Yerevan, 25.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

Culture

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսում անցկացվեցին հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ դասական երաժշտության հիմնադիր Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Հիշեցնենք, որ հոբելյանը 3 երկրների, այդ թվում`Վրաստանի հայտով, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնական ծրագրերի օրակարգում:

Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ, «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները: 

2-օրյա ծրագիրը իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի համագործակցությամբ՝ օրհնությամբ և աջակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Միջոցառումներին մասնակցում էին Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորած պատվիրակության անդամները:  

Միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Բազմազան ծրագրի շրջանակում բացվեց ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրի հետ: Միջոցառումը վարում էին կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանը: 

Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցներ, արվեստասեր  հասարակայնության ներկայացուցիչներ:

Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը: «Ես առաջին անգամ եմ Վրաստանում, իսկ երբ Սպենդիարյանն առաջին անգամ եղավ Թիֆլիսում, նա իր կնոջը մի նամակ գրեց, որ չի կարող շուտ տուն գալ և մերժել բոլոր հրավերները, որովհետև այստեղ հյուրը համարվում է սրբություն: Նույն կերպով մեզ ընդունեցին: Շնորհակալություն եմ հայտնում թիֆլիսյան ջերմության համար», - իր ողջույնի խոսքում նշեց Մ. Օթարյանը:  

Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես եկավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս` Թինաթին Բարկալայիան:

Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսեց Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը: Նա ընդգծեց միջոցառման խորհուրդը. «Շատ ուրախ եմ, որ չնայած դժվարություններին, մեր մեծերի` Սպենդիարյանի և Թումանյանի օրհնությամբ և մեծ ջանքեր գործադրած մարդկանց շնորհիվ, Երևանում գործող երկու թանգարաններս կարողացանք կյանքի կոչել այս միջոցառումը: Երկու օր պիտի խոսենք այն մեծ կամրջի մասին, որ Թումանյանը փորձում էր լինել աշխարհի որևէ անկյունում գտնվող հայի և վրաց ժողովրդի միջև: Եվ այդ կարևոր դասը, առաքելությունն ու պատգամն իրենցից ստանալով` պիտի փորձենք այդ ամրությունը հաստատուն պահել»:

Տոնական տրամադրությունը  հոկտեմբերի 24-ին շարունակվեց Վիրահայոց թեմի «Հ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Հագեցած  2-օրյա միջոցառումները բարձր գնահատվեցին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ  արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի,  Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից: Վերջինս Երևանի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանին նվիրեց «Զաքարիա Փալիաշվիլի» ալբոմը` փոխադարձաբար ստանալով Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի հոբելյանական հրատարակությունը:

Կոմպոզիտորի Երևանի տուն-թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ա. Սպենդիարյան 150»  հուշամեդալով:

Օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս՝ Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարեցին մեծ գրողի ժամացույցը:  

Թեմի 2 կենտրոններում կյանքի կոչված միջոցառումներին հնչեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ ունեցան «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը` կենտրոնի սան Անդրե Ակոբյանի և դհոլի դասարանի ուսուցիչ Սերգեյ Մալխասյանի նվագակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը:  Օրվա տոնական ոգուն համահունչ`  «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ներկայացմամբ իրար հաջորդեցին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ Դիանա Հարությունյանի, Անդրանիկ Մալխասյանի և  դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի կատարումները, ինչպես նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևայի,  պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովի ելույթները:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package