ»Բզկտված ԱՐՑԱԽ. ՇԵԽԵՐ. Արտակ Զաքարյան Դիրքերից պայմանագրային զինծառայող է կորել. ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածում Աշոտ Մինասյանն (Աշոտ Երկաթ) ազատ արձակվեց․ տեսանյութ Ոսկու գինը նվազում է Հայաստանի նախագահի հեռանալը կարո՞ղ է նոր լայնածավալ իրադարձությունների նախազգուշացում լինել․ «Փաստ»Լարսի ճնապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Մատաղիսի ուղղությամբ աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել «Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ազգային և պետական անվտանգության խնդիր է»․ «Փաստ»Գործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակըՆավթն էժանանում է Մեր երկիրն ի վերջո լավ ապագա է ունենալու, որը ոչ մի կապ չունի ներկայիս կապիտուլացված խունտայի հետ. Արտակ Զաքարյան Ադրբեջանը մեկնարկում պոկում է արձանագրել և բարեփոխումների առումով առաջ է պոկվել՝ լուրջ սպառնալիք ստեղծելով Հայաստանի և Արցախի համար. Տիգրան Աբրահամյան Տեղադրված նկարը պատահական չէ. Էդուարդ Շարմազանով «Երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների»․ «Փաստ»Մոսկվայում բռնաբարել են բելառուսական համալսարանի ամենագեղեցիկ ուսանողուհուն Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերում«Մեկ տարի հետո Փաշինյանի ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից». անձնիշխան համակարգի ձևավորման ավարտական ակորդները․ «Փաստ»Աֆրիկյան ազգերի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը Գյուղատնտեսությունն ամբողջովին բախտի քմահաճույքին են թողել․ «Փաստ»Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ. գաղտնիքի գործով խումբ են ստեղծել. «Ժողովուրդ»Անգերազանցելի վարպետը. ինչի՞ է նախապատրաստում Փաշինյանը․ «Փաստ»«Այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը․ «Փաստ»«Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները»․ «Փաստ»