Երևան, 04.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կարևորն ընտրություններն են ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալը․ «Փաստ» Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ» «Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ» Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա․ «Փաստ» Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ» Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ» 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Դոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն ՈՒղիղ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը


Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս. Տիգրան Աբրահամյան

Բլոգ

Արտատպված է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածը` Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը` հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ:

Իրականում շփման գծում տիրող իրադրությունն ու սահմանազատման հետ կապված գործընթացները մի կողմից իրար հետ փոխկապակցված են, մյուս կողմից, երկու թեման էլ բավականի ծավալուն են և նույնիսկ 1,5 ժամվա բովանդակային քննարկումը բավարար չէ հասկանալու և ուրվագծելու պետության առաջիկա անելիքներն այս ուղղությամբ:

Սահմանազատման հետ կապված հարցն այսպիսի հրատապ կերպով օրակարգ բերելը չի բխում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կենսական շահերից: Այս շտապողականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և շարունակաբար սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետությաննկատմամբ:

Անհասկանալի է նաև, թե Հայաստանի իշխանություններն իրենց նախաձեռնությամբ ինչու են սահմանափակում մեր երկրի բանակցային հնարավորությունները, հայտարարելով, սահմանազատման հիմքում պետք է դրվեն խորհրդային ժամանակահատվածի քարտեզները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Խորհրդային միության ժամանակահատվածում, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները տարբեր փոփոխությունների են ենթարկել և պարզ չէ, թե սովետական ժամանակաշրջանի որ թվականների քարտեզներով են առաջնորդվելու սահմանազատում իրականացնողները, պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվելու կոնկրետ ժամանակահատվածի քարտեզը:

Պետք է նաև արձանագրել, որ խորհրդային տարիների տարբեր տասնամյակների ընթացքում կատարված սահմանային փոփոխությունները կատարվել են խորհրդային Հայաստանի, խորհրդային Ադրբեջանի և խորհրդային միության սահմանադրությունների խախտումներով և միջազգային իրավունքի առումով չեն կարող պարտադիր հիմք համարվել:

Կրկնում եմ՝ Հայաստանը չունի միազգային պարտավորվածություն՝առաջնորդվելուխորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով, իսկ առկա քարտեզները, որոնք որքան էլ կարևոր են ուղենիշային առումով՝ որպես բանակցային ելակետ, ինքնին իրավական ակտ չեն:

Անթույլատրելի եմ համարում այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանն, այսպես կոչված, սահմանային ճշգրտումներ է իրականացնում սահմանային տարբեր հատվածներում և մարտավարական ու ռազմավարական բարձունքներ զբաղեցնում, իսկ Հայաստանի իշխանություններն իրավիճակին պատշաճ չեն արձագանքում։

Միաժամանակ խորը մտահոգություն է առաջացնում իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքերի, այսպես կոչված, ադրբեջանական ակլավների մասին հայտարարություններ հնչեցնելը, որն Ադրբեջանի համար առավել ագրեսիվ գործելու և խաղարկելու հնարավորություններ է տալիս։ Այդ տարածքները ՀՀ տարածքներ են և կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։

Հայաստանը մտնում է չափազանց բարդ գործընթացի մեջ, որի հիմքում պետք է լինի մասնագիտական խորը վերլուծություն, քաղաքական նուրբ հաշվարկ և, իհարկե, ցանկալի արդյունքին հասնելու արդյունավետ ուղիներ, որն այս պահին իշխանությունների քայլերում որևէ ձևով չեն արտացոլվում:

Ինչ վերաբերվում է շփման գծում տիրող իրավիճակին, ապա այն առաջին հերթին պետք է դիտարկել զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և, մասնավորապես, առաջնագծում նախատեսված փոփոխությունների, համակարգային վերանայումների և նոր մոտեցումներ որդեգրելու համատեքստում:

Երկրորդ, պետք է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով վերլուծել իրադրային հնարավոր փոփոխությունների ռիսկերը, առաջ եկող սպառնալիքներն ու դրա զսպումը, ինչպես նաև՝ մեր հնարավորությունները արդյունավետ դիմակայելու անվտանգային բոլոր կարգի խնդիրներին:

Առաջնագծի արցախյան և հայաստանյան ճակատում գրանցվող միջադեպերը և դրանց սոցիալ-հոգեբանական, քաղաքական, ռազմական ազդեցությունը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում ու Արցախում որևէ ձևով չի հաշվարկվում, դրա հիմքում չկա որևէ լուրջ վերլուծություն և ըստ այդմ՝ իշխանության իրականացրած միջոցառումները, կրավորական կեցվածքը որևէ ձևով չեն համապատասխանում իրադրային փոփոխություններին:

Սահմանազատման հետ կապված խնդիրներն ու շփման գծում տիրող իրադրությունը հանրային հետաքրքության և կարևորության իմաստով ավելի քան ակտուալ է և այս հրատապ նիստի գլխավոր նպատակը մեր շուջ տեղի ունեցող բարդագույն գործընթացները հանրային քննարկումների դաշտ բերելն է ու իշխանությանը ստիպել, որպեսզի զերծ մնան գործընթացի տապալումներից կամ այնպիսի ճանապարհ բռնելուց, ինչը Հայաստանին նոր ողբերգության առաջ կկանգնեցնի:

Կարևորն ընտրություններն են ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալը․ «Փաստ»Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ»«Հրապարակ».Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպանըԿարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա․ «Փաստ»Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ»Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ»Հենց այսպիսի համերաշխության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը․ Էդուարդ ԲաբայանԱլեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի պաշտոնակցին՝ հայանպաստ բանաձի համարՀրազդանի բնակիչները՝ ՔՊ Աբովյանի երթին 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակումԱրթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայումԴոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն ՈՒղիղ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Եվրոպայում գազի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպի մասինՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ Ողբերգական դեպք Արցախում. ադրբեջանցի զինծառայողը սպանել է Մարտունու շրջանի խաղաղ բնակչի Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին. Օհանյան Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ. Նիկոլ Փաշինյան Կապի մեջ ենք երկու կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀՀ նախագահը նոր հրաման է ստորագրելՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է, Հայաստանի մի մասի ավտոճանապարհներին՝ մերկասառույց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը Եղանակը՝ առաջիկա օրերին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ասուլիսը՝ ուղիղ Սերժ Սարգսյանի ելույթը խաթարել է իշխանության անդորրը Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելԿրակոցներ Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում. «Նիսան-Տիանայի» վարորդը եղել է կին, որը մահացել է Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին «Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները. Ղազինյան Վախճանվել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Մամիկոնյանը Հայաստանում Covid-19-ից մահերի դեպքերը նվազել են 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը 81 գերի է վերադարձել Հայաստան Ռուսաստանի աջակցությամբ Կանոնները խստացվել է ճանապարհորդների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառովՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Խոշոր հրդեհ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի