Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
ПолитикаՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:
Դատական նիստի ընթացքում կարճ ելույթ ունեցավ Առուշանյանը՝ նշելով, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա։
Դատական նիստին զուգընթաց՝ դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի: Քաղաքական-հասարակական մի խումբ գործիչներ էլ բողոքի ակցիա են իրականացրել ԲԴԽ շենքի դիմաց՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Սյունիքի գործող և նախկին համայնքապետերին կալանքի տակ պահելու փաստի դեմ։
Հիշեցնենք՝ Առուշանյանը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։