Երևան, 19.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս ճանապարհով թուրքը շուտով կանցնի․․․ Հերթական գեոպոլիտիկ սարդոստայնը Անգլիացին իր տան բակում 2000-ամյա հռոմեական մատանի է հայտնաբերել (լուսանկարներ) ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ Արցախի նախագահի հրամանագրով Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. Արցախի ԱԱԾ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ) Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակը Տարադրամի փոխարժեքը փոխվել է. ԿԲ


Գնաճային ճնշման և աղքատության խորացման հորձանուտում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվտանգության առկա ծանրագույն վիճակը, կարծես, ստվերում է թողել մի կարևոր ոլորտ, որն ինքնին ուղղակիորեն կապված է նույն անվտանգային խնդիրների հետ։ Խոսքը մասնավորապես երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին է, որն աչքաթող անելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եթե անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբնական փուլում իշխանությունները մեծ փիառ արշավ էին կազմակերպում, թե հակաճգնաժամային ծրագրեր են իրականացնում, ապա հիմա երկրում բիզնեսին օգնելու տեսանկյունից կառավարությունը լռում է՝ հատկապես այն պարագայում, որ համավարակը դեռևս վերջնական չի նահանջել, իսկ տնտեսության մի շարք ոլորտներ դեռևս կրում են դրա հետևանքները։

Շատ կարևոր է հաշվի առնել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ համաշխարհային տնտեսությունը ժամանակակից աշխարհում ավելի փոխկապակցված է դարձել, և որևէ երկրում նկատվող միտումները կարող են իրենց զգացնել ողջ համակարգի վրա։ Լոքդաունից ու խիստ սահմանափակումներից հետո պետություններում տնտեսությունը հիմնականում բացվել է, սակայն ապրանքների մատակարարման ուղիների հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Խցանված նավահանգիստները և մի շարք ապրանքների դեֆիցիտը հանգեցրել են մատակարարման շղթայի հիմնական հանգույցներում պատվերների ռեկորդային կուտակումների, և տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ մտածում են այդ խնդիրները լուծելու ուղիների մասին։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մեծ քսանյակի` G20-ի երկրները, հաշվի առնելով կլիմայի արագ փոփոխման և գլոբալ տաքացման վտանգի սրացումը, փորձում են փոքրացնել իրենց կախվածությունը հանածո վառելիքից, քանի որ նավթի, գազի և ածխի կիրառման հետևանքով արագանում է «ջերմոցային էֆեկտը»: Եվ կլիմայական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջ եկող անոմալիաների վտանգավորությունից ելնելով՝ բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում կանաչ տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգետիկայի ներդրման ուղղությամբ։

Սակայն այս ֆոնին երկարատև սահմանափակումներից հետո, երբ երկրների տնտեսությունները ողջ թափով սկսել են աշխատել, աճող տնտեսության պահանջները բավարարելու տեսանկյունից վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները բավարար չեն, և առաջ է եկել էներգակիրների հսկայական պահանջարկ։ Դրա արդյունքում նավթի ու գազի գները էականորեն բարձրացել են, ինչն էլ իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսական ցիկլի վրա։

Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ համատարած թանկացումներ են նկատվում։ Եվ բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են կատարում, թե թանկացումներն իրենց գագաթնակետին են հասնելու հաջորդ տարի՝ 2022 թվականին։ Այս ֆոնին հետաքրքրական են Հայաստանի տնտեսական միջավայրում տեղի ունեցող գործընթացները։ Որպես կանոն, մեր տնտեսությունը համաշխարհային մակարդակով գների նվազմանը շատ դժվար է արձագանքում, իսկ երբ գները բարձրանում են, ապա մեր շուկան դրան արձագանքում է վայրկենապես, ու շատ դեպքերում նաև անհիմն թանկացումներ են սկսվում։ Հայաստանում գնաճն արդեն անցել է իր բոլոր «սահմանները»։ 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 %, բանջարեղենի ապրանքախմբում՝ 69,3 %, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 31,9 %, կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում՝ 11,7 %, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 23,6 % գնաճ։

Ու գնաճը մեղմվելու որևէ միտում ցույց չի տալիս։ Ավելին, ԿԲ կանխատեսումների համաձայն, գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ։ Ավելին, շատ դեպքերում էլ կարող ենք անգամ գների ակնթարթային թանկացումների հանդիպել, քանի որ համապատասխան մարմինների կողմից շուկայի գների վերահսկողությունը ցածր մակարդակի վրա է ու շատ դեպքերում ուղղակի անուշադրության է մատնված։ Հիմա, երբ մարդկանց եկամուտները ոչ միայն չեն բարձրացել, այլև շատ դեպքերում իջել են, գնաճային ճնշման մեծացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծելու հիմքեր է ձևավորում։ Անկախացումից հետո գրեթե միշտ Հայաստանը պայքարել է ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ, սակայն ներկայիս բարձիթողի տնտեսական վիճակի արդյունքում շատ շուտով բազմաթիվ մարդիկ հայտնվելու են աղքատության շեմից ցածր մակարդակում։

Մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը խոստանում է դժգոհությունների գեներացում ու սոցիալական բունտեր։ Այսպիսի իրավիճակից դուրս գալու նպատակով Հայաստանի համար շատ կարևոր է խթանել բիզնես գործունեությունը և, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ առկա միտումները, տնտեսությունն ադապտացնել նոր իրավիճակին ու շեշտը դնել արտահանման խթանման վրա։ Փաշինյանի իշխանության կողմից միշտ քննարկման առարկա է եղել արտահանմանը միտված տնտեսություն ունենալու հարցը, սակայն մենք այսօր նորանոր պարտքեր վերցնելու միջոցով հազիվ տնտեսության մեջ առաջացած ճեղքերը լցնելով ենք զբաղված, իսկ իշխանությունների միակ հպարտության առարկան ասֆալտապատումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններովԱյս ճանապարհով թուրքը շուտով կանցնի․․․ Հերթական գեոպոլիտիկ սարդոստայնըԱնգլիացին իր տան բակում 2000-ամյա հռոմեական մատանի է հայտնաբերել (լուսանկարներ) ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ Արցախի նախագահի հրամանագրով Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Վաղարշակ Հարությունյանն ո՞ւմ շահերից ելնելով է հուշագիրը ստորագրել, հաստատ շուռնուխցու շահերից չէր». Աննա Գրիգորյան Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. Արցախի ԱԱԾ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ) Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակըՏարադրամի փոխարժեքը փոխվել է. ԿԲԱրդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյան Նատալյա Ռոտենբերգը ստացել է Հայաստանի քաղաքացիություն (տեսանյութ) Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղելՀունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի Ներդրումազուրկ Հայաստանի անորոշ ապագանApple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին Հիստերիկանում ես, որ ի՞նչ անեսApple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար Ցավոք, Հայաստանում ևս, աղքատության մակարդակն էականորեն աճել է. Արտակ Զաքարյան Ձյուն, մառախուղ, բուք. եղանակի տեսություն Ժառանգություն ստանալու գործընթացը կդյուրացվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում ՀՀ իշխանություններն ականջալուր են լինում Ադրբեջանի հորդորներին, ԶՈՒ-ն շարունակում է գտնվել այնպիսի իրավիճակում, որը չի բավարարում մեր քաղաքացիներին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը. Արցախի ԱԱԾ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպքԱզատության խորհրդանիշ մոտոցիկլը մոտ 120 տարեկան է. «Փաստ»Apple Pay-ն արդեն հասանելի է Արդշինբանկի քարտապաններին՝ Apple Wallet հավելվածում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆՎԱՐԻ). Ստացվել են Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ, ֆրանսիական Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Փաստ»Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին Մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը ևս անվճար կապահովի պետությունը. նախագիծն ընդունվեց «Ցավոք, ՀՀ-ը դրական միգրացիա ունեցել է միայն 2004-2006 թվականներին»․ Արծվիկ Մինասյան Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումների մասին Թանկյանն իր գրառմամբ զայրալից մեկնաբանությունների է արժանացել. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արելՔՊ-ից բարոյականության բարձր նշաձող չեմ ապասում. Ռոբերտ Հայրապետյան Հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է Ինչո՞ւ են նկատելիորեն նյարդայնացել Անկարան ու Բաքուն. սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլ նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճել են Արձանագրված խախտումները բազմազան են և բազմաշերտ՝ սկսած կյանքի իրավունքից մինչև տնտեսական, գործարարությամբ զբաղվելու իրավունքը. Թագուհի Թովմասյան Հանվում է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը. փոփոխություններ իրավական ակտերում. «Փաստ»Նիկոլը, իրենից անկախ, մի ճիշտ բան է ասել վերջերս. «մեզ ամուր նյարդեր են պետք". Արտակ Զաքարյան Ի՞նչն էր կառուցողական, այն, որ 3 օր առաջ թուրքի գնդակից էլի զոհե՞ր ունեցանք. Աննա Մկրտչյան Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի. Տիգրան Աբրահամյան Մեկ էլ չմոռանաք Ալիևի հետ «հարգալից հարևանություն» անել. Էդուարդ Շարմազանով Ալիևն ասաց՝ 3 ամսից Երևանում եմ․ Արմեն Գրիգորյան Այս խայտառակ տեսանյութը նրանց համար եմ տեղադրում, որոնք 18-ի վայրագությունների ժամանակ կամ նման դիվային բեմադրությունների մասնակից էին. Արմեն Աշոտյան