Երևան, 18.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս ճանապարհով թուրքը շուտով կանցնի․․․ Հերթական գեոպոլիտիկ սարդոստայնը Անգլիացին իր տան բակում 2000-ամյա հռոմեական մատանի է հայտնաբերել (լուսանկարներ) ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ Արցախի նախագահի հրամանագրով Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. Արցախի ԱԱԾ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ) Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակը Տարադրամի փոխարժեքը փոխվել է. ԿԲ


«Ցանկանում են քաղաքականացնել գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ առաջ բերելով հատկապես գիտական հանրույթի ոչ միանշանակ վերաբերմունքը դրա որոշ դրույթների նկատմամբ: Հատկապես մասնագիտական հանրույթի համար խնդրահարույց է այն, որ գիտական յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ. չորս անդամին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Գիտությունների ազգային ակադեմիան։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ այս բոլոր հարցերը կարգավորվում են նոր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով: «Այս օրենքի ճակատագիրը բոլորս ենք հիշում, արդեն մեկ տարի է՝ այն շրջանառվում է մի քանի տարբերակներով: Վերջին տարբերակն ընդունեց Ազգային ժողովը, սակայն Հանրապետության նախագահը չստորագրեց այն: Սահմանադրական դատարանն էլ մի քանի հոդվածով Սահմանադրությանը հակասող ճանաչեց այն: Օրենքի նախագիծը վերադարձավ, և լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, փոփոխություններ է կատարել և նորից ներկայացրել այն հանրային քննարկման: Բայց փոփոխություններն, ըստ էության, վերաբերում են բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին, քանի որ այդ կարգին էին առնչվում նաև ՍԴ-ի դիտողությունները: Մինչդեռ և՛ մասնագիտական հանրույթը, և՛ գիտնականներն ու մտավորականները բազմաթիվ խնդրահարույց կետեր էին տեսնում օրենքի նախագծում, որոնք այդպես էլ մնացին, դրանց անդրադարձ չի կատարվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է՝ եթե լայն առումով վերցնենք, ապա նախագծի շատ փոքր մասն է առհասարակ վերաբերում գիտությանը և գիտական կազմակերպություններին, իսկ հիմնական մասն առնչվում է բարձրագույն կրթությանը: «Օրենքի նախագիծն իր մեջ ներառում էր երեք օրենք, որոնք հիմա գործում են՝ բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության, Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին: Փաստորեն, ամբողջ մի օրենք՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին դարձել է մի քանի հոդված և մտել նոր նախագծի մեջ, որն էականորեն որևէ նոր բան չի ավելացնում և չի պակասեցնում: Սակայն ինչպես մյուս դեպքում, այստեղ էլ սևեռվել են, թե ինչպես պետք է գիտական կազմակերպություններում կազմավորվի, կարգավորվի կառավարման խորհուրդը: Նախագծով այս կազմակերպությունների խորհուրդը կազմվելու է 50/50 հարաբերակցությամբ: Կազմակերպության կառավարման խորհրդի ութ անդամներից չորսին առաջարկում են գիտական կազմակերպությունը և ԳԱԱ-ն:

Մյուս չորսին պետք է ներկայացնի կառավարությունը՝ լիազոր մարմինը: Այստեղ խնդիրն այն է, թե ովքեր պետք է լինեն գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդների անդամներ, նրանք պետք է գոնե մի քիչ հասկանան գիտությունից, ինստիտուտների ուղղվածությունից և այլն: Մեր կառավարությունը, ինչպես բուհերի պարագայում, այնպես էլ այս դեպքում հետևողականորեն քաղաքականացնում է կառավարման խորհուրդները, որպես օրինակ վերցրեք Երևանի պետական համալսարանի և մյուս բուհերի վերջերս կազմավորված խորհուրդները: Նույն ձեռագիրը պետք է ցույց տա նաև գիտական կազմակերպությունների պարագայում: Սա, ըստ էության, անհարկի քաղաքականացնելու է նաև գիտական ողջ ոլորտը, իսկ Հայաստանում մոտ հինգ տասնյակ գիտական կազմակերպություններ կան, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո: Ստացվելու է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց «վերցնելու են» և ձևականորեն նշանակելու կառավարման խորհուրդներում՝ փչացնելով Հայաստանում՝ առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող գիտությունը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նման փոփոխություններ կատարելիս տեղին են մասնագիտական հանրույթի հետ քննարկումները, սակայն պարբերական զրույցների արդյունքում ինքներս ականատես ենք լինում, որ կոնկրետ ոլորտների մասին նախագծեր ներկայացնելիս գերատեսչությունները չեն կազմակերպում պատշաճ քննարկումներ կամ էլ հաշվի չեն առնում փորձագետների կարծիքը: «Կրկին նույն ձեռագիրն է: Քննարկումներ եղել են դեռևս օրենքի նախագծի մշակման փուլում, այսինքն՝ անցած տարվա ընթացքում և այս տարվա սկզբին Գիտությունների ազգային ակադեմիայում, նաև հանրային լսումներ էին կազմակերպվել Ազգային ժողովում: Գիտնականներն ամեն անգամ բարձրացրել են կառավարման խորհուրդների կազմավորման կարգի վերաբերյալ հարցը: Մեծամասնության համար սա անընդունելի տարբերակ է: Դեռ այն ժամանակ որևէ բան հաշվի չէին առել, իսկ հիմա փաստորեն ներկայացվել է նույն նախագիծը՝ առանց որևէ քննարկման: Այս փուլում որևէ քննարկում, նույնիսկ հանդիպումներ չեն եղել գիտական հանրության հետ, այսինքն՝ նրանց կարծիքը ոչ միայն հաշվի չի առնվել, այլ նաև չի էլ լսվել»,-եզրափակում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Банк ВТБ (Армения) предлагает пользователям услуги Чат-банка DIRECT льготные условия при оформлении депозитов и кредитов ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններովԱյս ճանապարհով թուրքը շուտով կանցնի․․․ Հերթական գեոպոլիտիկ սարդոստայնըԱնգլիացին իր տան բակում 2000-ամյա հռոմեական մատանի է հայտնաբերել (լուսանկարներ) ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ Արցախի նախագահի հրամանագրով Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Վաղարշակ Հարությունյանն ո՞ւմ շահերից ելնելով է հուշագիրը ստորագրել, հաստատ շուռնուխցու շահերից չէր». Աննա Գրիգորյան Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. Արցախի ԱԱԾ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ) Գործարկվելու է Աչաջուր բնակավայրի շչակըՏարադրամի փոխարժեքը փոխվել է. ԿԲԱրդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյան Նատալյա Ռոտենբերգը ստացել է Հայաստանի քաղաքացիություն (տեսանյութ) Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղելՀունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի Ներդրումազուրկ Հայաստանի անորոշ ապագանApple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին Հիստերիկանում ես, որ ի՞նչ անեսApple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար Ցավոք, Հայաստանում ևս, աղքատության մակարդակն էականորեն աճել է. Արտակ Զաքարյան Ձյուն, մառախուղ, բուք. եղանակի տեսություն Ժառանգություն ստանալու գործընթացը կդյուրացվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում ՀՀ իշխանություններն ականջալուր են լինում Ադրբեջանի հորդորներին, ԶՈՒ-ն շարունակում է գտնվել այնպիսի իրավիճակում, որը չի բավարարում մեր քաղաքացիներին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը. Արցախի ԱԱԾ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպքԱզատության խորհրդանիշ մոտոցիկլը մոտ 120 տարեկան է. «Փաստ»Apple Pay-ն արդեն հասանելի է Արդշինբանկի քարտապաններին՝ Apple Wallet հավելվածում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆՎԱՐԻ). Ստացվել են Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ, ֆրանսիական Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Փաստ»Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին Մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը ևս անվճար կապահովի պետությունը. նախագիծն ընդունվեց «Ցավոք, ՀՀ-ը դրական միգրացիա ունեցել է միայն 2004-2006 թվականներին»․ Արծվիկ Մինասյան Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումների մասին Թանկյանն իր գրառմամբ զայրալից մեկնաբանությունների է արժանացել. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արելՔՊ-ից բարոյականության բարձր նշաձող չեմ ապասում. Ռոբերտ Հայրապետյան Հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է Ինչո՞ւ են նկատելիորեն նյարդայնացել Անկարան ու Բաքուն. սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլ նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճել են Արձանագրված խախտումները բազմազան են և բազմաշերտ՝ սկսած կյանքի իրավունքից մինչև տնտեսական, գործարարությամբ զբաղվելու իրավունքը. Թագուհի Թովմասյան Հանվում է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը. փոփոխություններ իրավական ակտերում. «Փաստ»Նիկոլը, իրենից անկախ, մի ճիշտ բան է ասել վերջերս. «մեզ ամուր նյարդեր են պետք". Արտակ Զաքարյան Ի՞նչն էր կառուցողական, այն, որ 3 օր առաջ թուրքի գնդակից էլի զոհե՞ր ունեցանք. Աննա Մկրտչյան Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի. Տիգրան Աբրահամյան Մեկ էլ չմոռանաք Ալիևի հետ «հարգալից հարևանություն» անել. Էդուարդ Շարմազանով Ալիևն ասաց՝ 3 ամսից Երևանում եմ․ Արմեն Գրիգորյան