Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը


«Հայկական շահերը պաշտպանված չեն. առաջիկա հանդիպումների առումով շատ լուրջ ռիսկեր կան». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին հայտարարվեց նոյեմբերի 26- ին Սոչիում սպասվելիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դեկտեմբերի 15-ին Փաշինյան-Ալիև հանդիպում է լինելու:

«Կովկաս ինստիտուտի» փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք հանդիպմանը նախորդած իրողություններին, դրանցից բխող հնարավոր զարգացումներին: Մինչ բուն թեմային անդրադառնալը, քաղաքագետը մի քանի հանգամանք է առանձնացրել՝ առաջին հերթին խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին: «Երբ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա հարձակում եղավ, գործող իշխանությունները, Ադրբեջանի դեմ ոչ մի խոսք չասելով, կոորդինացված մեդիա հարձակում սկսեցին ՌԴ-ի դեմ: Բացի այդ, կան տվյալներ, թե ինչու ՌԴ-ի, ինչպես նաև աշխարհի կողմից շատ թույլ արձագանք եղավ Ադրբեջանի այդ ագրեսիայի վերաբերյալ: Այն է՝ գործող իշխանությունները խոսք են տվել, որ կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, բայց հետո հրաժարվել են, դրանից ելնելով՝ Ադրբեջանը հարձակվել է, իսկ իրենք՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, այսպես ասած, միանգամից որոշեցին, որ մեղավորը Ռուսաստանն է: Ինչ-որ տեղ սա սադրանք էր ՀՀ-ի ու նաև ՌԴ-ի դեմ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ վերջին տարիներին նման իրողությունների բազմիցս ենք ականատես եղել:

«Հիմա, օրինակ՝ ՀՀ դե ֆակտո վարչապետն ընդունել է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին մասնակցելու հրավերը, ինչն իր կոնտեքստում համարվում է նաև ընդդեմ Չինաստանի և Ռուսաստանի: Մինչդեռ ՌԴ-ն մեր ռազմավարական, Չինաստանը՝ պոտենցիալ դաշնակիցն է: ԱՄՆ-ը մեր դաշնակիցը չէ: Թեպետ պոտենցիալ դաշնակից կարող ենք անվանել, բայց ԱՄՆ-ը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարածաշրջանում լուրջ հետաքրքրություն չունի, համենայն դեպս՝ ՀՀ-ին աջակցելու հարցում: ՌԴ-ն արտահայտել է իր կարծիքը վերոնշյալ գագաթաժողովի վերաբերյալ՝ ասելով, որ չի ուզում ՀԱՊԿ երկրները մասնակցեն: Մինչդեռ անվտանգության հարցերում ամբողջությամբ ՌԴ-ից կախված ՀՀ-ն որոշել է մասնակցել գագաթաժողովին: Այս իշխանությունները պատրաստվում են մասնակցել հակառուսական միջոցառմանը, բայց հետո ակնկալում են, որ ՌԴ-ն իրենց պետք է աջակցի: Ստացվում է, որ իրենք ուզում են ինչ-որ քայլեր անել, զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ՝ ի հաշիվ ՌԴ-ի հետ հարաբերությունների, զուգահեռ՝ ՌԴ-ի վրա թողնել ՀՀ շահերի պաշտպանությունը՝ անընդհատ շեշտադրելով, որ ՌԴ-ն դա չի անում: Ստացվում է, որ ՌԴ-ն պետք է ՀՀ շահերը պաշտպանի, իսկ իրենք պետք է Արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնեն»:

Հ. Միքայել յանը վերոնշյալից բխող երեք արձանագրում արեց. «Նախ՝ ՀՀ դե ֆակտո իշխանություններն Արևմուտքի հետ խաղեր են խաղում, որն արդեն բավականին ակնհայտ է: Երկրորդ՝ ՌԴ-ն ՀՀ-ի շահերը չի պաշտպանելու, քանի որ բազմիցս է հայտարարել, որ չեզոք դիրքորոշում ունի: Երրորդ՝ եթե մենք չեզոք դիրքորոշում ունեցող երկրի վրա թողնում ենք ՀՀ շահերի պաշտպանությունը, մենք, փաստորեն, իշխանություն չունենք Հայաստանում: Հայաստանն իրականում իր ներկայացուցիչը չունի, Հայաստանում իրական իշխանություն չկա՝ կա դե ֆակտո իշխանություն»:

Քաղաքագետի խոսքով, բացի դե ֆակտո իշխանությունից, Հայաստանում կան նաև այլ ուժեր, որոնք ևս վտանգավոր գիծ են տանում:«Տարատեսակ քաղաքական ուժեր, ՀՀ անվտանգության, իշխանության գործելաոճին անդրադառնալու ու, առհասարակ, նրանց իշխանության լինել-չլինելու հարցը քննարկելու փոխարեն, «այս բազան պետք է դուրս գա, այն բազան պետք է մտնի» հայտարարությունների ներքո ՌԴ-ԱՄՆ հարցերն են առաջ քաշում: Այդպես Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման հարթակի վրա են դնում ու հետագա զարգացումներում ՀՀ-ին որպես զոհ են պատրաստում: Խոսքը շատ վտանգավոր ուժերի մասին է, որոնք Հայաստանին այնպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցնում, որոնց մեր երկիրը չի կարողանալու դիմադրել: 44-օրյա պատերազմը, մեր պարտությունն ու, առհասարակ, ամբողջ այս ուղին հենց նշվածի մասին է: Երբ խոսքը հայկական շահերի պաշտպանության մասին է, այս իշխանություններն ասում են՝ այս կամ այն բանի համար հո պատերազմ չենք անի՞, թող ՌԴ-ն անի: Մեծ հաշվով, հայկական շահերը պաշտպանելուց նրանք միշտ հրաժարվում են, իսկ Արևմուտքի շահերը պաշտպանելուց իրենք երբեք չեն հրաժարվում: Սա պարզ իրողություն է, ինչն արդեն 3-4 տարի անդադար տեսնում ենք: Նշվածը, ցավոք, նաև շարունակվելու է: Ցավոք, նշվածի առումով ո՛չ հասարակությունում ադեկվատ ընկալում կա, ո՛չ էլ քաղաքական դաշտում: Մինչդեռ եթե 2018 թ.-ի մայիսից սկսած այդ իրողությունները պարզապես կարող էին համեմատաբար փոքր կորուստների հանգեցնել, ապա հիմա սեղանին արդեն Սյունիքն է դրված»,-ասաց քաղաքագետը:

Վերոնշյալ համատեքստում, անդրադառնալով արդեն առաջիկայում սպասվելիք հանդիպումներին, Հ. Միքայելյանը շեշտեց. «Նախ՝ արձանագրենք, որ հայկական կողմը դիրքորոշում չունի: Դա կարող ենք եզրակացնել նաև նախօրեին Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցված տարբեր հայտարարություններից: Այդ ժամանակ ևս մեկ անգամ ամրագրվեց այն դիրքորոշումը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհն ադրբեջանական է, իսկ Հայաստանի շահերը, իր ընկալմամբ, պետք է ռուսները պաշտպանեն:

Մեծ հաշվով, հայկական շահերը պաշտպանված չեն, ինքն ի վիճակի չէ դա անել, և իրականում ցանկություն էլ չունի: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այս իրողությունները, նշված երկու սպասվելիք հանդիպումների առումով շատ լուրջ ռիսկեր կան: Մասնավորապես, կա ռիսկ, որ ստորագրվելու է նոր փաստաթուղթ, որը Փաշինյանն արդեն խոստացել է ստորագրել և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին: Ի դեպ, Հայաստանում դրա դեմ ցույցեր են իրականացվում, և խոսքն իսկապես լուրջ ռիսկի մասին է: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ցանկանում է, որ այդ երկրի տարածքային ամբողջականությունն ընդգծվի ու ճանաչվի ՀՀ-ի կողմից: Սա նշանակում է հրաժարում Արցախից, մասնավորապես Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից: Երկրորդ՝ լուրջ ռիսկ կա, որ տեղի է ունենալու սահմանազատում՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ Փաշինյանն արդեն ասել է, որ «Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան»: Հասկանալի է, չէ՞, ինքը կրկին չի խոսում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքների մասին, բայց ասում է «ադրբեջանական տարածքների» մասին, որոնք, ըստ նրա, Հայաստանի տարածքում են: Այսպիսով, կարող են, օրինակ՝ հանձնվել որոշ, այսպես կոչված, անկլավներ, որոնց մասին Ալիևը վաղուց խոսում է»:

Բացի նշված վտանգներից, քաղաքագետն այլ խնդիրների մասին ևս մատնանշեց. «Ամենավտանգավորը «միջանցքի» թեման է, որն անընդհատ Ադրբեջանն առաջ է քաշում, և որին Փաշինյանը չի ուզում համաձայնել: Մինչդեռ նման հարցերում չհամաձայնելու համար դու պետք է լավ արգումենտացիա ունենաս: Այն պարզապես խոսակցական մակարդակով չպետք է լինի, փաստարկները պետք է ռազմական լինեն: Ինչո՞ւ, որովհետև, որպես բանակցային հզորություն, Ադրբեջանն օգտագործում է իր ռազմական ուժը, ինչին ի պատասխան ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն: Բայց ավելի քան մի տարի անիմաստ մսխվել է: Տեսնում ենք, որ Ադրբեջանը կարող է հեշտությամբ շարունակել ուժով շանտաժը: Զուգահեռ՝ մենք նույնիսկ միջազգային ատյանների չենք դիմում՝ հստակ ընդգծելով, որ միջազգային իրավունքի խախտում է, երբ Ալիևն ասում է՝ «արեք այսպես, թե չէ կհարձակվեմ, ուժով կլուծեմ իմ հարցը»: Իսկ իրականում նաև թե՛ հումանիտար, թե՛ տարածքային անձեռնմխելիության խախտումների հետ գործ ունենք: Մեծ հաշվով, տեսնում ենք, որ ո՛չ ՀՀ շահերն են պաշտպանվում, ո՛չ բանակին են պատրաստում, ո՛չ էլ միջազգային հարթակում են քայլեր արվում: Հաշվի առնելով իրողությունները՝ կայանալիք հանդիպումներից սպասելիքները բացասական են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ