Կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը․ ԱՀ ՆԳՆ
SocietyԱրցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում կտրուկ աճել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը:
Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։
Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:
Ավելին՝ այստեղ