Երևան, 23.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան Սաղաթելյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ Կասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ ՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել


«Պետությունը կարող է ելքեր գտնել, որ ո՛չ տնտեսվարողները, ո՛չ քաղաքացիները չհայտնվեն բարդ իրավիճակում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճը շարունակում է տեմպեր հավաքել, առաջին անհրաժեշտության ապրանքներն են դրա թիրախում: Մինչդեռ որևէ փոփոխություն չկա աշխատավարձերի, նպաստների ու թոշակների դեպքում: Փորձագետները նշում են՝ եթե փոփոխություն լիներ, աշխատավարձերն աճեին, քաղաքացին չէր զգա գնաճը: Առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի, կանխատեսվում է ջրի, գազի և էլէներգիայի սակագների բարձրացում: Ո՞ր պահին գնաճը դարձավ անվերահսկելի և ինչո՞ւ:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ պետք է հաշվի առնել, որ քաղաքական անկայունությունն իր բացասական ազդեցությունն է ունենում տարբեր հարցերի վրա, բացառություն չէ նաև գնաճը: «Իր ազդեցությունն ունեցավ նաև համավարակը: Պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք. գնաճը համատարած երևույթ է, բնորոշ է ոչ միայն մեզ, այլ նաև մյուս երկրներին: Բոլոր տեղերում էլ այն կա, բայց, ի տարբերություն մեր երկրի, այնտեղ գնաճին զուգահեռ ավելանում են քաղաքացիների եկամուտները, բարձրանում թոշակները, նպաստներ են տրամադրվում անապահով խավին: Կարգավորումներ լինում են, իսկ մեզ մոտ նման բան երբեք տեղի չի ունենում: Մինչդեռ գնաճի պատճառով մեր երկրում աղքատության շեմն է բարձրանում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ հատկապես մտահոգիչ է, որ գնաճը չի շրջանցում առաջին անհրաժեշտության ապրանքները: «Աշխատանքի բերումով հատկապես ուշադիր եմ գների նկատմամբ և, խանութներ մտնելով, ինձ մոտ նշումներ եմ կատարում՝ պարենային ապրանքների գների պատկերն ավելի լավ հասկանալու համար: Օրինակ՝ օգոստոսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ երեք ամսվա միջակայքում, կաթնամթերքի պարագայում ամենաքիչը 10 տոկոսի գնաճ է եղել: Նույնը կարող ենք ասել շաքարավազի մասին, որը թանկացավ 5-ից 10 տոկոսի սահմանում, թանկացավ նաև այլուրը, իսկ սրանք պարենային կարևորագույն՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ են: Կաթնամթերքի թանկացումը պատճառաբանում են սեզոնի փոփոխությամբ, քանի որ ձմռանը կաթն ավելի թանկ գնով է մթերվում: Բայց նախորդ տարիներին նման թանկացում չեմ հիշում: Տարվա ընթացքում հնարավոր է արձանագրվեր 10 տոկոս թանկացում, բայց ոչ 2-3 ամսվա ընթացքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նորություն չէ, որ եթե թանկանում է ալ յուրը, դրան գումարվում է նաև ինչ-որ ծառայության սակագնի բարձրացում, արդյունքում, օրինակ՝ հացը միանշանակ կթանկանա: «Գազի և էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա, քանի որ սա պատճառ կդառնա, որ ապրանքների գներն աճեն: Բենզինը ևս թանկացավ՝ հինգից ավելի տոկոսով: Արդյունքում գնաճը դառնում է շղթայական ռեակցիա, մի ապրանքի կամ ծառայության գնի բարձրացումը շղթայական գնաճի է հանգեցնում»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը:

Այս դեպքում արդյո՞ք պետությունը լրացուցիչ լծակների միջոցով չպետք է ճնշի հնարավոր գնաճը՝ արտոնություններ տալով տնտեսվարողներին: «Իհարկե, պետությունը հենց նրա համար է, որ ելքեր գտնի բարդ իրավիճակներից, օժանդակի տնտեսվարողներին, դա անելու համար տարբեր ճանապարհներ կան: Կարող են, օրինակ՝ ներկրողներին կամ էլ տնտեսվարող սուբյեկտներին հարկային կամ այլ տեսակի արտոնություններ տալ: Ի վերջո, պետություն է, ել քեր կարող է գտնել, որ մի կողմից՝ տնտեսվարողները չհայտնվեն բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ քաղաքացիները»,- ասում է մեր զրուցակիցը:

Տոնական օրերն էլ մյուս կողմից գնաճի առիթ են դառնում, անգամ այն ապրանքները, որոնք այդ տոնի հետ որևէ առնչություն չունեն, թանկանում են: Չիլինգարյանն ընդգծում է՝ գնաճից խուսափել չի հաջողվում: «Այլ երկրներում գները նվազում են կամ մնում նույնը, մեզ մոտ հակառակն է՝ բարձրանում են, հիմնականում՝ ցիտրուսային մրգերի, կանաչեղենի, ընդեղենի գները: Այս պարագայում գործ ունենք շուկայական մրցակցային հարաբերությունների հետ, ամեն տնտեսվարող ինքն է սահմանում իր ապրանքի գինը, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու ես բարձրացրել այս ապրանքի գինը: Իհարկե, հաճախ է լինում, երբ ապրանքը չի վաճառվում, վերջում արդեն փորձում են այն անգամ ինքնարժեքով վաճառել: Այստեղ տնտեսվարողն ինքը պետք է քաղաքացուն հասանելի գին սահմանի, արդյունքում և՛ իր ապրանքը կսպառվի, և՛ քաղաքացին կգնի այն, երկուսն էլ «կշահեն»»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի պաշտոնական հարսանիքի առաջին լուսանկարներըՇառլ...քո հետ հեշտ էր ապրելը. Արայիկ ՄանուկյանԱրտառոց դեպք Ստեփանավանում. «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդու ոսկորներԲելառուսը հայտնել է ուկրաինացի դիվերսանտների ներխուժման մասին«Լինել երիտասարդ, վայրի եւ ազատ»․ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյան (ֆոտո)Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան ՍաղաթելյանԵվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներովԵրևանն ու Բաքուն որևէ թուղթ չեն ստորագրի, քանի դեռ խաղն ընթանում է և՛ Մոսկվայում, և՛ ԲրյուսելումՀայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամԶուգարանակոնքը, որին դիպչել է Անջելինա Ջոլին, վաճառվում էԵրեւանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունըԼոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառելՀերիք է ձեզ գցեք ՆԱՏՈ-ի ու հետեւաբար Թուրքիայի գիրկըՍերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ. նրան դիմավորեցին կուսակիցներըԴոնեցկում Ուկրաինայի Կույբիշևի շրջանի վրա հարձակում է տեղի ունեցել Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, թե որտեղ է պայթյուն տեղի ունեցելԱզնավուրի օրը. 800 երգ, 70 ֆիլմ... փաստեր հռչակավոր շանսոնյեի կյանքիցԱրագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էՄարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացելԳլենդելում Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ու հավաք է անցկացվելԼեհաստանի նախագահը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանումՕդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներԱնհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան«Պիգմալիոն»-ը Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի բեմումԼույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում«Միսս ԱՊՀ 2022»-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՀայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆԵրկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք. Աննա ԳրիգորյանՉալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին ՏոնոյանԻշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ. Թագուհի ԹովմասյանԿասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետումԳերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայրԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշներըԻշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա ՎիկտորինինԺաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերինԼիա Զախարյանը հայտնի հումորիստ Ազամատ Մուսագալիևի հետ լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը ավարտվեցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik ԱրմենիաՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին«Այս տոնը կնպաստի, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես հետաքրքիր ժամանցի ու կրթության վայր». «Թանգարանային գիշեր»-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառովՈ՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին. Աշոտ ՄինասյանԻնչո՞ւ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան ԱբրաhամյանՊուգաչովան պատասխանել է Գալկինից բաժանվելու մասին հարցինՀունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել