Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար.Սոնա Ռուբենյանի մոր գրառումը
ԲլոգԵրեկ մեր ընտանիքում շատ կարևոր իրադարձություն էր...
Ամուսնացրեցինք մեր ավագ դստերը,մեր առաջնեկին,մեր աչքի լույսին...
Երկու տարի ընկերություն արեցին մեր Սոնան ու Էմիլը,իսկ երբ ժամանակը եկավ ընտանիք կազմելու՝ վրա հասավ մեր ազգային ողբերգությունը...
Որոշեցինք սպասել, մինչ կլրանա տղերքի տարին...Այնպես չէ,որ ցավն է մեղմացել,կամ երկրի իրավիճակն է կայունացել ու դրական որևիցե մի բան կա ի շահ հայրենիքի,բայց...
Բայց պետք է ապրել,ստիպել մեզ ու ապրել,հիշել,պայքարել,լացած աչքերը սրբել ու նայել ապագային,թեկուզ մշուշոտ,անորոշ,չուրվագծվող,բայց հավատով լի ապագային...
Մեր երիտասարդները պիտի ապրեն այս երկրում,կայանան,ընտանիքներ կազմեն ,շատ երեխաներ ունենան ,դաստեարակեն,կրթեն,սիրեն իրենց երեխաներին,քանզի ընտանիքների ամրությունից ու որակից է կախված մեր լավ օրը...Շատ բան էդ առումով բաց թողեցինք...Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու... Ունենք էն ,ինչ ունենք...Չարացել է մեր հասարակությունը,հեռվացել քրիստոնեական արժեքներից...Մենք մեր գլխին եկածից դասեր չենք քաղում,չենք ուզում հասկանալ ,որ իրար ատելով ,չարախոսելով,նախանձով ու վիրավորելով,կորցնում ենք մեր ազգային իմունիտետը,որակը ու հաջորդիվ ամեն ինչ...
Շնորհակալ եմ Սոնայիս հարսանյաց հանդեսի բոլոր ներկաներից,բոլոր շնորհավորանքներ հղողներից,բոլոր այն բարի մարդկանցից,ովքեր ուրախացան մեր ուրախությամբ...
Ցավում եմ ...
Շարունակությունը՝ այստեղ