Երևան, 29.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այնտեղ, որտեղ կան ստուգումներ և սահմանափակումներ, կորուստը կազմում է 50-80%. Աշոտ Բարսեղյան Սա երկրի մայր օրենքի վրա ոտքերը սրբել և տրորել է․ Ռոբերտ Հայրապետյան Մեր բանակը ռախիդով հիվանդ մարդու է հիշեցնում. գլուխը ուռճացված է, մարմինը՝ փոքր. Մովսես Հակոբյան «Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ Զաքարյան Բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած. Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է Երեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով Ես ձեր սուտի «հայանպաստ բանաձևը», որի միակ նպատակը Նիկոլին պահելն է. Արմեն Աշոտյան Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին


«Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված իր անվտանգության համակարգը։

Շատ կարևոր է, որ իրենց ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունը մշակելիս իշխանությունները հաշվարկեն առկա իրողությունները, դրանց զարգացման ընդհանուր միտումները ու նկատի ունենան բոլոր հնարավոր ռիսկերը, այլ ոչ թե ցանկալին ներկայացնեն որպես իրականություն։ Այլապես միշտ էլ կարելի է տնտեսության վերաբերյալ լավագույն ցանկությունների ու կենացների ժողովածուներ ներկայացնել։ Բայց, կարծես թե, մեր երկրի տնտեսական պատասխանատուների մոտ աննախադեպ աճեր նկարելը արդեն սովորություն է դարձել։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, որն ընդհանրապես տառապում է «աննախադեպիզմի» համախտանիշով, չի կարող երկար ժամանակ դիմանալ առանց գույնզգույն թվերով հանրությանը « ապշեցնելու» և «ցնցելու» գայթակղության, թե՝ տեսեք, ՀՀ ողջ պատմության մեջ նման աննախադեպ ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել։ Ի դեպ, այստեղ որոշ առումներով նա իրավացի է. Հայաստանի տնտեսությունն իրոք երբեք նման ողբերգական ցուցանիշներ չի արձանագրել «հետլևոնական» ողջ ժամանակահատվածում: Սա՝ սև հումորի շարքից էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես Փաշինյանը զբաղված է թվային պարզ մանիպուլ յացիաներով:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Ըստ նրա, այդպիսի ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Սակայն Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե անցյալ տարի համավարակի արդյունքում փակված աշխատատեղերի միայն մի որոշ մասն է վերաբացվել։ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների համաձայն, ավելացել են նաև մարդկանց եկամուտները, քանի որ սեպտեմբերին աճել է աշխատավարձի ֆոնդը։

Բայց եթե հաշվի ենք առնում ահագնացող գնաճային վիճակը, ապա, մեծ հաշվով, չնչին չափով աշխատավարձի ավելացումը չի բարձրացրել մարդկանց գնողունակությունը, ընդհակառակը՝ թանկացման արդյունքում հիմա նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանքներ կարող են գնել։ Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։ Բացի դրանից, դեռ հարց է, թե ինչու է Փաշինյանը միայն սեպտեմբեր ամսվա ցուցանիշների մասին խոսում ու դրանք համեմատում միայն անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշների հետ։

Օրինակ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ամբողջական պատկեր չի ներկայացնում, մասնավորապես չի խոսում այս տարվա 9 ամսվա ցուցանիշների ընդհանուր պատկերի մասին, ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ անցած տարվա համատարած լոքդաունի համեմատ այս տարվա ցանկացած աճային ցուցանիշ իրականում խոսում է տնտեսական լուրջ անկման մասին։ Երկրի ընդհանուր տնտեսական վիճակի մասին առանցքային ցուցիչ է նաև պետական պարտքը, որն արդեն հատել է 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եթե տնտեսության ներսում ամեն ինչ այդքան հիասքանչ է, ինչո՞ւ է պետական պարտքը կարճ ժամանակահատվածում շեշտակի աճ գրանցում։

Կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի նշում, թե 2022 թվականի բյուջեում ինչ հսկայական միջոցներ են հատկացվելու միայն պետական պարտքի սպասարկմանը, որը կարող էր ուղղել առողջապահության կամ կրթության ոլորտի բացերը լրացնելուն։ Մի խոսքով, միշտ էլ կարելի է ժամանակի ինչ-որ կտրվածքով դրական ցուցանիշներ գտնել ու ներկայացնել հանրությանը։ Կամ՝ եթե դրանք չկան, ուղղակի հորինել։ Օրինակ՝ աննախադեպության միտումի համաձայն՝ Փաշինյանը հայտարարում է, թե կապիտալ ծախսերը հաջորդ տարի աճելու են 55 տոկոսով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս թվերը իշխանությունների ներկայացրած հերթական փուչիկն են, քանի որ նրանց օրոք կապիտալ ծախսերը միշտ թերակատարվում են։

Ու այսպիսի պայմաններում իշխանությունները դրական սպասումներ գեներացնելու նպատակով անընդհատ խոսում են ճանապարհների ապաշրջափակման ու սահմանների բացման մասին, թե դրա արդյունքում աննախադեպ տնտեսական զարգացման հեռանկարներ կարող են բացվել հայկական բիզնեսի համար։ Սակայն, սրա հետ մեկտեղ, նրանք չեն ներկայացնում սահմանների բացման հետևանքով առաջ եկող հնարավոր ռիսկերը, որոնք հիմիկվանից պահանջում են հատուկ խրախուսական քայլերի ձեռնարկում հայկական տնտեսվարողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի նրանց դիմադրողականությունը բարձրանա և կարողանան դիմանալ թուրքական ապրանքների հետ մրցակցությանը։

Դրա փոխարեն, իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ կարող են հորինել, որպեսզի հնարավորություն ստանան լցնել արագ դատարկվող բյուջեն։ Այնպես որ, իշխանությունների այսպիսի դիրքորոշման պարագայում լիովին անիմաստ է դառնում 2022 թվականի բյուջեի հետ մեծ հույսեր կապելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այնտեղ, որտեղ կան ստուգումներ և սահմանափակումներ, կորուստը կազմում է 50-80%. Աշոտ Բարսեղյան Սա երկրի մայր օրենքի վրա ոտքերը սրբել և տրորել է․ Ռոբերտ Հայրապետյան Մեր բանակը ռախիդով հիվանդ մարդու է հիշեցնում. գլուխը ուռճացված է, մարմինը՝ փոքր. Մովսես Հակոբյան«Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ ԶաքարյանԲանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած. Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ աճյունՌուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է Երեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով Ես ձեր սուտի «հայանպաստ բանաձևը», որի միակ նպատակը Նիկոլին պահելն է. Արմեն Աշոտյան Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել. Արմեն Աշոտյան Մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը «Հրապարակ»․ Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ«Հրապարակ».ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են Ռուսաստանի համար կարևոր կետերը«Հրապարակ».Ով է այս պահին դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը«Հրապարակ».Աշխատակազմում նույնպես զարմացած ենԲանակն ազգի ինքնաճանաչման հայելին է. Հայոց Բանակն ու հայ զինվորը չեն պարտվելՄեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել քան երբևէ հզորանալ. Արման Վարդանյան«Ոչ մի հրաշագործ ուժ չի գալու մեզ օգնության»․ Արթուր Ալավերդյան«Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարնա, իրենք նույն առյուծը». Արթուր ՂազինյանՀայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները անկանոն կրակահերթ են արձակել. ՊՆ Թշնամու կրակոցները լսվել են նաեւ Տավուշի մարզի Այգեձորում Ինչու են լարված ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները․ Լավրովը մանրամասնել է Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության գլխավոր գրավականն են․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի և Հադրութի վերադարձի մասին Քայլ առ քայլ պատասխանելու ենք ցեղասպանների հարձակումներին, գերեվարումներին, սպառնալիքներին․ Արմեն Այվազյան (տեսանյութ) 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող Իսկ հիմա զեկույցի մասին. Հայկ Մամիջանյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 15-ամյա Էլեն Ասատրյանը որոնվում է որպես անհետ կորած Հույս ունեմ՝ միայն առողջությունը չէ պատճառը. երեւի ուրիշ բաներ ի հայտ եկան. Ր.Հովհաննիսյանը՝ նախագահի հրաժարականի մասին Աղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա Այս իշխանությունը 44–օրյա պատերազմից դասեր չի քաղել. Սեյրան ՕհանյանՇնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ. Վահե Հակոբյան Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով. Արման Թաթոյան 1 զոհ, 3 վիրավոր․ Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, այնուհետև ծառին«Գազպրոմը» «Երկնագույն հոսք» գազամուղով գազի ռեկորդային ծավալ է մատակարարել Թուրքիային Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում նշվեց Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Հայկական բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. Հայկ Մամիջանյան Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը․ Բեգլարյան (Տեսանյութ) Եռաբլուր այցելած ՔՊ-ական պատգամավոր Լուլուն չի կարողանում զսպել ծիծաղը Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի անկասելի հաղթական երթին․ Սերժ Սարգսյան Հավերժ փա´ռք ու պատիվ, Զինված Ուժերում հերոսական սխրանքներ գործած և իրենց անձնակազմի մոտ անվիճելի հեղինակություն վաստակած հայոց Սպաներին. Արտակ Զաքարյան