Երևան, 22.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ ՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Խոշոր վթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Հանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանով Արցախի կարգավիճակը կորոշի Ռուսաստանի ճակատագիրը Կովկասում. «Փաստ» «Ցանկանում եմ հանդիսատեսի մեջ ափսոսանք արթնացնել, թույլ չտանք կործանվի այն լավագույնը, որ կա». «Փաստ» «Ժողովուրդը մեղք է, մեր հայրենիքն այսօր շատ մեծ վտանգների առջև է կանգնած». «Փաստ»


«Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 103 հազարով ավելին է եղել ժամանածների թվից: «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ այս պահին մենք ունենք աշխատանքային միգրացիոն հոսքեր, ինչը շատ բնորոշ է Հայաստանին:

«Վերջին 30 տարիներին աշխատանքային միգրացիան մշտապես առկա է եղել մեր միգրացիոն հոսքերի մեջ՝ կազմելով հոսքերի մինչև 96 տոկոսը: Միևնույն ժամանակ՝ միայն 9 ամսվա տվյալները ամբողջությամբ չեն կարող արտահայտել միգրացիոն հոսքերը: Այդ տվյալների հիման վրա չենք կարող խոսել նաև արտագաղթի մասին: Առհասարակ, Հայաստանից աշխատանքային միգրացիոն հոսքերը տեղի են ունենում միշտ տարվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսի վերջին՝ նոյեմբեր-դեկտեմբերին, մենք ունենում ենք ժամանակավոր աշխատանքային միգրանտների վերադարձ: Միայն այդ վերադարձի թվերից հետո կարող ենք ասել՝ ունենք արտագաղթ, թե ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Տաթևիկ Բեժանյանը, անդրադառնալով երկրից մեկնածների վերոնշյալ թվին, հավելեց. «2020-ին մենք ունեցել ենք մեծ թվով վերադարձ՝ պայմանավորված բացառապես կորոնավիրուսով: Վերադարձել են ոչ միայն նրանք, ովքեր 2020-ի սկզբին մեկնել էին, այլև նրանք, ովքեր 2020-ից առաջ էին մեկնել և առնվազն մի քանի տարի չէին վերադարձել ՀՀ: Նրանց թվում էին նաև երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, որոնք, covid-ով պայմանավորված, ստիպված էին վերադառնալ իրենց քաղաքացիության երկիր: Բացառապես նշվածի հաշվին էր, որ 2020-ին վերադարձողների թիվը գերազանցել էր մեկնողների թվին, ու միգրացիոն դրական սալդո ունեինք: Ու նույնիսկ պատերազմից հետո մարդիկ չէին կարող մեկնել, թեպետ ունեին այդ տրամադրվածությունը, որովհետև սահմաններն ուղղակի փակ էին և ՀՀ-ից մեկնել պարզապես հնարավոր չէր: Իսկ 2021-ի փետրվարից, երբ բացվեց առնվազն դեպի ՌԴ օդային սահմանը, բնական է, որ մենք covidով, պատերազմով պայմանավորված սոցիալտնտեսական, քաղաքական ճգնաժամի պայմաններում դեպի ՌԴ հոսք կունենայինք»:

Նա շեշտեց, որ մեր ամբողջ միգրացիոն հոսքերի մեջ մոտ 90 տոկոսը բաժին է հասնում ՌԴ-ին, իսկ աշխատանքային միգրացիոն հոսքերի մեջ այդ ցուցանիշն 96 տոկոս է: Անդրադառնալով արտագաղթի ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այժմ մեծ հետազոտություն է իրականացվում Սլավոնական համալսարանի կողմից, որի արդյունքներից հետո հստակ պատկեր կունենանք: Խոսելով տրամադրվածությունների մասին՝ փորձագետը շեշտեց, որ կարող է այդ մասին խոսել՝ ելնելով ՌԴ կամ այլ երկիր մեկնելու համար խորհրդատվության դիմած քաղաքացիների տված պատասխաններից. «Այդ պատասխաններից կարող եմ եզրակացնել, որ մեկնելու տրամադրվածություն կա:

Բայց քանի որ ՌԴ-ում հիմա միգրացիոն օրենսդրության փոփոխություններ են տեղի ունենում, շատերը դեռևս սպասում են՝ տեսնելու, թե փոփոխություններն ինչ ազդեցություն կունենան, որից հետո թերևս կորոշեն մեկնել կամ չմեկնել: Իրականում միայն երկրում ստեղծված իրավիճակը չէ, որ կարող է ազդեցություն ունենալ միգրացիոն հոսքերի վրա: Այդ գործոնը բավարար չէ: Օրինակ՝ մեր միգրացիոն հոսքերի վրա միշտ շատ ուղիղ ազդեցություն է ունեցել ՌԴ միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն: 2015-ից այդ փոփոխությունները դեպի խստացման են գնացել, ու դրանք շատ ուղղակի ազդեցություն են ունեցել միգրացիոն հոսքերի վրա, քանի որ եղել են մուտքի արգելքներ, արտաքսումներ և այլն: Նույնը վերաբերում է նաև մյուս երկրներին: Այսօր ԵՄ երկրները շատ խստացրել են իրենց վերաբերմունքը:

Օրինակ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից պարբերաբար հետ են ուղարկվում մեր հայրենակիցները: Այսինքն, խոսել այն մասին, որ ճանապարհների բացման դեպքում մեծ հոսք է լինելու, այդքան էլ իրատեսական չէ, որովհետև այլ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են գնալու: Անգամ չեն կարող դիմել ապաստանի համար, քանի որ կան երկրներ, որ ՀՀ քաղաքացիներից դիմում չեն ընդունում: Ամեն դեպքում, քաղաքացիները դեռևս կսպասեն: Մեկնելու տրամադրվածությունը բարձր կլինի, բայց շատ մեծ հոսք չեմ ակնկալում, որովհետև գնալու տեղ չունեն»: Դիտարկմանը՝ արտագաղթի մեծ հոսքը դեռևս կանխող արտաքին գործոններից բացի, ՀՀ-ում այդ ուղղությամբ քաղաքականություն կա՞, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում: Համենայն դեպս, ես այդ քայլերը չեմ տեսնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետումԳերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայրԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշներըԻշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա ՎիկտորինինԺաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերինԼիա Զախարյանը հայտնի հումորիստ Ազամատ Մուսագալիևի հետ լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը ավարտվեցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik ԱրմենիաՀՎԿԱԿ-ը` «կապիկ ծաղիկ» հիվանդության դեպքերի մասին«Այս տոնը կնպաստի, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես հետաքրքիր ժամանցի ու կրթության վայր». «Թանգարանային գիշեր»-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառովՈ՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին. Աշոտ ՄինասյանԻնչո՞ւ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան ԱբրաhամյանՊուգաչովան պատասխանել է Գալկինից բաժանվելու մասին հարցինՀունգարիայի վարչապետը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանելԱմռանը կապիկի ծաղիկը կարող է տարածվել. ԱՀԿ ներկայացուցիչՀայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը. Իշխան ՍաղաթելյանՌոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը մասնակցում են «Դիմադրության» շարժման հանրահավաքինԵս պատրաստ եմ գնալու Բաքու, բայց դուք պատրա՞ստ եք մեզ տալու մանդատը․ Հրաչ ՋաբրայանԾնվել է Տիրուհի Հակոբյանի առաջնեկը (լուսանկարներ)Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավորԱդրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.orgԲայդենն ու Մորգան Ֆրիմանը այլևս չեն կարողանա այցելել ՄոսկվաՈւկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում. ԶԼՄԽոշոր վթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներՀանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանովՈրն է Ռուսաստանի «գաղտնի զենքը» ՆԱՏՕ-ի ներսում․ Fox NewsՀայտնի է՝ ինչ պայմաններում կարելի է վարակվել «Կապիկի ջրծաղիկով»Չալաբյանը լուսավոր մարդ է, և ես չեմ հավատում, որ ինքը գումար է բաժանել. Անահիտ Բախշյան ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել Արամ Գրիգորյանի տուն. Արթուր ՎանեցյանՉնայած ներքին ու արտաքին ահռելի ճնշումներին, իշխանությունները Չալաբյանին պահում են անազատության մեջ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար. Ավետիք ՉալաբյանՄազկտրիչ. դանակներից, կացիններից ու թրերից մինչև էլեկտրական սարքեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Արցախի կարգավիճակը կորոշի Ռուսաստանի ճակատագիրը Կովկասում. «Փաստ»«Ցանկանում եմ հանդիսատեսի մեջ ափսոսանք արթնացնել, թույլ չտանք կործանվի այն լավագույնը, որ կա». «Փաստ»«Ժողովուրդը մեղք է, մեր հայրենիքն այսօր շատ մեծ վտանգների առջև է կանգնած». «Փաստ»«Երբ գործնական քայլեր չկան, իսկ բյուջեն օր օրի մսխվում է, վտանգներ միշտ են լինելու». «Փաստ»Աշխարհաքաղաքական վերափոխումներն ու թուրքական վտանգը. «Փաստ»Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը. «Փաստ»«Առաջին վտանգն այն է, որ Հայաստանն ունի պարտված ղեկավարություն, որի համար Արցախն արժեք չէ». «Փաստ»Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»Ժողովրդավարության մասին՝ հակաժողովրդավարական մթնոլորտում. ինչո՞ւ է Փաշինյանը պատասխանատվությունը գցում ՀՀ քաղաքացու «գրպանը». «Փաստ»Շոյգուն Պուտինին զեկուցել է «Ազովստալում» գործողության ավարտի մասինՀայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերումՍևան, Գավառ, Մարտունի և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն