Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան


«Շարքային աշակերտը», «խաղաղության» ճառերն ու «ստվերված» կարևորագույն հարցերը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հատկանշական է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո է տեղի ունեցել եռակողմ հանդիպումը, ապա նոր միայն ՌԴ նախագահն առանձին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Ղարաբաղյան հիմնախնդրի, այնպես էլ ՀՀ-Ադրբեջան սահմանային խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանն թռուցիկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ նշելով, որ այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ, ինչը դրական է ոչ այնքան լավ նրբերանգների ֆոնին։

Անդրադառնալով Արցախի խնդիրներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ղարաբաղում այժմ ստեղծվում են պայմաններ խաղաղ կյանքի համար։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կընդունվեն որոշումներ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, ինչը կստեղծի հնարավորություններ ԼՂ վերածննդի համար։ Պուտինը նաև խոսել է եռակողմ հանձնաժողովի մասին՝ նկատելով, որ գործադրվող ջանքերի նպատակն այն է, որպեսզի ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց զգալ անվտանգ ու ապահով, նորմալ կերպով զբաղվել տնտեսվարությամբ, զարգացնել տնտեսությունը, ինչը դրականորեն կազդի երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Պուտինը նշել է. «Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ նաև ընդունել բոլորին անհրաժեշտ համապատասխան որոշումներ»: Այստեղ կարևոր է նաև նշել, որ Արցախին վերաբերող խնդիրներին փաստացի անդրադառնում է ոչ թե Փաշինյանը, այլև Պուտինը։ Ավելին, Փաշինյանը ոչինչ չասաց Արցախի հետագա կարգավիճակի, ինքնորոշման հարցի մասին։ Այս թեմաների մասին ընդհանրապես խոսք չեղավ հանդիպման ժամանակ: Ինչպես և սպասվում էր, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հարցը։ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար:

Նրա խոսքով, հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով:Իր հերթին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները դելիմիտացված չեն, մենք բազմիցս հրապարակային արտահայտվել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի անհետաձգելի գործընթացը։ Ասեմ ավելին, մենք հայկական կողմին նաև հրապարակայնորեն առաջարկել ենք սկսել աշխատանքը «խաղաղության պայմանագրի» շուրջ, որպեսզի վերջ դրվի դիմակայությանը, փոխադարձաբար ճանաչվեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։ Հետպատերազմական իրավիճակում առկա հարցերի քննարկումն, իհարկե, կենսական անհրաժեշտություն ունի, սակայն քննարկումից հետո պետք է լինեն գործնական այնպիսի զարգացումներ, որոնք կարտացոլեն բանակցությունների շոշափելի էֆեկտը թե՛ պետության և թե՛ բնակչության համար։

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները գործնական տիրույթում պետք է ենթադրեն ոչ թե ադրբեջանական զինուժի հերթական ներխուժման նոր փորձեր, այլ ՀՀ սուվերեն տարածքից դրանց դուրս բերում, այնուհետև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ։ Այստեղից պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին բարձր մակարդակով հայտարարությունները ունեն կենսունակություն, թե՞ ոչ։ Իրականում խաղաղության մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է նաև դրսևորել խաղաղությանը նպաստող գործողություններ, ինչը, բնականաբար, ադրբեջանական զորքերի հերթական ներխուժումը չէ։ Ինչևէ, այս հարցի իրատեսականությունը ցույց կտա ժամանակը։ Իսկ այդ ընթացքում կարևոր է հաշվի առնել, որ ադրբեջանական կողմը, դիվանագիտական օրացույցով պայմանավորված, դրսևորում է մի կողմից՝ սադրանքներ և մյուս կողմից՝ իբր հումանիստական ժեստ՝ Սոչիի հանդիպումից առաջ երկու ռազմագերի հանձնելու տեսքով։

Այս իրավիճակը բանակցային պրոցեսում ՀՀ շահերից բխող փաթեթավորման անհրաժեշտություն ենթադրո՞ւմ է: Իհարկե, ենթադրում է։ Ավելին, պարտավորեցնում է: Սակայն գոնե առերևույթ նման փաթեթավորման «պարագաներն» առկա չեն, փաթեթավորման ցանկությունը՝ կարծես, նույնպես: Նորից կրկնենք, որ եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկվել Արցախի հետագա կարգավիճակի հարցը։ Փաստացի քննարկված խնդիրների շարքը և դրանց կարևորության ու առաջնահերթության մակարդակը, մեղմ ասած, «ստվերում» են Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչպիսի հանգամանքներում պետք է կնքվի «խաղաղության պայմանագիրը», ինչ հանգամանքներում տեղի կունենան հետագա կարգավորման գործընթացը, դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը, գերիների վերադարձը և այլն, ցույց կտա ժամանակը։

Հանդիպման հետ կապված կարևոր է նաև նշել, որ եռակողմ ասուլիսի ժամանակ Ալիևն իր խոսքում չի անդրադարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», դրա փոխարեն կողմերը շեշտում էին տրանսպորտային կոմունիկացիաների շատ արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին վկայում է, որ Ալիևը սիրում է խոսել զուտ ադրբեջանական ներքին լսարանի համար, իսկ միջազգային հարթակում, մասնավորապես Պուտինի ներկայությամբ, իրեն պահում է շարքային աշակերտի նման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի